20 C
Yerevan

Եվրո­պան Ազատվում Է Ռուսա­կան Նավթա­յին Գերությունից

Դիզե­լա­յին վառե­լի­քի գինը հում նավթի համե­մա­տությամբ, որն առևտրա­կաննե­րի և նավթա­վե­րամշա­կողնե­րի համար կարև­որ ցուցա­նիշ է, այժմ կազմում է մոտ 16 դոլար մեկ բարե­լի համար, ինչը կրկնա­կի պակաս է անցած փետրվա­րի ցուցա­նի­շից՝ համա­ձայն ICE Futures Europe‑ի տվյալնե­րի:

Bloomberg

Եվրո­պան պատրաստվում է դիզե­լա­յին վառե­լի­քի ամե­նա­խո­շոր ծովա­յին ներմուծմա­նը՝ Ռուսաստա­նի մատա­կա­րա­րումնե­րի վրա դրված արգելքից հետո
Այս ամիս Եվրո­պա­յում սպասվում է դիզե­լա­յին վառե­լի­քի հսկա­յա­կան ներհոսք, քանի որ մատա­կա­րա­րումնե­րը ԱՄՆ-ից կտրուկ աճում են, իսկ խոշոր բեռներ են ժամա­նում Սաուդյան Արա­բիա­յից: Մատա­կա­րա­րումնե­րի աճը կազդի եվրո­պա­կան շուկա­յի վրա, որտեղ Գերմա­նիան, Ֆրանսիան, Իսպա­նիան, Իտա­լիան և Մեծ Բրի­տա­նիան այս տարի հայտնել են պահանջարկի տարբեր մակարդակնե­րի մասին։ Եվրո­պան համարվում է վառե­լի­քի համաշխարհա­յին կարև­որ աղբյուր: Սպասվում է, որ հոկտեմբե­րի առա­ջին կեսին դիզե­լա­յին վառե­լի­քի և նավթամթերքի ներմուծումը Եվրո­պա­կան միություն և Մեծ Բրի­տա­նիա կաճի մոտա­վո­րա­պես 1.28 միլիոն բարել օրա­կան՝ ըստ Bloomberg‑ի և վերլուծա­կան Vortexa Ltd. ընկե­րության հավա­քած տվյալնե­րի: Սա կնշա­նա­կի, որ մատա­կա­րա­րումնե­րի միջին ծավա­լը կլի­նի ամե­նա­բարձրը անցած տարվա փետրվա­րից ի վեր, երբ ԵՄ‑ն արգե­լեց ռուսա­կան վառե­լի­քի գնումնե­րը՝ ի նշան Ուկրաի­նա­յի դեմ ռազմա­կան գործո­ղություննե­րի բողո­քի:
Vortexa‑ի ավագ վերլուծա­բան Պամե­լա Մանգե­րը նշել է, որ մատա­կա­րա­րումնե­րի կտրուկ աճը Պարսից ծոցից պայմա­նա­վորված է ամե­րիկյան շուկա­նե­րում վառե­լի­քի ցածր պահանջարկով։ Սա, միա­սին բազմա­թիվ ազատ տանկերնե­րի առկա­յության հետ, ապա­հո­վել է Եվրո­պա վառե­լի­քի առևտրա­յին արտա­հանման շահա­վետ պայմաններ։
Դիզե­լա­յին վառե­լի­քի գինը հում նավթի համե­մա­տությամբ, որն առևտրա­կաննե­րի և նավթա­վե­րամշա­կողնե­րի համար կարև­որ ցուցա­նիշ է, այժմ կազմում է մոտ 16 դոլար մեկ բարե­լի համար, ինչը կրկնա­կի պակաս է անցած փետրվա­րի ցուցա­նի­շից՝ համա­ձայն ICE Futures Europe‑ի տվյալնե­րի: Սպասվում է, որ հոկտեմբե­րի առա­ջին կեսին Եվրո­պա­յի ներմուծումը ԱՄՆ-ից կհասնի մոտ 417,000 բարել օրա­կան, ինչը ըստ Vortexa‑ի տվյալնե­րի ամե­նա­բարձր ցուցա­նիշն է 2016 թվա­կա­նից ի վեր։ Սաուդյան Արա­բիա­յից ներմուծման ծավա­լը կբարձրա­նա մինչև 370,000 բարել օրա­կան, ինչը վերջին չորս տարի­նե­րի ամե­նա­բարձր ցուցա­նիշն է։
Այս տվյալնե­րը դեռ կարող են վերա­նայվել, քանի որ նոր տեղե­կություններ և բեռնե­րի նպա­տա­կա­կե­տեր հայտնի կդառնան։ Ներկա­յիս տեմպե­րի պահպանման դեպքում ներմուծման ծավա­լը կգե­րա­զանցի օգոստո­սի մակարդա­կը։
Կարմիր ծովում առևտրա­յին նավե­րի վրա հարձա­կումնե­րի էսկա­լա­ցիան հանգեցրել է նրան, որ ավե­լի շատ արև­ելյան բեռներ ուղարկվում են Եվրո­պա ավե­լի երկար ճանա­պարհով՝ Դոբրու հույսի հրվանդա­նի միջով։ Այս փոփո­խություննե­րը ստի­պել են առևտրա­կաննե­րին ադապտացնել սուպերտանկերնե­րը, որոնք սովո­րա­բար օգտա­գործվում են հում նավթ տեղա­փո­խե­լու համար, դիզե­լա­յին վառե­լիք տեղա­փո­խե­լու նպա­տա­կով:
«Փոխվող բեռնա­փո­խադրման դինա­մի­կան նպաստում է նրան, որ եվրո­պա­կան շուկա­նե­րը լավ ապա­հովված լինեն դիզե­լա­յին վառե­լի­քով ձմե­ռա­յին շրջա­նում, հատկա­պես Արև­ելյան Սուե­զից», — նշել է Մանգե­րը։
Աղբյուրը՝
https://www.bloomberg.com/news/articles/2024–09-19/europe-s-diesel-imports-poised-to-hit-17-month-high-in-september

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը
Այս ամե­նը կարող է իր հետաքրքիր ազդե­ցությունն ունե­նալ նաև Մերձա­վոր Արև­ելքում ու Հարա­վա­յին Կովկա­սում։ Կարե­լի է ենթադրել, որ ռուսա­կան նավթից հրա­ժա­րումը կարող է շարունակվել ու այդ դեպքում ռուսնե­րը կամ պիտի նոր շուկա գտնեն, կամ՝ փորձեն ավե­լի մատչե­լի տարբե­րա­կով վաճա­ռել։ Արդյո՞ք Հայաստա­նի համար վառե­լի­քը կէժա­նա­նա։ Սա նաև նշա­նա­կում է, որ Արևմուտքը ամեն դեպքում կարող է փորձել իրա­նա­կան նավթով լրացնե­լու իր պաշարնե­րը՝ ի հեճուկս ռուսնե­րի։ Եվ վերջա­պես Ադրբե­ջա­նը։ Արևմուտքը ի՞նչ դիրքո­րո­շում կբռնի ադրբե­ջա­նա­կան նավթի հանդեպ։ Ադրբե­ջա­նի համար կործա­նա­րար կլի­նի, եթե Արևմուտքը հանկարծ որո­շի հրա­ժարվել Բաքվի նավթից ևս։ Արմուտքը դա անե­լու հնա­րա­վո­րություն ու պատճառներ ունի։ Դա չափա­զանց կարև­որ կլի­ներ նաև Հայաստա­նի համար, քանի որ Ադրբե­ջա­նը միանգա­մից կկորցնի միջազգա­յին ասպա­րեզնե­րում իր ունե­ցած խաղա­քարտե­րից՝ պահպա­նե­լով միայն «արևմտա­մետ-հակաի­րա­նա­կան» դիրքո­րո­շումը, բայց դա կարող է այլևս զրո նշա­նա­կություն ունենալ(Խմբ․)

Առնչվող Հոդվածներ