Երկաթե գմբեթը Իսրայելի ՀՕՊ համակարգի միայն մի մասն է` նախատեսված ցածր և միջին հեռահարության հրթիռների համար։ Իսրայելի ՀՕՊ֊ը եռաշերտ է և ունի համապատասխան հնարավորություն նաև հեռահար հրթիռները չեզոքացնելու համար։
Արտյոմ Չերնոմորյան
Երկաթե գմբեթը Իսրայելի ՀՕՊ համակարգի միայն մի մասն է` նախատեսված ցածր և միջին հեռահարության հրթիռների համար։ Իսրայելի ՀՕՊ֊ը եռաշերտ է և ունի համապատասխան հնարավորություն նաև հեռահար հրթիռները չեզոքացնելու համար։
1inTV-ը տեսակապով զրուցել է “Իսրայելահայեր” թերթի խմբագիր, վերլուծաբան, Իսրայելում բնակվող Արտյոմ Չերնոմորյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռահարումը։
Վերլուծաբանը նշեց, որ այս հարձակումն ինքն իրենով անակնկալ չէր, Իսրայելում սպասում էին, որ Իրանը կփորձի պատասխանել Իսրայելի կողմից Հեզբոլլահին ծանր հարվածներ հասցնելու համար։ Մյուս կողմից էլ Իսրայելի հարձակումը Հեզբոլլահի վրա ` լրիվ տրամաբանական է, որովհետև աշխարհի թիվ մեկ պրոքսի ահաբեկչական բանակ համարվող կառույցը, չհաշված մշտական լարվածություն հրահրելուն, արդեն մեկ տարի է, ինչ հարձակումներ է գործում Իսրայելի վրա` ականանետներով ու այլ զենքերով։ Աշխարհում չկա թեկուզ և մեկ պետություն, որ կհանդուրժի նման բան և չի պատժի նրանց։ Մյուս կողմից, էլ վերլուծաբանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հեզբոլլահի կողմից կիրառվող գրեթե բոլոր զինատեսակները ռուսական են, բացի հրթիռներից, որոնք ունեն իրանական ծագում։
Անդրադառնալով բուն հրթիռակոծմանըՉերնոմորյանը նշեց, որ իրանական հարձակման հետևանքով մոտ 500 հրթիռ է արձակվել, որոնց մի մասը խոցել է Հորդանանը, ԱՄՆ ուժերը և մոտ 180 հրթիռ է մտել Իսրայելի տարածք։ Այդ հրթիռների մոտ 85 տոկոսը չեզոքացվել է հենց օդում
Իսրայելի ՀՕՊ֊ի կողմից։ Այս անգամ հրթիռների խոցումն ավելի դժվար է եղել, որովհետև Իրանն օգտագործել է ոչ միայն թևավոր, այլև բալիստիկ հրթիռներ, իսկ աշխարհում չկա այնպիսի ՀՕՊ համակարգ, որը 100 տոկոսանոց արդյունավետությամբ փակի օդը։ Ընդ որում իսրայելյան Երկաթե գմբեթը Իսրայելի ՀՕՊ համակարգի միայն մի մասն է` նախատեսված ցածր և միջին հեռահարության հրթիռների համար։ Իսրայելի ՀՕՊ֊ը եռաշերտ է և ունի համապատասխան հնարավորություն նաև հեռահար հրթիռները չեզոքացնելու համար։
Իրանական հարձակումը գուցե և համացանցում տպավորիչ է, բայց խոշոր հաշվով` ապարդյուն, որովհետև ընդամենը մեկ մարդ է զոհվել, այն էլ խոցված հրթիռն ընկել է վրան։ Մի քանի շենք է վնասվել Թել Ավիվում, ինչը ցույց է տալիս, որ թիրախավորվել են ոչ լիայն ռազմական նշանակության օբյեկտները, այլև քաղաքացիական։ Բայց Իրանի հարձակումը այն օգուտը չի տվել, որը նրանք հնարավոր է ակնկալել էին, իսկ Իսրայելը խոստացել է պատժել Իրանին այս ամենի համար։
Չերնոմորյանի խոսքերովհնարավոր չէ որևէ բան թաքցնել, ասել չի եղել, որովհետև բոլորն էլ նկարահանում են, տարածում։ Եթե Իսրայելում խոշոր ավերածություններ լինեին, ապա, եթե ոչ բոլորը, ապա գոնե թե ընդդիմադիր լրատվական գործակալությունները կտարածվեն այդ ամենը
հայտարարելով, որ Նեթանյահուն չի կարողանում պաշտպանել երկիրը։ Բայց նման բան չկա։
Վերլուծաբանը նշեց, որ հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, Իսրայելի իշխանությունները շատ արագ կվերականգնեն տեխնիկական կորուստները։
Խոսելով Իրան֊Իսրայել հարաբերությունների հետագա ընթացքի մասին Չերնոմորյանը նշեց, որ Իսրայելն անշուշտ կպատասխանենք հարձակմանը, բայց հազիվ թե ԱՄՆ֊ը թույլ տա հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչը Նեթանյահուի երազանքն է։
Անդրադառնալով այդ հարաբերությունների Հայաստանի վրա ազդեցությանը, վերլուծաբանը խոսեց այն մասին, որ Իրան֊Իսրայել հարաբերությունների վատթարացման հետևանքով կարող է իրավիճակից օգտվել Ադրբեջանը, որը միլիարդավոր դոլարների զենք է գնել և շարունակում է այդ ամենը։ Միայն վերջերս չորս մլրդ դոլարի պայմանագիր են կնքել Իսրայելի հետ և այդ զենքը շուտով նրանց մոտ կլինի։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Տարեկան մի քանի ֆրանսիական Սեզար կամ հնդկական թնդանոթ ձեռք բերելով մենք հավասարակշռությունը չենք վերականգնի։ Հարկավոր է զինվել, անվերջ զինվել, այլապես շատ վատ վիճակում ենք հայտնվելու։ Պատկերացնո՞ւմ ենք, էդ ի՞նչ կկատարվի, եթե Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործի Իրանի վրա հարձակվելու համար։
Ամբողջական հարցազրույցը`