19.2 C
Yerevan

Փաշինյա­նի Նոր Մարտա­վա­րությունը

Փաշինյանն այլ կերպ է իրեն պահում ու փորձում է այնպես անել, որ շահե­կա­նո­րեն տարբերվի մեր թշնա­մուց։ Ինքը փորձում է նոր մոտե­ցումնե­րով հանդես գալ, որպեսզի միջազգա­յին ուշադրությունը սևե­ռի սեփա­կան դիրքո­րոշման վրա։

Դավիթ Ստե­փանյան

Նիկոլ Փաշինյա­նը լրիվ այլ մարտա­վա­րություն է ընտրել և փորձում է Հռո­մի պապից ավե­լի կաթո­լիկ լինել. Դավիթ Ստե­փանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի (ՄԱՀՀԻ) ասո­ցացված փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը

– Պարո՛ն Ստե­փանյան, ՄԱԿ‑ի Գլխա­վոր վեհա­ժո­ղո­վի 79-րդ նստաշրջա­նի շրջա­նա­կում Նիկոլ Փաշինյա­նը մասնակցել է Ապա­գա­յի գագաթնա­ժո­ղո­վին և ելույթ ունե­ցել։ Ելույթի՝ «պետք է որպես թեո­րեմ առաջ քաշել «Կա՛ ապա­գա» կարգա­խո­սը և աշխա­տել դրա ապա­ցուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք», եզրա­փա­կիչ այս նախա­դա­սության մեսիջնե­րը որո՞նք են ու ո՞ւմ էին ուղղված։

– Ուղղված է նախև­ա­ռաջ միջազգա­յին հանրությա­նը, երկրորդ՝ Ալիև­ին, որին Հայաստանն առա­ջարկում է խաղա­ղություն, և որից Ալիևը հրա­ժարվում է: Իրա­կա­նությունը սա է, ու Փաշինյա­նը որո­շել է կլի­շե­նե­րից դուրս մնալ ու փորձել է խոսել այն, ինչ նրա­նից այդ պահին չէին սպա­սում։

Ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նը տորպե­դա­հա­րում է խաղա­ղության բանակցություննե­րը, ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նը խաղա­ղություն չի ուզում, ակնհայտ է, որ մենք ունենք կուտակված մեղադրանքներ Ադրբե­ջա­նի հասցեին այս ամե­նի հետ կապված, բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյա­նը լրիվ այլ մարտա­վա­րություն է ընտրել և փորձում է Հռո­մի պապից ավե­լի կաթո­լիկ լինել։

Չգի­տեմ՝ որքա­նով է այս մարտա­վա­րությունը նպա­տա­կա­հարմար այս պահին, բայց այն կյանքի իրա­վունք ունի, ու ես անձամբ այստեղ նեգա­տիվ չեմ տեսնում, այսինքն՝ այս պահին այս մարտա­վա­րությունը չի կարող վնաս հասցնել մեր շահե­րին։

– Իսկ օգուտ կարո՞ղ է տալ։

– Ամեն ինչ կախված է Ալիևի հետա­գա քայլե­րից, եթե նա իրոք պատրաստվում է հարձակվել Հայաստա­նի վրա, ապա այդ մարտա­վա­րությունը կարե­լի է ինչ-որ առումով կանխարգե­լիչ համա­րել, ու այդ առումով, այո՛, կարող է և օգուտ տալ։

– Դատե­լով Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րա­րի՝ նույն գագաթնա­ժո­ղո­վին ունե­ցած այն ելույթից, որ «Ադրբե­ջանն ապրել է միջազգա­յին իրա­վունքի խախտման ամե­նաողբերգա­կան հետև­անքներն ու բախվել է անարդա­րության», և այդ ամե­նի համար մեղադրել է Հայաստա­նին, ըստ ձեզ, Ադրբե­ջանն ի՞նչ քաղա­քա­կա­նություն է որդեգրել հետո­յի համար, պարո՛ն Ստե­փանյան։

– Հենց դա է տարբե­րությունը, որ Փաշինյա­նը գնում է լրիվ այլ ճանա­պարհով։ Ադրբե­ջա­նը եկել է իր սովո­րա­կան արսե­նա­լով, նրանք չեն փոխում իրենց գործե­լաո­ճը, Փաշինյանն այլ կերպ է իրեն պահում ու փորձում է այնպես անել, որ շահե­կա­նո­րեն տարբերվի մեր թշնա­մուց։ Ինքը փորձում է նոր մոտե­ցումնե­րով հանդես գալ, որպեսզի միջազգա­յին ուշադրությունը սևե­ռի սեփա­կան դիրքո­րոշման վրա։ Կարծում եմ, որ սա այնքան էլ վատ չէ, եթե մենք փոխա­դարձ մեղադրանքնե­րով դիմեինք Ադրբե­ջա­նին, ես կարծում եմ, դրա­նից որևէ բան չէր փոխվի։

– Իսկ միջազգա­յին մյուս դերա­կա­տարնե­րը Փաշինյա­նի ելույթի մեսիջնե­րը կընդունե՞ն։

– Հնա­րա­վոր է՝ ընդունեն, հնա­րա­վոր է՝ ոչ, ընդհա­նուր առմամբ, մենք պետք է հասկա­նանք, որ քաղա­քա­կա­նությունը մեսիջնե­րով չի արվում, քաղա­քա­կա­նությունը իրա­գործվում է ալյանսնե­րի իջո­ցով։ Փաշինյա­նը Նյու Յորքում հանդի­պել է Նարենդրա Մոդիի հետ, ես չգի­տեմ, եթե մենք Հնդկաստա­նի հետ քննարկում ենք ռազմա­վա­րա­կան հարա­բե­րություններ, ապա, այո՛, օրի­նակ՝ այդ ուղղության վրա իրա­վի­ճա­կը կարող է փոխվել, որովհետև Հնդկաստա­նը մեր բնա­կան դաշնա­կիցն է, ու մենք՝ թիվ մեկ հնդկա­կան զենքե­րի գնորդ, այսինքն՝ ռազմա­վա­րա­կան դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի համար բոլոր հիմքերն այսօր ակնհայտ են։

Ունենք ընդհա­նուր թշնա­մի­ներ, բավա­կա­նին լուրջ առևտրաշրջա­նա­ռություն, եթե այդ ուղղությամբ աշխա­տանք է գնում, կարող է և ինչ-որ բան փոխվել։ Բայց միայն հայտա­րա­րություննե­րով ոչինչ չի փոխվի, եթե տակը քաղա­քա­կա­նություն չկա։

– Իսկ ինչո՞ւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը չի մասնակցում ՄԱԿ‑ի Գլխա­վոր վեհա­ժո­ղո­վի նստաշրջա­նին և արտգործնա­խա­րա­րի մակարդա­կով է ներկա­յությունն ապա­հո­վում։

– Ասե­լիք չունի այս պահին։ Խնդիրն այստեղ այն է, որ Ալիևը վերջին շրջա­նում իրեն շատ կոմֆորտ է զգում Պուտի­նի հետ հանդի­պե­լիս, նա քաղա­քա­կիրթ աշխարհի հետ այս պահին օրա­կարգ չունի, նրա միակ օրա­կարգը գազ վաճա­ռելն է, իսկ գազի խնդիրնե­րը նա Իտա­լիա­յում լուծել է վերջին այցի ժամա­նակ։ Ալիևն այնտե­ղից բան չունի ասե­լու ու Բայրա­մո­վին է ուղարկել, որ նա էլ Հայաստա­նի հասցեին մեղադրանքներ հնչեցնի։

Քրիստի­նե Աղա­բեկյան

Հոդվա­ծը՝ Medialab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ