16.8 C
Yerevan

Սեպտեմբեր 27‑ը, Կամ՝ Դավաճանական/Դիվանագիտական Ինքնասպա­նությունը

1994‑ի մեր հաղթա­նա­կը վերա­ծել են Արցա­խա­վա­ճառքի բանակցություննե­րի ու մինչև իսկ Մեղրին Լեռնա­յին Ղարա­բա­ղով փոխա­նա­կե­լու զզվե­լի մտա­մարզանքի։

Հարութ Քալաջյան

Սեպտեմբեր 27‑ի պատե­րազմի նախօրյա­կին՝ երբ Վարչա­պետ Նիկոլ Փաշինյան ԱԺ-ում ներկա­յացրեց 2 ընտրությունից մեկը կատա­րե­լու հրա­մա­յա­կա­նը, ՔՊ-ականնե­րը դիրքա­վորվե­ցին զգա­ցա­կան մղումնե­րով և հավա­տա­րիմ իրենց «Արցա­խը Հայաստան է ու վերջ» անի­րա­տե­սա­կան կարգա­խո­սին, ԻՍԿ Նախկիննե­րը՝ շարժվե­ցին դավա­ճա­նա­կան այն միտումնա­վո­րությամբ՝ որ պարտված վարչա­պե­տը այս անգամ ի վերջո իրա­կա­նացնե­լու էր իրենց երկամյա իշխա­նա­փո­խա­կան երա­զը..

Դժվար է այս պահին, խորհրդա­վոր այս ՕՐԸ հաշվարկել, թե 2018-ից մինչև 2020‑ի Սեպտեմբե­րը Հայաստա­նը քանի՜ ԱԱԾ տնօ­րեն, Պաշտպա­նության նախա­րար, Շտա­բի պետ և Արտգործ նախա­րար է փոխել։ Սակայն մեկ բան ակնհայտ է, որ բոլորն էլ ԱՆԽՏԻՐ չեն գտնվել (մեղմ ասած) հավա­տա­րիմ՝ իրենց հայրե­նա­սի­րա­կան կոչումնե­րին…

Այսօր 4 տարի անց, Եռաբլուրում դարձյալ ակա­նա­տես ենք լինե­լու իշխա­նա­փո­խա­կան երազնե­րով տվայտող խամա­ճիկնե­րի սովո­րա­կան ստե­րին և մեր ննջող նվիրյալնե­րի սրբա­զան ՕՐԸ իրենց գարշա­հոտ ծրագրե­րին ԼԿՏԻԱԲԱՐ ծառա­յացնե­լու հերթա­կան դավա­ճա­նա­խո­սության։

Պետք չէ մոռա­նալ, որ ՀՀ 3 նախա­գահներն էլ 1994‑ի մեր հաղթա­նա­կը վերա­ծել են Արցա­խա­վա­ճառքի բանակցություննե­րի ու մինչև իսկ Մեղրին Լեռնա­յին Ղարա­բա­ղով փոխա­նա­կե­լու զզվե­լի մտա­մարզանքի, Արցա­խի հզո­րացման փոխա­րեն՝ նախընտրել են պետա­կան թալա­նը, դիվա­նա­գի­տությունը շփո­թել են քաղա­քա­կան միա­կողմա­նի զիջո­ղա­կա­նությամբ, ժամա­վա­ճա­ռությամբ, և ամե­նա­զա­վեշտա­լին՝ «թուրքը մեզ կուտի եթե Պուտի­նին չտանք ամեն ինչ» պոռնկա­չափ լլկվա­ծությամբ…

Ահա այդ պատճա­ռա­բա­նությամբ է, որ հազա­րա­վոր մեր զոհե­րի հաղթա­նա­կը վերածվեց՝ մեզա­նից նոր հազա­րա­մատղաշներ խլող պարտության, որը ի վերջո, վարա­գուրվեց Արցա­խի 2023‑ի Շահրա­մանյա­նա­կան Ավա­զա­կախմբի Հայա­թափմամբ։

27 Սեպտեմբեր 2024
Մուղնի

Գրա­ռումը՝ Հարութ Քալաջյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ