20 C
Yerevan

Հայ֊Ռուսական Հարա­բե­րություննե­րի Նոր Փո՞ւլ

Հայ-իրա­նա­կան սահմա­նին հսկո­ղությունը Հայաստա­նի սահմա­նա­պահ ծառա­յությանն անցնե­լու մասին Պուտին-Փաշինյան համա­ձայնությունը չափա­զանց սկզբունքա­յին նշա­նա­կություն ունի

Վահրամ Աթա­նեսյան

Ո՞վ չի «պաշտպա­նել եռա­կողմ հանդիպման գաղա­փա­րը». Կազա­նում այն կկա­յա­նա՞

Ռուսաստա­նի նախա­գա­հի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով օգնա­կան Յուրի Ուշա­կովն ասել է, որ Մոսկվան մտադրություն է ունե­ցել հոկտեմբե­րի 8- ին եռա­կողմ (Պուտին-Փաշինյան-Ալիև) հանդի­պում կազմա­կերպել, բայց մեկն այդ գաղա­փա­րին չի աջակցել: Կողմե­րից՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րից, ո՞վ է, որ եռա­կողմ հանդի­պումից հրա­ժարվել է՝ Ուշա­կո­վը չի բացա­հայտել:

Բաքվի «Ատլաս» վերլուծա­կան կենտրո­նի ղեկա­վար Շահի­նօղլուն «Նեզա­վի­սի­մա­յա գազետա»-ին ասել է, որ Ռուսաստա­նը ղարա­բաղյան երկրորդ պատե­րազմում Ադրբե­ջա­նին չի խանգա­րել, որ վերա­դարձնի իր տարածքնե­րը, ռուս խաղա­ղա­պահնե­րը Ղարա­բա­ղը թողել են ժամա­նա­կից շուտ, դա Բաքվում դրա­կան է ընկալվել:

Նրա գնա­հատմամբ՝ Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություններ է զարգացնում, որովհետև ենթարկվում է Արևմուտքի քննա­դա­տությա­նը: Շահի­նօղլուն ընդգծում է, որ մինչև Մակրո­նի նախա­գահ ընտրվե­լը, Ադրբե­ջա­նը Ֆրանսիա­յի հետ գերա­զանց հարա­բե­րություններ է ունե­ցել: Ինչ վերա­բե­րում է Միացյալ Նահանգնե­րին, ապա Ադրբե­ջա­նի դեմ պատժա­մի­ջոցներ սահմա­նե­լու մասին մի խումբ կոնգրե­սա­կաննե­րի և սենա­տորնե­րի առա­ջարկությունը վկա­յում է, որ Փարի­զը և Վաշինգտո­նը նույն գծի վրա են:

Այդուհանդերձ, ադրբե­ջանցի վերլուծա­բա­նը գտնում է, որ դրա­նից չի հետև­ում, թե հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հարցում Բաքուն Մոսկվա­յի միջնորդության կարիքն ունի կամ կարող է զգալ, Իլհամ Ալիևը նախընտրում է գործ ունե­նալ ուղղա­կի հայ գործընկերնե­րի հետ: Կարե­լի՞ է ենթադրել, որ Մոսկվա­յում եռա­կողմ հանդիպման գաղա­փա­րին չի աջակցել Իլհամ Ալիևը:

Եռա­կողմ հանդիպման մի փորձ ժամա­նակ առաջ նախա­ձեռնել է Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Սթա­մե­րը: Ադրբե­ջա­նա­կան կողմն այդ հանդիպման ձախողման պատասխա­նատվությունը վերագրել է Հայաստա­նին, Ալիևը նույնիսկ զարմանք է հայտնել, որ եթե Փաշինյանն իր հետ հանդիպման ցանկություն չունի, ինչպե՞ս է պատկե­րացնում բանակցություննե­րում առա­ջընթա­ցը:

Այս փուլում, թերևս, զարմանք պետք է արտա­հայտի հայկա­կան կողմը. եթե Ալիևը բանակցություննե­րում Պուտի­նի աջակցության կամ միջնորդության կարի­քը չունի, գերա­դա­սում է ուղղա­կի գործ ունե­նալ Փաշինյա­նի հետ, ապա ինչո՞ւ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին հանդիպման՝ Հայաստա­նի վարչա­պե­տի կողմից արված առա­ջարկությունը մնում է անպա­տասխան:

Ալիևը խուսա­փում է Հայաստա­նի վարչա­պե­տի հետ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին հանդի­պումից, որովհետև, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, համա­րում է, որ դրա­նով առնվազն քաղա­քա­կան իմաստով կֆիքսի, որ միջպե­տա­կան սահմանն այն է, ինչ կողմերն ունե­ցել են ԽՍՀՄ փլուզման պահին:

Այս առումով, հայ-իրա­նա­կան սահմա­նին հսկո­ղությունը Հայաստա­նի սահմա­նա­պահ ծառա­յությանն անցնե­լու մասին Պուտին-Փաշինյան համա­ձայնությունը չափա­զանց սկզբունքա­յին նշա­նա­կություն ունի: Ըստ էության՝ դա աշխարհա­քա­ղա­քա­կան նոր իրա­վի­ճա­կի դրսև­ո­րում է, որ «թարգմա­նա­բար» նշա­նա­կում է, որ Ռուսաստա­նը Սյունիքն ամբողջությամբ ճանա­չում է Հայաստա­նի լիա­կա­տար իրա­վա­զո­րության ներքո:

Կրեմլում Պուտին-Փաշինյան բաց երկխո­սությունից տպա­վո­րություն է ստեղծվում, որ Ռուսաստա­նը և Հայաստա­նը մտնում են նոր իրա­վա­պայմա­նագրա­յին հարա­բե­րություննե­րի կառուցման քննարկումնե­րի փուլ: Ալիևը, հավա­նա­բար, այդ նրբությունն արձա­նագրել է: Պուտի­նը Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րին հրա­վի­րել է Կազան՝ ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին: Գուցե եռա­կողմ հանդի­պում կկազմա­կերպվի այդ հարթակո՞ւմ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ