13.5 C
Yerevan

Արթնա­ցում Հանուն Հայաստա­նի Ու Հայության

Այս ընտրությունը ծնում է պետության կայացման անհերքե­լի պահանջ, որի ղեկա­վա­րումը չի կարող հիմնվել, ինչպես նախկի­նում, հանցա­գործ և կոռումպացված խմբիշխա­նություննե­րի կողմից վերահսկվող կամա­յա­կան իշխա­նությա­նը հպա­տակվե­լու վրա՝ ի նպաստ անձնա­կան շահե­րի:

Սփյուռքի Քաղա­քա­ցիա­կան Հասա­րա­կության Ներկա­յա­ցուցիչներ

Հոկտեմբե­րի 14֊ին մի խումբ պատվարժան հայեր հանդես եկան շատ կարև­որ մի հռչա­կագրով։ Այնտեղ անվե­րա­պահ աջակցություն են հայտնում Հայաստա­նի Հանրա­պե­տությանն ու զորակցում հայկա­կան պետա­կա­նության ամրացմանն ու կայացմա­նը։

Սա անշուշտ ոգև­ո­րող էհատկա­պես, որ Հայաստանն ու հայ ժողո­վուրդը գտնվում են հետպա­տե­րազմյան ծանր սթրե­սա­յին իրա­վի­ճա­կում, ապրում են կես֊պատերազմ, կես֊խաղաղություն պայմաննե­րում։ Եվ այս ֆոնին ուրա­խա­լի է, որ Սփյուռքի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րը ինքնա­բուխ կերպով նման նախա­ձեռնո­ղա­կա­նություն են ցուցա­բե­րում ի շահ Հայաստա­նի։ Հոսանք, որ այս ամե­նը շարունա­կա­կան կլի­նի և նման ինքնա­բուխ գործո­ղություններ կձեռնարկեն կամ, առնվազն կմասնակցեն Սփյուռքում ապրող և գործող բազմա­թիվ հայկա­կան կազմա­կերպություններ և միություններ, մի կողմ դնե­լով անձնա­կան քաղա­քա­կան նկրտումներն ու լոկալ շահե­րը, քանի որ խոսքը գնում է Մայր Հայաստա­նի հայրե­նի­քի ու պետության և նրա պահա­պան հայ ժողովրդի մասին։

Բայց, այս ամե­նը ոգև­ո­րող լինե­լով հանդերձ, մնում է շատ անո­րոշ։ Որովհետև հստակ չէ, թե օրի­նակ այս հռչա­կա­գի­րը արդյո՞ք արձա­գանք գտնե­լու է, թե այն կարճ,շրջանառության մեջ է դրվե­լու և մոռացվե­լու։

Ընդհանրա­պես Սփյուռքը մեկ բան պետք է հստակ հասկա­նա և ընդունի։ Աշխարհն այլևս 70֊80 ականնե­րի տեխնո­լո­գիա­կան պոզի­տի­վիզմի և 60֊ականների ռոմանտիկ rock and roll‑ի աշխարհը չէ։ Լիբե­րա­լիզմի ճգնա­ժա­մա­յին պահն է և Հայաստանն ամե­նա­բիրտ կերպով առնչվեց դրան։ Ու 44֊օրյա պատե­րազմից, 2023թ. Արցա­խի կորստից հետո մենք բոլո­րով պիտի հասկա­նանք, որ կոչե­րի ժամա­նակն անցել է, այլ ու ավե­լի որո­շիչ գործո­ղություններ են պետք։ Հայրե­նի­քը հեռա­հար սիրե­լը օգուտ չունի, եթե դա գործնա­կան առումով չի շարունակվում։ Հայաստանն եւ հայ ժողո­վուրդը այժմ կարիք ունեն ծանրա­խոհ ու լրջմիտ պահվածքի և Սփյուռքի մեր ակնկա­լիքներն առա­ջին հերթին դրանք են։ Պարզա­պես հռչա­կագրե­րը, կոչե­րը և հայտա­րություննե­րը այլևս ոչինչ չեն նշա­նա­կում, որովհետև քանի դեռ հայկա­կան խմբե­րը Սփյուռքում երկար֊բարակ ծանրութեթև են անում, թե արդո՞ք արժե միմյանց բարև­ել, հետո անվերջ ժողով անել, հետո նոր ինչ բան որո­շել, ապա Ալիևը շատ արագ ու գործուն է։ Նա անվերջ հանդի­պում է Պուտի­նի հետ, պայմա­նա­վորվում Էրդո­ղա­նի հետ, հազա­րա­վոր այլ կոնկրետ գործո­ղություններ ձեռնարկում, որոնք, ի տարբե­րություն հայկա­կան ձախողված իրա­կա­նության, իրոք խնդիրներ են առա­ջացնում մեզ համար, որին մենք հակա­դարձում ենք երբեմն երբեմն‘ բանա­վոր և անո­րոշ։
Անհրա­ժեշտ է, որ Սփյուռքը ևս գիտակցված վերա­կազմա­վորվել, գոնե այնպես, որ Բաքուն գիտենք, որ իր ամեն քայլը կտրուկ հակա­դարձվե­լու և հետև­անք է ունե­նա­լու։

Հուսանք, որ Սփյուռքի ներկա­յա­ցուցիչնե­րը ևս կհասնեն ձեռնա­մուխ լինե­լու այդ և այլ խնդիրնե­րի գործնա­կան լուծումներ գտնե­լուն։

Մեր Ուղին

Ստորև ներկա­յացնում ենք հռչա­կա­գի­րը‘

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ. ՍՓՅՈՒՌՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ
2024 թվա­կա­նի սեպտեմբե­րի 21-ին Ֆրանսիա­յի, Բելգիա­յի և Շվեյցա­րիա­յի ծագումով հայ կամ Հայաստա­նի ապա­գա­յով մտա­հոգված մի խումբ քաղա­քա­ցի­ներ հայտա­րա­րություն են տարա­ծել՝ աջակցե­լով Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը։ «Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նության Հռչա­կա­գիր» անունը կրող նախա­ձեռնությունն աջակցում է օրհա­սա­կան պահին Ադրբե­ջա­նի հետ տարածքա­յին մշտա­կան առճա­կատման մեջ գտնվող Հայաստա­նին, որը ձգտում է դիրքերն ամրապնդել միջազգա­յին հարթա­կում: Հռչա­կա­գի­րը ստո­րագրողնե­րը, որոնց թվում են իրա­վա­բաններ, խոշոր գործա­րարներ, ակա­դե­մի­կոսներ և արվեստա­գետներ, պնդում են, որ լիա­կա­տար ինքնիշխա­նության ընդունումը կարև­որ է Հայաստա­նի՝ որպես ժողովրդա­վա­րա­կան պետության կայացման և զարգացման համար:
Երե­սունե­րեք տարի առաջ անկա­խության հռչա­կումից և Լեռնա­յին Ղարա­բա­ղի պաշտպա­նության համար մղված երեք պատե­րազմից հետո, Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, որն իր տարածքի հարա­վա­յին շրջաննե­րի նկատմամբ հավակնություններ ունե­ցող և արդեն իր արև­ելյան սահմա­նի 240 կմ²-ոց հատվա­ծը գրա­ված Ադրբե­ջա­նի հետ նոր առճա­կատման առջև է կանգնած, որո­շել է արձա­գանքել այդ գոյութե­նա­կան սպառնա­լիքնե­րին՝ ինքնիշխա­նության հաստատմամբ ու պետության ամրապնդմամբ:
Մենք հավա­նություն ենք տալիս այս ընտրությա­նը, քանի որ ժողովրդի գոյատևմա­նը կամ ազա­տագրմա­նը ուրիշ ընտրություն չկա, քան անդա­դար աշխա­տե­լը՝ ի պաշտպա­նություն սեփա­կան շահե­րի և գաղա­փարնե­րի՝ իր իսկ ուժե­րով և իր համար:
Մենք պաշտպա­նում ենք այս ընտրությունը, քանի որ պետության պաշտպա­նությունը կախված է նրա­նից, արդյոք այն կարող է զսպող ռազմա­կան ներուժ և սեփա­կան ու անպայմա­նո­րեն իրա­տե­սա­կան անվտանգա­յին ու պաշտպա­նա­կան ռազմա­վա­րություն ունե­նալ, որն արդյունա­վետ և հետև­ո­ղա­կան կլի­նի: Նրա գործընկե­րության հուսա­լիությունը կախված կլի­նի իր՝ լիո­վին ինքնիշխան պետություն դառնա­լու հավաստիությունից, որն ունակ կլի­նի ոչ ասե­լու և հակա­հարված տալու, երբ իր տարածքա­յին ամբողջա­կա­նությունը վտանգված է:
Մենք ընդունում ենք այս ընտրությունը, քանի որ պետության կայա­ցումը կախված է միջազգա­յին ասպա­րե­զում իրա­կան դերա­կա­տար դառնա­լու հավակնությունից, որը ստի­պում է նրան բազմա­պատկել իր խաղա­քարտե­րը և կախված չլի­նել մեկ հաղթաթղթից, որը բոլոր դեպքե­րում պարտվո­ղա­կան ռազմա­վա­րություն է:
Ինքնիշխա­նությունը նշա­նա­կում է հպա­տա­կության ցանկա­ցած կարգա­վի­ճա­կի բացա­ռում՝ մուսուլմա­նա­կան պետությունում այլակրոն հպա­տա­կությունից մինչև վասա­լությյուն, որն ամեն անգամ պարտադրվում է հայե­րին՝ նրանց առա­վել թուլացնե­լու և իրենց ճակա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու համար:
Այս ընտրությունը ծնում է իրա­վա­կան պետության կայացման անհերքե­լի պահանջ, որի ղեկա­վա­րումը չի կարող հիմնվել, ինչպես նախկի­նում, հանցա­գործ և կոռումպացված խմբիշխա­նություննե­րի կողմից վերահսկվող կամա­յա­կան իշխա­նությա­նը հպա­տակվե­լու վրա՝ ի նպաստ անձնա­կան շահե­րի: Ընդհա­կա­ռա­կը, այսուհետ նա շարունա­կե­լու է իր օրի­նա­կա­նությունն ամրապնդել ժողովրդա­վա­րա­կան կառա­վարմամբ և ժողովրդի կողմից ազատ և անա­չառ ընտրություննե­րի միջո­ցով իրեն տրված մանդա­տով։
Մենք՝ Ֆրանսիա­յի, Բելգիա­յի և Շվեյցա­րիա­յի երկմշա­կույթ կամ Հայաստա­նի ապա­գա­յով մտա­հոգ քաղա­քա­ցի­ներս, աջակցում ենք հայ ժողովրդին ինքնիշխա­նության ընտրության հարցում, որը 1915 թվա­կա­նին ծրագրված բնաջնջումը վերապրած և այսօրվա սպառնա­լիքնե­րին դիմա­կա­յող ժողովրդի կյանքի և վերածննդի ընտրությունն է։
Սա նաև հայ տղա­մարդկանց և կանանց հույսի ընտրությունն է, որոնք հաստա­տա­կա­մո­րեն ընդունում են ազատ և պատվով ապրե­լու մարտահրա­վե­րը՝ ընձե­ռե­լով իրենց երե­խա­նե­րին արժա­նա­պա­տիվ և բարե­կե­ցիկ ապա­գա ունե­նա­լու և իրենց ապրուստն այս երկրում վաստա­կե­լու հնա­րա­վո­րություն։
Վերջա­պես, կարող ենք հայ քաղա­քա­ցի­նե­րի կողքին կանգնել՝ համախմբվե­լով անցյա­լի կապանքնե­րից և անգո տեսիլնե­րից զերծ իրա­կան նպա­տա­կի շուրջ։ Վաղուց ժամա­նակն է անցնել ինքնիշխան պետության կառուցմա­նը, որը նոր հնա­րա­վո­րություններ կընձե­ռի Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։
Փարիզ, Բրյուսել, Ժնև և Երև­ան, 21 սեպտեմբե­րի, 2024թ․
Առա­ջին ստո­րագրողներ՝
Ալեքսանդր Արմեն Գույումջյան (փաստա­բան), Միշել Մարյան (էսսեիստ), Թալի­նե Փափազյան (քաղա­քա­գետ, «Armenia Peace Initiative»-ի տնօ­րեն), Ռոբեր Այդա­բիրյան (նախկին գործա­դիր), Էրիկ Դադյան (գործա­րար), Միշել Դավուդյան (գործա­րար), Ֆրանսուա Դևեջյան (փաստա­բան), Պատրիկ Դոնա­պետյան (միջնա­դարյան արվեստի մասնա­գետ, պատմա­բան), Դանիել Դոնիգյան (գործա­րար), Դենիս Տոնիկյան (գրող), Ռենե Ձագո­յան (գրող), Գոհար Գալուստյան (հանրա­յին իրա­վունքի դասա­խոս), Սեսիլ Գյուլ (խորհրդա­տու), Սիրիլ Հարպուտլյան (գործա­րար), Ստեֆան Հասբանյան (փաստա­բան), Ֆիլիպ Հունե­ման (փիլի­սո­փա, կենսա­բան), Գրե­գուար Ջախյան (փաստա­բան), Ժակ Քեբադյան (կինո­ռե­ժի­սոր), Ժորժ Կեպե­նեկյան (բժիշկ, Լիո­նի նախկին քաղա­քա­պետ), Ռազմիկ Քեուչյան (հասա­րա­կա­գի­տության դասա­խոս), Ռեյմոն Հարություն Գևորգյան (պատմա­բան), Ստեֆան Քրիստենսեն (փիլի­սո­փա), Ժան Պիեռ Մահե (արև­ե­լա­գետ), Ժերար Մալքասյան (փիլի­սո­փա), Կլոդ Մութաֆյան (մաթե­մա­տի­կոս, պատմա­բան), Վինսենթ Նիո­րե (փաստա­բան, Փարի­զի Փաստա­բաննե­րի պալա­տի նախկին փոխնա­խա­գահ), Միշել Պետրոսյան (կոմպո­զի­տոր), Ֆիլիպ Պու (գործա­րար), Շարլի Սանսո­նե­տի (բեմադրիչ), Սասուն Սաուգին (էկո­նո­մի­կա­յի նախա­րա­րության նորա­րա­րության բաժնի նախկին տնօ­րեն), Աստղիկ Սիրա­նոսյան (թավջութա­կա­հար), Շուշան Սիրա­նոսյան (ջութա­կա­հար), Ֆիլիպ Ս. Սուքիասյան (ուսուցիչ), Ժերար Չոլակյան (փաստա­բան), Նաի­րա Զորո­յան (փաստա­բան)։
Հռչա­կա­գի­րը ստո­րագրե­լու համար կարող եք այցե­լել www.armeniesouveraine.org (2024թ. հոկտեմբե­րի 15-ից)

Թարգմա­նեց‘

Ժակլին Մինասյա­նը

Առնչվող Հոդվածներ