16.8 C
Yerevan

«Եվրաքվե‑ի Ասուլի­սը»

Խնդիր է նաև այն, որ արտա­սահմա­նում գտնվող հայկա­կան հյուպա­տո­սա­րաննե­րում ստո­րագրել չի ստացվում բավա­կան անհա­մո­զիչ պատճա­ռա­բա­նությամբ, մինչդեռ դա օրենքի պահանջն է, որ ՀՀ քաղա­քա­ցի հանդի­սա­ցող անձը կարո­ղա­նա ստո­րա­գել աշխարհի ցանկա­ցած վայրից որտեղ կա ՀՀ ներկա­յացչություն և համա­ցանց:

Եվրաքվեի Նախա­ձեռնող Մարմին

Տեղի է ունե­ցել ԵՄ անդա­մակցության հանրաքվեի ստորրագրա­հա­վա­քի արդյունքնե­րի ամփո­փիչ ասուլի­սը:
Ելույթնե­րով հանդես են եկել «Եվրաքվե» նախա­ձեռնող մարմնի ներկա­յա­ցուցիչներ Հովսեփ Խուրշուդյանն ու Արտակ Զեյնալյա­նը: Նրանք ներկա­յացրել են ներկա­յիս իրա­վի­ճա­կը, պատասխա­նել լրագրողնե­րի հարցե­րին:
Ներկա­յա­ցուցիչնե­րի խոսքով, ստո­րագրա­հա­վա­քի տասնհինգ օրվա ընթացքում արդեն իսկ հավաքվել է անհրա­ժեշտ 50 հազար ստո­րագրություննե­րի 50 տոկո­սից ավե­լին: Այդ ամե­նը հույս է տալիս, որ հաջորդ 15 օրվա ընթացքում կհա­վաքվեն մնա­ցած ձայնե­րը: Այն արա­գությունը, որով քաղա­քա­ցի­նե­րը ստո­րագրում են, ցույց է տալիս, որ այս նախա­ձեռնությունը պահանջված է և մեծ հետաքրքրություն վայե­լող:
Հովսեփ Խուրշուդյա­նը հորդո­րեց չտրվել այն ապա­տե­ղե­կատվությա­նը, որ տարածվում է որոշ ուժե­րի կողմից, թե իբր անհրա­ժեշտ ձայնե­րը գրե­թե հավաքվել են ու այլևս պետք չէ գնալ ստո­րագրե­լու: Ընդհա­կա­ռա­կը, քաղա­քա­ցի­նե­րը այս պահին ավե­լի մեծ թափով պիտի գնան ստո­րագրե­լու, որով և արդյունա­վետ կավարտվի այս նախա­ձեռնության առա­ջին փուլը:
Ներկա­յա­ցուցիչնե­րը, պատասխա­նե­լով հարցե­րին՝ վերա­հաստա­տե­ցին, որ եթե 50 հազար ստո­րագրություններ հավա­քե­լուց հետո ԱԺ-ում մերժում ստա­նան, ապա հաջորդ փուլն անցկացնե­լու համար անհրա­ժեշտ կլի­նի հավա­քել 300 հազար ստո­րագրություն, ինչն իհարկե շատ ավե­լի բարդ կլի­նի: Մյուս կողմից էլ հիմա անհրա­ժեշտ է 50 հազար ստո­րագրություն, որովհետև, եթե հավաքվի նույնիսկ 100 հազար, ապա հաջորդ փուլի համար միևնույն է անհրա­ժեշտ է լինե­լու ևս 300 հազար ստո­րագրություն:
Ներկա­յա­ցուցիչնե­րը նաև նշե­ցին, որ կան մի շարք խնդիրներ: Օրի­նակ Հանրա­յին Հեռուստաընկե­րությունը մերժել է «Եվրաքվեի» գովազդի հետ կապված որո­շա­կի մոտե­ցումներ, այն պատճա­ռա­բա­նությամբ, որ, ըստ ԿԸՀ՝ դա առանձնա­հա­տուկ կարգա­վի­ճակ չունի և գովազդը կարող է կատարվել այն գնով, ինչ և ցանկա­ցած այլ քաղա­քա­կան քարոզչա­կան նյութ: Խնդիր է նաև այն, որ արտա­սահմա­նում գտնվող հայկա­կան հյուպա­տո­սա­րաննե­րում ստո­րագրել չի ստացվում բավա­կան անհա­մո­զիչ պատճա­ռա­բա­նությամբ, մինչդեռ, ինչպես նշեց Արտակ Զեյնալյա­նը, դա օրենքի պահանջն է, որ ՀՀ քաղա­քա­ցի հանդի­սաող անձը կարո­ղա­նա ստո­րա­գել աշխարհի ցանկա­ցած վայրից որտեղ կա ՀՀ ներկա­յացչություն և համա­ցանց:
Եվս մեկ խնդիր է էլեկտրո­նա­յին ստո­րագրություննե­րի հարցը: Ներկա­յիս դրությամբ կա 340-ից ավել ստո­րագրություն, ինչը բավա­կան քիչ է: 7–10 օրվա ընթացքում նախա­տեսվում է այդ հարցը ևս լուծել, որպեսզի հնա­րա­վոր լինի հեռա­խո­սի սիմ քարտը կցել ստո­րագրությանն ու հնա­րա­վոր լինի նման եղա­նա­կով ստո­րագրել:
Ամփո­փե­լով ասուլի­սը՝ «Եվրաքվեի» ներկա­յա­ցուցիչնե­րը նշե­ցին, որ ստո­րագրա­հա­վա­քում առա­վել ակտիվ է Երև­ա­նը, որտե­ղից կատարված ստո­րագրություննե­րը կազմում են հավաքված քանա­կի մոտ 58 տոկո­սը: Ակտի­վության ցուցա­նիշնե­րով ակտիվ են նաև Արա­րա­տի և Շիրա­կի մարզե­րը:
Ներկա­յա­ցուցիչնե­րը ևս մեկ անգամ հորդո­րե­ցին ակտիվ լինել, իրացնել սեփա­կան ընտրա­կան իրա­վունքը, որովհետև դրա­նով Հայաստա­նի Հանրա­պե­տությունում իրա­կա­նացվում է շատ կարև­որ մի երև­ույթ՝ հասա­րա­կությունն ու քաղա­քա­ցին սովո­րում են տեր լինել իրենց որոշմանն ու ընտրությա­նը, ինչը շատ կարև­որ է քաղհա­սա­րա­կության իրացման ճանա­պարհին:
Ասուլիսն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ