Հայաստան

Հրադադարը Ուկրաինայում Կարող Է Ավելի Շատ Վնաս Պատճառել, Քան Օգուտ

Մոսկվան շարունակում է զենք և տեխնոլոգիաներ գնել «վտարված» երկրների կողմից, իսկ Պուտինի հայտարարած նպատակը նույնն է՝ Ուկրաինան պետք է վերածվի Ռուսաստանի վասալի:

Bloomberg-ը գրում է

Ուկրաինայի նախագահի «հաղթանակի պլանի» մանրամասները հրապարակված չեն: Սակայն Զելենսկին բացահայտ նշել է, որ միայն հզոր Ուկրաինան կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Որոշակի առումով նա ճիշտ է: Մինչդեռ Պուտինը հավատում է, որ կարող է հաղթահարել Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի աջակցությունը, նրա հյուծման պատերազմը կշարունակվի: Հարցն այն է՝ ինչպես փոխել նրա հաշվարկները: Ցանկացած բանական մարդ ցանկանում է, որ ռազմական գործողությունները դադարեն: Այս պահի դրությամբ մոտ մեկ միլիոն մարդ մահացել կամ վիրավորվել է: Հակամարտությունը հանգեցրել է բնակչության զանգվածային տեղահանումների և ամենուրեք տարածված ավերածությունների՝ գույքի և ենթակառուցվածքների ոչնչացման: Այն ստեղծել է նոր աշխարհաքաղաքական անկայունություն և քայքայել տնտեսությունը: Գայթակղություն կահանձնվելու՝ ընդունելու Պուտինի պայմանները, կանգնեցնելու կոտորածը և կանխելու հետագա սրացումը, և դա հասկանալի է:

Բայց արդյո՞ք նման համաձայնությունը հնարավոր է:

Պուտինը երբեմն ձևացնում է, թե հետաքրքրված է բանակցություններով, սակայն նրա համաձայնության գինը՝ Ուկրաինայի հրաժարումը չորս գրավված տարածքների նկատմամբ պահանջներից, ինչպես նաև Ղրիմի, և ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերից հրաժարումը, վկայում է նրա անկեղծ չլինելը: Ընդհակառակը, Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը վերափոխված է ռազմական գործողությունների աջակցման համար, Մոսկվան շարունակում է զենք և տեխնոլոգիաներ գնել «վտարված» երկրների կողմից, իսկ Պուտինի հայտարարած նպատակը նույնն է՝ Ուկրաինան պետք է վերածվի Ռուսաստանի վասալի:

Ինչքան էլ ցանկալի լինի հրադադարը, այն կարող է Ուկրաինայի համար լուրջ ռիսկեր առաջացնել: Նախ, այդ դադարը ռուս զինվորականներին ժամանակկտրամադրի՝ լրացնելու ամսական մոտ 30,000 կորուստ ունեցող զինվորների քանակը, պլանավորելու նոր զորակոչ, վերացնելու օպերատիվխնդիրները և համալրելու զենքի պաշարները:Ամենայն հավանականությամբ Պուտինը կօգտվի հրադադարից՝ պարզապես նոր հարձակումներ պլանավորելու համար, ինչպես նա բազմիցս արել է անցյալում: Բացի այդ, դադարը կարող է վտանգել Ուկրաինայի նկատմամբ միջազգային աջակցությունը, ինչը էլ ավելի կբարդացնի նրա պաշտպանությունը Ռուսաստանից: Արևմուտքի շատ դաշնակիցներ արդեն իսկ փնտրում են առիթ, որպեսզի միջոցները Ուկրաինայից ուղղեն իրենց ներքին կարիքներին: Ռազմական գործողությունների դադարեցումը կարող է այդ նպատակի համար հարմար պատրվակ դառնալ։

Սկզբի համար Արևմուտքը պետք է ընդունի, որ ֆինանսավորման ցանկացած էական կրճատում այս պահին չի հանգեցնի հակամարտության դադարեցման, այլ միայն կուժեղացնի Պուտինին։ Արևմուտքը պետք է շարունակաբար ուժեղացնի Ուկրաինայի ՀՕՊ-ի (հակաօդային պաշտպանության) կարողությունները, ավելացնի ռազմամթերքի և այլ զենքերի մատակարարումները, ինչպես նաև վերացնի հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումների մեծ մասը։ Միայն նման համաձայնեցված ջանքերը, հավանաբար, կփոխեն Պուտինի հաշվարկները՝ կապված օգուտների և ծախսերի հետ։Դաշնակիցներին անհրաժեշտ է նաև պայմանավորվել Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքների մասին։ Սա հեշտ խնդիր չէ, և ՆԱՏՕ-ն հասկանալի պատճառներով չի ցանկանում իր բաց պաշտպանությունը տարածել դաշինքի անդամ չհանդիսացող պետության վրա։ Գուցե անհրաժեշտ լինի օգտագործել նրբություններ և երկիմաստություններ։ Բայց հավաքական խոստումը՝ հստակ կամ այլ կերպ, պաշտպանելու Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է քննարկման առարկա դառնա՝ հետագա ագրեսիան զսպելու համար։

Պուտինը իր ամբողջ իշխանավարման ընթացքում միշտ պատրաստ է եղել խախտել հրադադարները, համաձայնությունները և հետ քաշվել, եթե այդտեղ ռազմավարական շահ է տեսել։ Կան բոլոր հիմքերը հավատալու, որ այս անգամ էլ նա նույն կերպ կվարվի։ Առանց պատշաճ նախազգուշական միջոցառումների, հրադադարը չի դադարեցնի հակամարտությունը, չի փրկի կյանքեր և չի օգնի սովորական ուկրաինացիներին։ Ընդհակառակը։

Աղբյուրը՝ Bloomberg.com կայքից։

Թարգմանությունը՝

Արայիկ Մկրտումյանի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *