Արցախ

Արցախը Փրկության Շանս Ուներ, Բայց Այն Կործանեց Արցախի Ղեկավարությունը

Արցախի ղեկավարությունը մշտապես կեղծ տեղեկատվություն է տվել Հայաստանի Հանրապետությանն ու հանձնել Արցախը, ՀՀ ղեկավարությունը ևս մասնակից է եղել այդ ամենին, հիմա թող Արցախի ղեկավարությունը գա ու պատասխան տա իր արածների համար։

Սամվել Բաբայան

1inTV-ին զրուցել է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմի պատճառները, ինչպես նաև դրան հաջորդող մի շարք իրադարձություններ, ինչպես օրինակ՝ Արցախի օկուպացիան և այլն։
Սամվել Բաբայանն ի ր խոսքում նշեց, որ առաջին պատերազմի հաղթանակից հետո Արցախի հետագա կառավարիչները գոռոզացել էին, հին զինվորերի հաղթանակն իրենց էին վերագրել, հույսները դրել ռուսների պաշտպանության վրա ու կուրացած ապրում էին, մինչև ողբերգությունը։ Գեներալի խոսքերով ռուսական ամենազորության վրա հույս էին դրել ոչ միայն Արցախում, այլև Հայստանում՝ ընդհուպ մինչև 2021թ․ վերջերը։ Ստի ու խաբեության վրա հիմնված բանակ էինք կառուցել ու ավերել հենց այդ նույն բանակը։ Մինչև վերջին տարիները չկային այդ քանակությամբ գեներալներ, որ հետո եղան։ 2020թ․ կռվի ժամանակ դիրքեր կորցրած, նահանջած մարդիկ գեներալի ու հերոսի կոչում էին ստանում։
Գեներալ Բաբայանը նշեց, որ Արցախի ճակատագիրը կարող էր այլ կերպ ընդանալ, եթե ժամանակին իրեն լսեին, թույլ տային շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ։ Ինքը բանակցել էր, 23 կետից բաղկացած ծրագիր առաջարկել Բաքվին։ Բաբայանը չմանրամասնեց, ասելով, որ դեռևս ամեն ինչ Քննչական Կոմիտեում է ու երբ քննությունն ավարտվի ու դրա մասին չխոսեն, ապա ինքը մանրամասները կներկայացնի։ Հիմա չի ասում, որովհետև դա դեռևս քննության առարկա է, պետական գաղտնիքի կարգավիճակ ունի։ Իր ներկայացրած ծրագրի կետերում կային այնպիսի դրույթներ, որոնք շատ ավելի շահեկան էին, օրինակ ադրբեջանցիներն առաջարկում էին տեղում ոչնչացնել Արցախում գտնվող զենքն ու զինտեխնիկան, իսկ ինքը պահանջում էր, որ դա տեղափոխվի Հայաստան ու էլի նման, ավելի լավ պայաններ։ Այո՛, Արցախը լինելու էր Ադրբեջանի կազմում որպես ինքնավար հանրապետություն, բայց դա շատ ավելի, տասնյակ անգամվեր ավելի լավ էր, քան այն, ինչը հիմա կա։ Բայց Արցախի ղեկավարությունը չցանկացավ գնալ այդ բանացություններին։ Նրանք չցանկացան նման պատասխանատվություն վերցնել իրենց վրա ու հայտարարեցին, որ պահելու են Արցախը։ Ու ի՞նչ եղավ, մենք կորցրինք ողջ Արցախը, հայությունը ենթարկվեց բռնագաղթի։ Իսկ ինքը ռեալ հնարավորությւոն ուներ Արցախը հայաբնակ պահելու, բայց Արցախի ղեկավարությունը հրաժարվեց դրանից։ Իսկ Եվլախում տեղի ունեցածը բանակցություն չէր, այնտեղ հայերին հրամայեցին, հայերն էլ կատարեցին այդ հրամանը։ Ահա թե ինչու Շահրամանյանին չեն ձերբակալել։ ձերբակալեին, որ ի՞նչ լիներ, այդ մարդը կետ առ կետ կատարեց Ադրբեջանի բոլոր պահանջները։
Սամվել Բաբայանն ասաց, որ Արցախի ղեկավարությունը մշտապես կեղծ տեղեկատվություն է տվել Հայաստանի Հանրապետությանն ու հանձնել Արցախը, ՀՀ ղեկավարությունը ևս մասնակից է եղել այդ ամենին, հիմա թող Արցախի ղեկավարությունը գա ու պատասխան տա իր արածների համար։
Գեներալի խոսքերով Արցախի ղեկավարները ևս կարող էին խուսափել ձերբակալությունից, եթե մյուսների նման Հաքարիի կամրջով գնային դուրս գային Հայաստան, իսկ նրանք գնացին ռուսների մոտ՝ հույսները նրանց վրա դրած ու ողջ գիշեր տևած բանակցությունների փորձից հետո նրանց բոլորին հանձնեցին ադրբեջանցիներին։ Ինչ վերաբերում է կամավոր հանձնվելուն, Սամվել Բաբայանն ասաց, որ Դավիթ Բաբայանը, որ ասում են ինքնակամ գնացել է հանձնվել, սուտ է, նման բան չկա։ Դավիթ Բաբայանը հայհոյել էր Մեհրիբան Ալիևին ու Ալիևն անձամբ պահանջ էր դրել, որ այդ մարդուն իրեն պիտի տան, Արցախի ղեկավարներն էլ ստիպել են, որ գնա հնաձնվի։ Կամավոր հանձնվելու մասին պատմությունները հեքիաթ են։
Սամվել Բաբայանը նշեց, որ ինքը Հաքարիի կամուրջն անցել է բոլորի նման։ Իրեն ոչ ոք չի կագնեցրել, ոչինչ չեն հարցրել։ Ինչ վերաբերում է գործի քննությանը, շուտով բոլորն էլ ամեն ինչ կիմանան, իսկ Արցախի ճակատագրի այս ողբերգության գլխավոր պատասխանատուները հենց Արցախի ղեկավարներն են։ Նրանց անհեռատեսության, ամբարտավանության ու հույսը ուրիշի վրա դնելու հետևանքով էլ այսօր Արցախը չկա։ Նրանք վախեցան իրենց վրա պատասխանատվություն վերցնել, որ Արցախն ապրի, հիմա պատասխան պիտի տան Արցախը կործանելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *