13.5 C
Yerevan

Քվեարկել Հարի­սին, Նշա­նա­կում Է Քվեարկել Հանուն Հայաստա­նի

Ամե­րի­կա­հա­յե­րը նաև գիտեն, որ Թրամփը Նաթանյա­հուի ընկերն է՝ ևս մեկ բռնա­պե­տի, ով, բացի իր հակա­հայկա­կա­նությունից, նաև մտե­րիմ է Ալիևի հետ ու Ադրբե­ջա­նին զինող գլխա­վոր դեմքե­րից է: Թրամփը նաև իրեն մոտ ընկեր է համա­րում Էրդո­ղա­նին, ով Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված պատե­րազմ էր վարում Արցա­խում: Թրամփը նաև շատ լավ լեզու է գտնում Պուտի­նի հետ, ով ոչ միայն ընկե­րություն է անում իր նման այլ ավտոկրատներ Նաթանյա­հուի և Էրդո­ղա­նի հետ, այլև ակտիվ հարա­բե­րություններ ունի մարդու իրա­վունքնե­րի ամեն տեսակ ոտնա­հարման խորհրդա­նիշ, Հյուսի­սա­յին Կորեա­յի բռնա­կալ Կիմ Ջոնգ Ունի հետ։

Էդգար Առա­քելյան

ԱՄՆ նախա­գա­հի ընտրության օրե­րը մոտե­նում են և սրվում են քննարկումն առ այն, թե ո՞ր թեկնա­ծուն է արժա­նի հաղթա­նա­կի կամ որ թեկնա­ծուի հաղթա­նակն է ավե­լի նպա­տա­կա­հարմար: Հաշվի առնե­լով այն, որ ԱՄՆ‑ը մեծ դերա­կա­տա­րություն ունի ՀՀ կյանքում և ԱՄՆ-ում ապրում են միլիո­նից ավել հայեր, բնա­կան է, որ հայե­րին ևս հուզում է այդ հարցը, քանի որ թեկնա­ծունե­րի հաղթե­լու պարա­գա­յում որո­շա­կիո­րեն տարբեր ուղղություններ են զարգա­նա­լու ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կան դաշտում, ինչն ազդե­լու է ռուս-ուկրաի­նա­կան, արա­բա-իսրա­յե­լա­կան պատե­րազմնե­րի, Հայաստա­նի, արցա­խա­հա­յե­րի և բազմա­թիվ այլ երև­ույթնե­րի վրա:
Հաշվի առնե­լով այն, որ ԱՄՆ‑ի մեր հայրե­նա­կիցնե­րը ևս պիտի քվեարկեն Թրամփի կամ Հարի­սի օգտին, անհրա­ժեշտ համա­րե­ցինք փոքր ինչ անդրա­դառնալ այս թեմա­յին և փորձել հասկա­նալ, թե երկու թեկնա­ծունե­րից ո՞ր մեկի հաղթա­նակն է ավե­լի ցանկա­լի և ո՞ր թեկնա­ծուի օգտին է, որ ամե­րի­կա­հա­յե­րը կքվեարկեն:
Ընդհանրա­պես չկան որևէ գիտա­կան մեկնա­բա­նություններ ամե­րի­կա­հա­յե­րի քաղա­քա­կան կողմնո­րոշման հարցում, բայց քիչ թե շատ հստակ է մեկ բան, դա այն է, որ ԱՄՆ հայ համայնքը չունի հստակ արտա­հայտված կողմնո­րո­շում և կան թե՛ Հարի­սի, թե՛ Թրամփի կողմնա­կիցներ: Մինչդեռ կողմնո­րոշվել պետք է, քանի որ քվեարկե­լով ԱՄՆ-ում, ամե­րի­կա­հա­յե­րը նաև ինչ որ առումով քվեարկում են Հայաստա­նի ապա­գա­յի համար:
Չցանկա­նա­լով այս գրա­ռումը վերա­ծել քարոզչության, առնաձնացնենք որոշ երև­ույթներ:
Առա­ջինն այն է, որ Թրամփը հայտնի է իր ծայրա­հե­ղա­կան հայացքնե­րով: Թրամփն էր, որ մշտա­պես բացա­սա­բար է խոսել ազգա­յին փոքրա­մասնություննե­րի մասին և ամե­րի­կա­հա­յե­րը, լինե­լով ազգա­յին փոքրա­մասնություններ, շատ լավ պիտի հասկա­նան, որ գոնե այս պահին դեմոկրատ թեկնա­ծուն ավե­լի նախընտրե­լի է, քանի որ մի կողմից կա դեմոկրատ Հարի­սը, ով առաջնա­յին է համա­րում մարդու իրա­վունքնե­րը և մյուս կողմից Թրամփը, ով պատ է կառուցում սահմա­նին՝ բառի բուն իմաստով: Արդյո՞ք ամե­րի­կա­հա­յե­րը վստահ են, որ Թրամփի հաղթա­նա­կից հետո մերժո­ղա­կա­նությունը չի հասնի նաև հայե­րին, որպես անընդունե­լի փոքրա­մասնության:
Բացի դրա­նից, ամե­րի­կա­հա­յե­րը հավա­նա­բար լավ հիշում են, թե ում օրոք է տեղի ունե­ցել արցախյան 44-օրյա պատե­րազմը և թե ինչպես նախա­գահ Թրամփը բացի մի քանի անա­տամ կոչե­րից, ուրիշ ոչ մի բան չարեց Արցա­խում սպանդը դադա­րեցնե­լու համար, այնպես, ինչպես հիմա ուղղա­կիո­րեն հայտա­րա­րում է, որ դադա­րեցնե­լու է պատե­րազմը Ուկրաի­նա­յում: Իսկ դա նշա­նա­կում է դադա­րեցնել Ուկրաի­նա­յի հաշվին՝ բավա­րա­րե­լով Պուտի­նի պահանջնե­րը: Ամե­րի­կա­հա­յե­րը նաև գիտեն, որ Թրամփը Նաթանյա­հուի ընկերն է՝ ևս մեկ բռնա­պե­տի, ով, բացի իր հակա­հայկա­կա­նությունից, նաև մտե­րիմ է Ալիևի հետ ու Ադրբե­ջա­նին զինող գլխա­վոր դեմքե­րից է: Թրամփը նաև իրեն մոտ ընկեր է համա­րում Էրդո­ղա­նին, ով Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված պատե­րազմ էր վարում Արցա­խում: Թրամփը նաև շատ լավ լեզու է գտնում Պուտի­նի հետ, ով ոչ միայն ընկե­րություն է անում իր նման այլ ավտոկրատներ Նաթանյա­հուի և Էրդո­ղա­նի հետ, այլև ակտիվ հարա­բե­րություններ ունի մարդու իրա­վունքնե­րի ամեն տեսակ ոտնա­հարման խորհրդա­նիշ, Հյուսի­սա­յին Կորեա­յի բռնա­կալ Կիմ Ջոնգ Ունի հետ։
Թերևս սա շատ լուրջ ազդակ պետք է լինի ամե­րի­կա­հա­յե­րի համար՝ հասկա­նա­լու, թե ում են նրանք ձայն տալու։ Հարկա­վոր է նաև հասկա­նալ, որ Թրամփը ամբողջա­պես Ռուսաստա­նին է թողնե­լու Անդրկովկա­սը, այդ թվում և Հայաստա­նը ու եթե հիմա Կրեմլը Արևմուտքի ակտիվ ջանքե­րի շնորհիվ չի կարո­ղա­նում Երև­ա­նին պարտադրել միջանցքը, ապա Թրամփի թողտվության հետև­անքով Պուտի­նը վերջնա­կա­նա­պես կանդա­մա­հա­տի Հայաստա­նը։
Ի վերջո ամե­րի­կա­հա­յե­րը հավա­նա­բար չեն մոռա­ցել նաև, որ հենց դեմոկրա­տա­կան ռեժիմն է ճանա­չել Ցեղասպա­նությունը, Թուրքիա­յին հեռացրել F‑35-ների ծրագրից և օգնել ու շարունա­կում է օգնել Հայաստա­նին։ Հենց դեմոկրատնե­րի շնորհիվ Ալիևը ի վերջո համա­ձայնվեց նստել բանակցություննե­րի սեղա­նի շուրջ, մինչդեռ Պուտինն ու Թրամփը պարզա­պես կիսում էին աշխարհն իրար մեջ՝ թքած ունե­նա­լով ամեն տեսակ իրա­վունք։
Եվ ի վերջո հենց ԱՄՆ հայե­րը առա­վել քան որևէ մեկը գիտեն, որ կոպիտ ուժը միշտ էլ կոպիտ խախտումներ է կատա­րում ու ներկա­յիս աշխարհում, երբ ամեն մարդ կարև­ո­րում ու արժև­ո­րում է իր իրա­վունքնե­րը, չպետք է թույլ տալ, որ աշխարհի դեմոկրա­տա­յի խորհրդա­նիշնե­րից մեկն ընկնի բռնա­պե­տա­կան հակումնե­րով աչքի ընկնող ու մշտա­պես սեռա­կան սկանդալնե­րի մեջ հայտնված մեծա­հա­րուստի ձեռքը, ում համար ոչ միայն մարդը, այլև ամբողջա­կան ազգեր ընդա­մե­նը առևտրի միջոց են մեկ այլ բռնա­կա­լի հետ։
Ու հիմա, Հարի­սին քվեարկե­լով ԱՄՆ հայե­րը հնա­րա­վո­րություն ունեն քվեարկել հանուն Հայաստա­նի, հանուն մարդկա­յին իրա­վունքնե­րի։
Բայց այդ ամե­նից, ամե­րի­կա­հայրեը խիստ կարիք ունեն վերջաա­պես ձևա­վորվել որպես գիտա­կից քաղա­քա­կան կողմնո­րո­շում ունե­ցող ուժ, որին չեն փորձի հիմա­րի տեղ դնել՝ նրա ցավն ու վերքե­րը առուծա­խի առարկա դարձնե­լով։ Ամե­րի­կա­յի հայե­րը պետք է կայա­նան որպես ժողովրդա­վա­րա­կան աշխարհի գիտա­կից ու ժողովրդա­վար ներկա­յա­ցուցիչներ։

Առա­ջարկում ենք ծանո­թա­նալ նաև քաղա­քա­գետ Էդգար Առա­քելյա­նի հարցազրույցին, որտեղ նա մանրա­մասն անդրա­դառնում է Հարիս թե Թրամփ հարցին և մանրա­մասներ ներկա­յացնում, թե ինչ նշա­նա­կություն ունի Հարի­սի հաղթա­նա­կը։

Առնչվող Հոդվածներ