16.8 C
Yerevan

Հայաստա­նը Վերա­կանգնում Է Իր Ինքնուրույնությունը

 Հայաստա­նի նկատմամբ վստա­հության կորստի հարց կար։ Երբ 2013թ․ Սերժ Սարգսյա­նը մեկ գիշե­րում Հայաստա­նը մտցրեց ԵԱՏՄ, Արևմուտքը Հայաստա­նին անլուրջ պետություն համա­րեց, որի խոսքե­րին հավա­տալ չի կարե­լի։ Դրա­նով նաև պատե­րազմն ավե­լի մոտե­ցավ Հայաստա­նին, քանի որ Հայաստանն իր ամեն ինչը Ռուսաստա­նին հանձնե­լով՝ մնաց նրա հույսին։

Կայծ Մինասյան

1inTV‑ը տեսա­կա­պով զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ, վերլուծա­բան Կայծ Մինասյա­նի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել է ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան իրադրությունն ու Հայաստա­նի տեղն ու դերը այդ ամե­նում։

Կայծ Մինասյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանն այժմ գտնվում է երկու պատե­րազմնե­րի արանքում՝ ռուս-ուկրաի­նա­կան և պաղեստի­նա-իսրա­յելյան։ Տարա­ծաշրջա­նում ամեն ինչ բավա­կան անկա­յուն է, ընդ որում ոչ միայն Հարա­վա­յին Կովկա­սը, այլև ողջ աշխարհն է գտնվում հարա­բե­րա­կան անկա­յունության մեջ։ Այն աշխարհը, որ ստեղծվել էր երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո, այլևս չկա։ Արևմուտքն այլևս չի կարո­ղա­նում անել ինչ որ ցանկա­նում է։ Ուժե­րի նոր դասա­վո­րություններ են ձևա­վորվում, նոր իրա­վի­ճակներ են ստեղծվում ու պայքար է ընթա­նում առ այն, թե նոր աշխարհա­կարգում որ պետությունն է առաջնորդի կարգա­վի­ճա­կը իրեն վերցնե­լու։ Ոչ ոք դեռ չգի­տե, թե այս ամենն ինչքան է տևե­լու։ Եվ հայաստանն էլ ինքնա­բե­րա­բար գտնվում է այդ վիճա­կի մեջ ու քանի որ մենք ունենք ոչ թե ֆունկցիո­նալ, այլ կառույցա­յին հարց, այս անո­րո­շությունը մեզ վրա ավե­լի ծանր է ազդում։ Զգում ենք, որ մենք այնքան էլ ուժեղ և կարող չենք։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ այն երև­ույթին, որ մենք վերջին երե­սուն տարվա ընթացքում չուժե­ղա­ցանք, կորցրինք հնա­րա­վոր ամեն ինչ։ Հիմա Հայաստա­նը փորձում է վերա­կանգնել իր խախտված ինքնուրույնությունը։ Մենք տեսանք, թե ինչ է նշա­նա­կում, երբ դու գտնվում ես միայն մեկ պետության կողքը, գտնվում ես նրա «հովա­նա­վո­րության տակ»։ Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րը ամեն ինչ տվե­ցին Ռուսաստա­նին՝ ակնկա­լե­լով ուրիշ բան, բայց տեսանք, որ երբ դու միայն մեկի ձեռքում ես, ապա չես կարո­ղա­նում աշխա­տել մյուսնե­րի հետ, չես կարո­ղա­նում հարա­բերվել նրանց հետ։ Եվ հիմա, երբ Ռուսաստա­նը փորձում է կարծիք հնչեցնել, որ «Հայաստա­նը իրենցից բացի ուրիշ ոչ մեկին պետք չէ», դա հետև­անքն է հենց այդ երկար տասնամյակնե­րի ընթացքում մեր ինքնուրույնությունը ուրի­շին հանձնե­լու։ Ներկա­յիս ընդդի­մությունը՝ ՀՀԿ, ՀՅԴ, Քոչարյան հենց այդ միտումն էլ փորձում են աշխա­տեցնել, որ Հայաստա­նը ոչ ոքի պետք չէ բացի Ռուսաստա­նից։ Ինչ վերա­բե­րում է Հայաստա­նի՝ ԵՄ ընթացքին, Արևմուտքի հետ մերձե­նա­լուն, ապա, նախ և առաջ պետք չէ սպա­սել, որ Հայաստա­նի անվտանգությունը պետք է գան և ապա­հո­վեն ուրիշնե­րը։ Առա­ջին հերթին մենք հենց մեզ վրա պետք է հույս դնենք, չառաջնորդվենք միայն մեկի ձեռքում մնա­լու կործա­նա­րար քաղա­քա­կա­նությամբ, կամ միջնա­դարյան՝ ուրի­շից օգնություն ստա­նա­լու  մտայնությամբ։

Քաղա­քա­գե­տը նաև խոսեց  այն մասին, որ ԵՄ‑ը այսօր շատ ավե­լի մեծ վստա­հություն ունի Հայաստա­նի, քան Վրաստա­նի նկատմամբ։ Դա բավա­կան բարդ աշխա­տանք էր, որ իշխա­նություննե­րը կարո­ղա­ցան անել։ Որովհետև Հայաստա­նի նկատմամբ վստա­հության կորստի հարց կար։ Երբ 2013թ․ Սերժ Սարգսյա­նը մեկ գիշե­րում Հայաստա­նը մտցրեց ԵԱՏՄ, Արևմուտքը Հայաստա­նին անլուրջ պետություն համա­րեց, որի խոսքե­րին հավա­տալ չի կարե­լի։ Դրա­նով նաև պատե­րազմն ավե­լի մոտե­ցավ Հայաստա­նին, քանի որ Հայաստանն իր ամեն ինչը Ռուսաստա­նին հանձնե­լով՝ մնաց նրա հույսին։

Խոսե­լով միջազգա­յին քաղա­քա­կան իրա­դարձություննե­րի մասին՝ քաղա­քա­գետն այն կարծիքն արտա­հայտեց, որ Իրա­նի, վերջին շրջա­նի հայտա­րա­րություններն ու պահվածքը վկա­յություն են այն բանի, որ Իրա­նը առաջնորդվում է սեփա­կան շահե­րով, դրա­նում զարմա­նա­լի որևէ բան չկա։ Իրա­նը աջակցում էր ռուսնե­րին ուկրաի­նա­կան պատե­րազմում այն ներքին պայմա­նա­վորվա­ծությամբ, որ Թեհրա­նը ռուսնե­րին մատա­կա­կա­րած զենքե­րի դիմաց հայ-իրա­նա­կան սահմանն անփո­փոխ թողնե­լու երաշխիքներ կստա­նա։ Ու հիմա, տեսնե­լով, որ Ռուսաստա­նը այլ պահված է ցուցա­բե­րում, փորձում է ինքն իրեն ապա­հո­վագրել անցանկա­լի երև­ույթնե­րից ու միա­ժա­մա­նակ զերծ մնալ վտանգա­վոր փոփո­խություննե­րից։ 

ԲՐԻԿՍ‑ի մասին Կայծ Մինասյանն ասաց, որ այնտեղ Հայաստա­նի հետ բավա­կան սերտ կապեր ունե­ցող երկրներ կան՝ Հնդկաստան, Իրան և այլն ուստի ԲՐԻԿՍ‑ի նկատմամբ մենք չպետք է միա­կողմա­նի վերա­բերմունք ունե­նալ։ Չի կարե­լի ասել, որ եթե Ռուսաստա­նը ԲՐԻԿՍ‑ի անդամ է, ուրեմն ԲՐԻԿՍ‑ը ռուսա­կան շահեր է արտա­հայտում։ Եթե այդպես լինի, ապա, նույն տրա­մա­բա­նությամբ կարող ենք ասել, որ Հայաստա­նը ՀԱՊԿ անդամ է, ուրեմն ՀԱՊԿ շահեր է ներկա­յացնում, ինչն իհարկե այդպես չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ