20 C
Yerevan

Ֆրանսիան Վերա­դառնում Է Մերձա­վոր Արևե՞լք

Ֆրանսիան կարո՞ղ է միջնորդել, որ Իրա­նը և Իսրա­յե­լը ձեռնպահ մնան «կրի­տի­կա­կան հարվածներ փոխա­նա­կե­լուց»: Փարի­զը տարա­ծաշրջա­նում ի՞նչ ազդե­ցություն ունի, պարզ չէ։

Վահրամ Աթա­նեսյան

Հոկտեմբե­րի 6‑ին Իսրա­յե­լի վարչա­պետ Բենիա­մին Նաթանյա­հուն հեռա­խո­սազրույց է ունե­ցել Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նի հետ: Դիվա­նա­գի­տա­կան այս շփումը կարև­որ է նրա­նով, որ նախօ­րեին Ֆրանսիա­յի նախա­գա­հը կոչ էր արել սահմա­նա­փա­կել Իսրա­յե­լին սպա­ռա­զի­նություննե­րի մատա­կա­րա­րումը, որ հրեա­կան պետությունն օգտա­գործում է Գազա­յում: Իսրա­յե­լի վարչա­պե­տը Մակրո­նի այդ կոչը որա­կել էր «ամո­թա­լի քայլ»:

Vestygo.il‑ը փոխանցում է Իսրա­յե­լի վարչա­պե­տի տեսա­կե­տը, որ «Հեզբոլլա­յի» դեմ պատե­րազմը կծա­ռա­յի Լիբա­նա­նի անվտանգությա­նը, տարա­ծաշրջա­նի կայունությա­նը և խաղա­ղությա­նը:

Նաթանյա­հու-Մակրոն բանակցություննե­րի ամե­նաուշագրավ դրվա­գը, թերևս, այն է, որ Իսրա­յե­լի վարչա­պե­տը պատրաստա­կա­մություն է հայտնել «երկխո­սությունը շարունա­կել Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Բարո­յի հետ»: Վերջինս, ըստ տեղե­կություննե­րի, մոտա­կա օրե­րին կայցե­լի Իսրա­յել:

Իսրա­յե­լի վարչա­պե­տի և Ֆրանսիա­յի նախա­գա­հի հեռա­խո­սազրույցը տեղի է ունե­ցել իսրա­յե­լա-պաղեստինյան պատե­րազմի տարե­դարձի օրը, Փարի­զում ֆրանկոֆոն երկրնե­րի գագա­թա­ժո­ղո­վից հետո և մի իրա­վի­ճա­կում, երբ գրե­թե ակնհայտ է, որ Գազա­յում հրա­դա­դա­րի հաստատման ամե­րիկյան նախա­ձեռնությունը տապալված է, Մերձա­վոր Արև­ելքը լայնա­ծա­վալ պատե­րազմից «հինգ րոպե պակաս» ռեժի­մի մեջ է:

Արժե, թերևս, դիտարկել, որ Նյու Յորքում տեղի է ունե­ցել Ֆրանսիա­յի և Իրա­նի նախա­գահնե­րի հանդի­պում: Այսօր Մերձա­վոր Արև­ելքի թիվ մեկ խնդիրն Իրան-Իսրա­յել ռազմա­կան բախման կամ լիցքա­թափման շուրջ անո­րո­շությունն է:

Ֆրանսիան կարո՞ղ է միջնորդել, որ Իրա­նը և Իսրա­յե­լը ձեռնպահ մնան «կրի­տի­կա­կան հարվածներ փոխա­նա­կե­լուց»: Փարի­զը տարա­ծաշրջա­նում ի՞նչ ազդե­ցություն ունի, պարզ չէ: Մանա­վանդ որ Ֆրանսիա­յի ազդե­ցությունը, ինչպես միջազգա­յին փորձա­գետներն են պնդում, զգա­լիո­րեն թուլա­ցել է Հյուսի­սա­յին Աֆրի­կա­յում:

Իսրա­յե­լի վարչա­պե­տի և Ֆրանսիա­յի նախա­գա­հի հեռա­խո­սազրույցից երկու օր առաջ Էրդո­ղա­նը հայտա­րա­րել է, թե թույլ չի տա, որ տարա­ծաշրջա­նը բաժանվի ըստ Սաքս-Պիկո­յի համա­ձայնության: Խոսքն առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ Ֆրանսիա­յի և Մեծ Բրի­տա­նիա­յի միջև պայմա­նա­վորվա­ծության մասին է:

Թուրքիա­յի նախա­գա­հը տեղեկացվա՞ծ էր, որ Ֆրանսիան Մերձա­վոր Արև­ելքում դերա­կա­տար լինե­լու նախա­ձեռնություն է ցուցա­բե­րում, կասկածներ ուներ, որ Փարի­զը և Լոնդո­նը կարող են նոր համա­ձայնություննե­րի հասնե՞լ:

Իսրա­յե­լի վարչա­պե­տի գրա­սենյա­կի հաղորդագրությունից հասկացվում է, որ Նաթանյա­հուն Մակրո­նին առա­ջարկել է քննարկել, պայմա­նա­կա­նո­րեն ասած, «Նոր Մերձա­վոր Արև­ելք» նախա­գիծ: Որքա­նով հասկացվում է՝ Իսրա­յե­լի վարչա­պե­տը խնդիր է դնում տարա­ծաշրջա­նում վերջ տալ իսլա­մա­կան ռադի­կա­լիզմին:

Թուրքիա­յի նախա­գա­հը խոսել է Իսրա­յե­լից հավա­նա­կան ռազմա­կան սպառնա­լի­քի մասին: Հոկտեմբե­րի 8‑ին Ազգա­յին մեծ ժողո­վում նախա­տեսված են փակ քննարկումներ: Թուրքիան Լիբա­նան և Գազա­յի հատված զորքեր ուղարկե­լու որո­շում կընդունի՞, թե՞ կտա Իրա­քում և Սիրիա­յի հյուսի­սում «հակաա­հա­բեկչա­կան ռազմա­գործո­ղության» մեկնարկը:

Չափա­զանց կարև­որ է, որ Նաթանյա­հու-Մակրոն հեռա­խո­սազրույցից մեկ օր առաջ Կիև­ում Իսրա­յե­լի դեսպա­նը բացա­հայտել է, որ Ուկրաի­նա­յին մատա­կա­րարվել են հրթի­ռա­յին հարձա­կումից վաղ նախազգուշացման միջոցներ, մնում է, որ ուկրաի­նա­ցի մասնա­գետնե­րը դրանք մարտա­կան հերթա­պա­հության վիճա­կի բերեն: Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի սկզբից ի վեր Իսրա­յե­լը մերժում էր ՀՕՊ համա­կարգեր հատկացնե­լու Ուկրաի­նա­յի խնդրանքը: Կիև­ում Իսրա­յե­լի դեսպա­նի հայտա­րա­րությունը նշա­նա­վո­րում է ռուս-իսրա­յե­լա­կան հարա­բե­րություննե­րի ծայրաստի­ճան լարվա­ծությունը: Ֆրանսիա­յին կհա­ջողվի՞ այդ և թուրք-իսրա­յե­լա­կան հակա­սություննե­րից աշխարհա­քա­ղա­քա­կան նոր իրա­վի­ճակ սկզբնա­վո­րել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ