16.8 C
Yerevan

Իրա­նի Հարձա­կումը Տպա­վո­րիչ Էր Ու Անօ­գուտ

Երկա­թե գմբե­թը Իսրա­յե­լի ՀՕՊ համա­կարգի միայն մի մասն է‘ նախա­տեսված ցածր և միջին հեռա­հա­րության հրթիռնե­րի համար։ Իսրա­յե­լի ՀՕՊ֊ը եռա­շերտ է և ունի համա­պա­տասխան հնա­րա­վո­րություն նաև հեռա­հար հրթիռնե­րը չեզո­քացնե­լու համար։

Արտյոմ Չերնո­մորյան

Երկա­թե գմբե­թը Իսրա­յե­լի ՀՕՊ համա­կարգի միայն մի մասն է‘ նախա­տեսված ցածր և միջին հեռա­հա­րության հրթիռնե­րի համար։ Իսրա­յե­լի ՀՕՊ֊ը եռա­շերտ է և ունի համա­պա­տասխան հնա­րա­վո­րություն նաև հեռա­հար հրթիռնե­րը չեզո­քացնե­լու համար։

1inTV‑ը տեսա­կա­պով զրուցել է “Իսրա­յե­լա­հա­յեր” թերթի խմբա­գիր, վերլուծա­բան, Իսրա­յե­լում բնակվող Արտյոմ Չերնո­մորյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իրա­նի կողմից Իսրա­յե­լի տարածքի հրթի­ռա­հա­րումը։

Վերլուծա­բա­նը նշեց, որ այս հարձա­կումն ինքն իրե­նով անակնկալ չէր, Իսրա­յե­լում սպա­սում էին, որ Իրա­նը կփորձի պատասխա­նել Իսրա­յե­լի կողմից Հեզբոլլա­հին ծանր հարվածներ հասցնե­լու համար։ Մյուս կողմից էլ Իսրա­յե­լի հարձա­կումը Հեզբոլլա­հի վրա ‘ լրիվ տրա­մա­բա­նա­կան է, որովհետև աշխարհի թիվ մեկ պրոքսի ահա­բեկչա­կան բանակ համարվող կառույցը, չհաշված մշտա­կան լարվա­ծություն հրահրե­լուն, արդեն մեկ տարի է, ինչ հարձա­կումներ է գործում Իսրա­յե­լի վրա‘ ակա­նա­նետնե­րով ու այլ զենքե­րով։ Աշխարհում չկա թեկուզ և մեկ պետություն, որ կհանդուրժի նման բան և չի պատժի նրանց։ Մյուս կողմից, էլ վերլուծա­բա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ Հեզբոլլա­հի կողմից կիրառվող գրե­թե բոլոր զինա­տե­սակնե­րը ռուսա­կան են, բացի հրթիռնե­րից, որոնք ունեն իրա­նա­կան ծագում։

Անդրա­դառնա­լով բուն հրթի­ռա­կոծմա­նըՉերնոմորյանը նշեց, որ իրանական հարձակման հետևանքով մոտ 500 հրթիռ է արձակվել, որոնց մի մասը խոցել է Հորդանանը, ԱՄՆ ուժերը և մոտ 180 հրթիռ է մտել Իսրայելի տարածք։ Այդ հրթիռների մոտ 85 տոկոսը չեզոքացվել է հենց օդում Իսրա­յե­լի ՀՕՊ֊ի կողմից։ Այս անգամ հրթիռնե­րի խոցումն ավե­լի դժվար է եղել, որովհետև Իրանն օգտա­գործել է ոչ միայն թևա­վոր, այլև բալիստիկ հրթիռներ, իսկ աշխարհում չկա այնպի­սի ՀՕՊ համա­կարգ, որը 100 տոկո­սա­նոց արդյունա­վե­տությամբ փակի օդը։ Ընդ որում իսրա­յելյան Երկա­թե գմբե­թը Իսրա­յե­լի ՀՕՊ համա­կարգի միայն մի մասն է‘ նախա­տեսված ցածր և միջին հեռա­հա­րության հրթիռնե­րի համար։ Իսրա­յե­լի ՀՕՊ֊ը եռա­շերտ է և ունի համա­պա­տասխան հնա­րա­վո­րություն նաև հեռա­հար հրթիռնե­րը չեզո­քացնե­լու համար։

Իրա­նա­կան հարձա­կումը գուցե և համա­ցանցում տպա­վո­րիչ է, բայց խոշոր հաշվով‘ ապարդյուն, որովհետև ընդա­մե­նը մեկ մարդ է զոհվել, այն էլ խոցված հրթիռն ընկել է վրան։ Մի քանի շենք է վնասվել Թել Ավի­վում, ինչը ցույց է տալիս, որ թիրա­խա­վորվել են ոչ լիայն ռազմա­կան նշա­նա­կության օբյեկտնե­րը, այլև քաղա­քա­ցիա­կան։ Բայց Իրա­նի հարձա­կումը այն օգուտը չի տվել, որը նրանք հնա­րա­վոր է ակնկա­լել էին, իսկ Իսրա­յե­լը խոստա­ցել է պատժել Իրա­նին այս ամե­նի համար։

Չերնո­մորյա­նի խոսքե­րովհնարավոր չէ որևէ բան թաքցնել, ասել չի եղել, որովհետև բոլորն էլ նկարահանում են, տարածում։ Եթե Իսրայելում խոշոր ավերածություններ լինեին, ապա, եթե ոչ բոլորը, ապա գոնե թե ընդդիմադիր լրատվական գործակալությունները կտարածվեն այդ ամենը հայտա­րա­րե­լով, որ Նեթանյա­հուն չի կարո­ղա­նում պաշտպա­նել երկի­րը։ Բայց նման բան չկա։

Վերլուծա­բա­նը նշեց, որ հայե­րի շրջա­նում զոհեր և վիրա­վորներ չկան, Իսրա­յե­լի իշխա­նություննե­րը շատ արագ կվե­րա­կանգնեն տեխնի­կա­կան կորուստնե­րը։

Խոսե­լով Իրան֊Իսրայել հարա­բե­րություննե­րի հետա­գա ընթացքի մասին Չերնո­մորյա­նը նշեց, որ Իսրա­յելն անշուշտ կպա­տասխա­նենք հարձակմա­նը, բայց հազիվ թե ԱՄՆ֊ը թույլ տա հարվա­ծել Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րին, ինչը Նեթանյա­հուի երա­զանքն է։

Անդրա­դառնա­լով այդ հարա­բե­րություննե­րի Հայաստա­նի վրա ազդե­ցությա­նը, վերլուծա­բա­նը խոսեց այն մասին, որ Իրան֊Իսրայել հարա­բե­րություննե­րի վատթա­րացման հետև­անքով կարող է իրա­վի­ճա­կից օգտվել Ադրբե­ջա­նը, որը միլիարդա­վոր դոլարնե­րի զենք է գնել և շարունա­կում է այդ ամե­նը։ Միայն վերջերս չորս մլրդ դոլա­րի պայմա­նա­գիր են կնքել Իսրա­յե­լի հետ և այդ զենքը շուտով նրանց մոտ կլի­նի։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Տարե­կան մի քանի ֆրանսիա­կան Սեզար կամ հնդկա­կան թնդա­նոթ ձեռք բերե­լով մենք հավա­սա­րակշռությունը չենք վերա­կանգնի։ Հարկա­վոր է զինվել, անվերջ զինվել, այլա­պես շատ վատ վիճա­կում ենք հայտնվե­լու։ Պատկերացնո՞ւմ ենք, էդ ի՞նչ կկա­տարվի, եթե Իսրա­յե­լը Ադրբե­ջա­նի տարածքն օգտա­գործի Իրա­նի վրա հարձակվե­լու համար։

Ամբողջա­կան հարցազրույցը‘

Առնչվող Հոդվածներ