1994‑ի մեր հաղթանակը վերածել են Արցախավաճառքի բանակցությունների ու մինչև իսկ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու զզվելի մտամարզանքի։
Հարութ Քալաջյան
Սեպտեմբեր 27‑ի պատերազմի նախօրյակին՝ երբ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԺ-ում ներկայացրեց 2 ընտրությունից մեկը կատարելու հրամայականը, ՔՊ-ականները դիրքավորվեցին զգացական մղումներով և հավատարիմ իրենց «Արցախը Հայաստան է ու վերջ» անիրատեսական կարգախոսին, ԻՍԿ Նախկինները՝ շարժվեցին դավաճանական այն միտումնավորությամբ՝ որ պարտված վարչապետը այս անգամ ի վերջո իրականացնելու էր իրենց երկամյա իշխանափոխական երազը..
Դժվար է այս պահին, խորհրդավոր այս ՕՐԸ հաշվարկել, թե 2018-ից մինչև 2020‑ի Սեպտեմբերը Հայաստանը քանի՜ ԱԱԾ տնօրեն, Պաշտպանության նախարար, Շտաբի պետ և Արտգործ նախարար է փոխել։ Սակայն մեկ բան ակնհայտ է, որ բոլորն էլ ԱՆԽՏԻՐ չեն գտնվել (մեղմ ասած) հավատարիմ՝ իրենց հայրենասիրական կոչումներին…
Այսօր 4 տարի անց, Եռաբլուրում դարձյալ ականատես ենք լինելու իշխանափոխական երազներով տվայտող խամաճիկների սովորական ստերին և մեր ննջող նվիրյալների սրբազան ՕՐԸ իրենց գարշահոտ ծրագրերին ԼԿՏԻԱԲԱՐ ծառայացնելու հերթական դավաճանախոսության։
Պետք չէ մոռանալ, որ ՀՀ 3 նախագահներն էլ 1994‑ի մեր հաղթանակը վերածել են Արցախավաճառքի բանակցությունների ու մինչև իսկ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու զզվելի մտամարզանքի, Արցախի հզորացման փոխարեն՝ նախընտրել են պետական թալանը, դիվանագիտությունը շփոթել են քաղաքական միակողմանի զիջողականությամբ, ժամավաճառությամբ, և ամենազավեշտալին՝ «թուրքը մեզ կուտի եթե Պուտինին չտանք ամեն ինչ» պոռնկաչափ լլկվածությամբ…
Ահա այդ պատճառաբանությամբ է, որ հազարավոր մեր զոհերի հաղթանակը վերածվեց՝ մեզանից նոր հազարամատղաշներ խլող պարտության, որը ի վերջո, վարագուրվեց Արցախի 2023‑ի Շահրամանյանական Ավազակախմբի Հայաթափմամբ։
27 Սեպտեմբեր 2024
Մուղնի
Գրառումը՝ Հարութ Քալաջյանի ֆեյսբուքյան էջից։
