18.7 C
Yerevan

Երկա­կի Ստանդարտներ

ՀՅԴ‑ը քննա­դա­տում է իշխա­նություննե­րին մի բանի համար, որին տարի­նե­րով ինքն է մասնա­կից եղել։ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան խայտա­ռակ վիճա­կը անընդհատ մեզ ստի­պում է «լռվել» նախկին-ներկա կռվի մեջ ու դրա մեղա­վորնե­րից մեկը հենց նախկիններն են, որ իրենց երկա­կի ստանդարտնե­րով մածունը սև կամ սպի­տակ են դարձնում ըստ իրենց հարմա­րության, մեզ էլ դալտո­նիզմի մեջ մեղադրում:

Մեր Ուղին

Ամեն անգամ, երբ խոսքը վերա­բե­րում է ՀՅԴ կողմից իրա­կա­նացված որևէ գործո­ղության քննա­դա­տության, որի տրա­մա­բա­նությունը հեռու է պետա­կան շահից կամ առնվազն անհասկա­նա­լի է, ՀՅԴ-ականնե­րը սուր քննա­դա­տությամբ են արձա­գանքում այդ ամե­նին՝ համա­րե­լով, որ իրենց վրա «շառ են անում» ու այդ ամե­նը հերյուրանք է։ Միա­ժա­մա­նակ ՀՅԴ-ականնե­րը դեմ չեն նմա­նա­տիպ երև­ույթնե­րը խիստ քննա­դա­տե­լու, երբ դա անում են իրենց հակա­ռա­կորդնե­րը։ Այլ կերպ ասած Օրուե­լի «1984» գրքում հնչող «Բադի կռկռոց», որը երկի­մաստ է, երբ բարե­կա­միդ ես ասում՝ գովա­սանք է, երբ թշնա­մուդ՝ ապա հայհո­յանք։
Օրի­նակ ՀՅԴ-ական պատգա­մա­վոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգա­մա­վոր Արթուր Խաչատրյա­նը «Լուրեր»-ին տված հարցազրույցի ժամա­նակ՝ խոսե­լով հայտնի 004 շրջա­բե­րա­կա­նի մասին, որ հայտնվել էր ՔՊ‑ի լրատվա­կա­նի ձեռքում ու հրա­պա­րակվել՝ տվեց անո­րոշ պատասխան։ Նա միայն ասաց, որ Իշխան Սաղա­թելյա­նը և Գեղամ Մանուկյանն արդեն պարզա­բա­նում տվել են այդ հարցի մասին։ Բայց որքան էլ, որ հաղորդա­վա­րը փորձեց պարզ «այո» կամ «ոչ» պատասխան ստա­նալ, թե ՀՅԴ‑ը գրե՞լ է այդ շրջա­բե­րա­կա­նը, չստացվեց։ Դաշնակցա­կան պատգա­մա­վո­րը անո­րոշ խոսեց այն պարզա­բա­նումնե­րի մասին, որ արել էին Իշխան Սաղա­թելյանն ու Գեղամ Մանուկյա­նը և թեման փակեց։ Զարմա­նա­լի է։ Եթե ամեն ինչ այդքան պարզ էր, ինչո՞ւ պրն․ Խաչատրյա­նը մեկ-երկու նախա­դա­սությամբ ինքն էլ չլրացրեց այդ «պարզա­բա­նումնե­րը»։ Դժվար թե ՀՅԴ ԳՄ-ում Արթուր Խաչատրյա­նից նեղա­նա­յին, որ նա պաշտպա­նել է իր գործընկերնե­րին։ Չէ որ «ճշմարտությունն ասե­լը հեշտ է և հաճե­լի»,- ասում էր կալա­նա­վոր Յեշուա Հա-Նոցրին «Վարպե­տը և Մարգարտան» գրքում։
Բայց այստեղ կարև­ո­րը ոչ թե ստացված կամ չստացված արդա­րա­ցումներն ու պարզա­բա­նումներն են, այլ այն, որ ՀՅԴ‑ը քննա­դա­տում է իշխա­նություննե­րին մի բանի համար, որին տարի­նե­րով ինքն է մասնա­կից եղել։ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան խայտա­ռակ վիճա­կը անընդհատ մեզ ստի­պում է «լռվել» նախկին-ներկա կռվի մեջ ու դրա մեղա­վորնե­րից մեկը հենց նախկիններն են, որ իրենց երկա­կի ստանդարտնե­րով մածունը սև կամ սպի­տակ են դարձնում ըստ իրենց հարմա­րության, մեզ էլ դալտո­նիզմի մեջ մեղադրում։ Հերքեն, թե չհերքեն, այդ շրջա­բե­րա­կա­նը կա։ Արդյո՞ք ՀՅԴ-ում «լայն հասա­րա­կությա­նը» կամ մյուս խմբակցություննե­րի պատգա­մա­վորնե­րին տեղյակ էին պահել ու հարցրել էին նրանց կարծի­քը, երբ շրջա­բե­րա­կա­նում ՀՀ անկա­խության սակարկում էր գնում։ Արդյո՞ք 2013‑ի շրջա­բե­րա­կա­նում երբ «խիստ գաղտնի» պայմաննե­րում գովում էին Սերժ Սարգսյա­նի ԵԱՏՄ-յան արկածնե­րը, հանրությա­նը հարցրել էին այդ մասին։ Արդյոք 2001թ 55-րդ շրջա­բե­րա­կա­նում Քի Վեսթով Մեղրիի հանձնել-չհանձնե­լը դաշնակցա­կաննե­րը բոլո­րի աչքի առաջ էին քննարկում։ Ո՞վ էր իրա­վունք տվել այդ պարոննե­րին իրենց շրջա­բե­րա­կաննե­րում Հայաստա­նի բախտո­րոշ հարցեր քննարկել, ուղղումներ անել, կարգա­վո­րումներ և հրա­հագներ իջեցնել իրենց շարքե­րին։ ԱԺ քվե՞ն։ Այդ դեպքում նույն կերպ էլ Նիկոլ Փաշինյանն է վարվում, երբ ասում է, որ չի կարող բացեի­բաց հայտա­րա­րել, թե կոնկրետ երբ ինչ է խոսել Ալիևի կամ Էրդո­ղա­նի հետ, որովհետև դա պետա­կան գաղտնիք է պարունա­կում իր մեջ։ Արթուր Խաչատրյա­նը դա նորմալ չի համա­րում ու պնդում է, որ պետք է «լայն հանրությա­նը» կամ գոնե իրեն՝ ԱԺ պատգա­մա­վո­րին, ով գաղտնիք կրե­լու օրենսդրա­կան լիա­զո­րություն ունի, տեղյակ պահեն, թե ինչ են խոսում։ Գուցե և Նիկոլ Փաշինյա­նը նույնպես մեծ սխալ է գործում, երբ չի գալիս ու ամեն երե­կո բառ բառ ներկա­յացնում իր և Ալիևի զրույցը։ Գուցե Նիկոլ Փաշինյա­նը ևս չարա­շա­հում է իր լիա­զո­րություննե­րը, երբ համա­րում է, որ ավե­լի լավ կլի­նի չխո­սել դրա մասին։ Գուցե։ Բայց Նիկոլ Փաշինյա­նին կարող քննա­դա­տել ու պատասխան պահանջել ով ասես, բացի ՀՅԴ-ից ու նախկին իշխա­նություննե­րից։ Թեկուզ այն պատճա­ռով, որ իրենք ժամա­նա­կին ևս «լայն մասսա­նե­րի» կարծի­քը մի գրոշ անգամ չեն արժև­ո­րել, խոսել ու պայմա­նա­վորվել են ու ոչ ոք ոչինչ չի իմա­ցել դրա մասին։
Արթուր Խաչատրյա­նը իր հարցազրույցում գովում է Ռոբերտ Քոչարյա­նին, ասում, որ նրա օրոք Հայաստա­նի տնտե­սությունն այնպի­սի վերելք էր ապրում, որ Համաշխարհա­յին բանկը Հայաստա­նը Կովկասյան վագր էր անվա­նել, մեջբե­րում է, որ Քոչարյա­նի օրոք երկու տարբե­րակ է մտել բանակցություններ Արցա­խի հարցով և Ադրբե­ջա­նը կատա­ղո­րեն պայքա­րել է դրա դեմ ու դա հաջո­ղություն է համա­րում։ Մի փոքր տարա­կուսե­լի է։ Քոչարյա­նի օրոք կովկասյան վագր անվանված տնտե­սա­կան հաջո­ղություննե­րը, որ փուչիկ դուրս եկան, դա՞ էր պածե­նա­լու բան, այն որ նույնիսկ անհա­տա­կան բնա­կա­րա­նա­յին նորո­գումը ներկա­յացվում էր որպես պետա­կան պլա­նով շինա­րա­րություն, դա՞ էր նվա­ճում, թե խոպանչի­նե­րի ուղարկված տրանսֆե­րիտնե­րը ներկա­յացնել պետա­կան ձեռքբե­րում, դա էլ նվա­ճում։ Պր․ Խաչատրյա­նը մոռա­նում է, որ Քոչարյա­նի օրոք էր, որ «գույք պարտքի դիմաց սկզբունքով» Հայաստա­նից ինչքան բան հանձնվեց Ռուսաստա­նին ու Հայաստա­նը մնաց կապված ձեռքե­րով։ Իսկ բանակցություննե­րը գովելն առնվազն ապշե­ցուցիչ է։ Քոչարյա­նի օրոք մեկ Քի վեսթի խայտա­ռա­կությունն էր, որով նախա­տեսվում էր վեց շրջաննե­րը հանձնել Ադրբե­ջա­նին, Հայաստա­նից Մեղրին տալ Ադրբե­ջա­նին, դրա դիմաց ստա­նալ Արցա­խի մնացյալ հատվա­ծը, մյուսն էլ Մադրիդյան սկզբուքննե­րը, երբ հայկա­կան կողմը պարտա­վորվում էր Արցա­խաբնակ հայե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի ժողովրդա­կան քվեարկությամբ որո­շել, թե Արցախն ումն է։ Իհարկե յոթ շրջաններն անվե­րա­պա­հո­րեն Ադրբե­ջա­նին հանձնե­լու պայմա­նով։ Դա գլուխ գովե­լու բա՞ն է։ Ասում է, որ Բաքուն մերժել է այդ առա­ջարկնե­րը։ Բայց ինչո՞ւ ընդուներ, երբ Բաքուն ողջ Արցախն էր ցանկա­նում՝ առանց որևէ կարգա­վի­ճա­կի։ Այսինքն այն, ինչ արեց։ Իհարկե կարե­լի է ասել, որ այդ ամենն ավե­լի լավ ու նախընտրե­լի է նրա փոխա­րեն, որ հիմա ունենք, բայց դա ընդա­մե­նը պարզ մանի­պուլյա­ցիա կլի­նի։ Դա շատ է սիրում կրկնել Փաշինյա­նը, երբ ասում է, որ պիտի համա­ձայնվեր շրջաննե­րը հանձնե­լուն ու միգուցե պատե­րազմ չլի­ներ։ Շատ շատ վատ է, որ մեր քաղա­քա­կա­նության մակարդա­կը սա է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ունենք իշխա­նություն ու ընդդի­մություն, որոնց միակ գործը միմյանց մեղադրելն է։
Զարմա­նա­լի է նաև այն, որ ՀՅԴ-ականնե­րը սիրում են կրկնել, որ եթե իրենցից բացի այլ ընդդի­մա­դիրներ կան, թող դուրս գան ու պայքա­րեն, թող անեն, ոչ թե իրենց հեռա­ցումը պահանջեն։ բայց ինչպե՞ս երրորդ ուղին հայտնվի, եթե իշխա­նությունն ու ընդդի­մությունը մուկն ու կատու են խաղում, երբ այնպես են սեփա­կա­նաշնորհել հանրա­յին դաշտն ու մեդիան, որ ատումա­յին ռումբ էլ պայթեցնես՝ չի լսվի, եթե չմեկնա­բա­նեն, իսկ մեդիան բաժանված է իշխա­նության ու ընդդի­մության մեջ։ Մենք չունենք անկախ լրատվա­կան դաշտ ու սա պրն․ Խաչատրյա­նը կարծում եմ լավ գիտե, քանի որ, լինե­լով բազմա­փորձ քաղա­քա­կան գործիչ և երկար տարի­նե­րի կուսակցա­կան, պիտի որ անգիր իմա­նա, թե Հայաստա­նում ինչն ինչոց է։ Ու շատ վատ է, որ Առա­ջին Հանրա­պե­տության կնքա­հայր ՀՅԴ‑ը այսօր զբաղված է պարզունակ լեզվակռվով, արդա­րա­ցումնե­րով ու հայհո­յանքնե­րով։

Առնչվող Հոդվածներ