20 C
Yerevan

Հյուսի­սա­յին Կորեան Պուտի­նին Օգնում Է Զենքով Ու Անձնա­կազմով

Անցած ամիս Ուկրաի­նա­յի հետա­խուզության ղեկա­վար, գենե­րալ-մայոր Կիրիլ Բուդա­նո­վը հայտա­րա­րել էր, որ Հյուսի­սա­յին Կորեան դարձել է Պուտի­նի համար ամե­նա­մեծ զենքի մատա­կա­րա­րը։

The Times-ը գրում է՝ Հյուսիսկո­րեա­ցի զինվորներ են սպանվել Ուկրաի­նա­յում, հայտա­րա­րում է Կիևը
Հյուսիսկո­րեա­ցի զինվորներ են սպանվել Դոնբա­սում, հայտա­րա­րել է Կիևի կառա­վա­րությունը՝ հաստա­տե­լով Վլա­դի­միր Պուտի­նի և Կիմ Չեն Ընի միջև հարա­բե­րություննե­րի սերտա­ցումը։
Ուկրաի­նա­յի կառա­վա­րության անվտանգության ծառա­յության ներկա­յա­ցուցի­չը արձա­գանքել է Հարա­վա­յին Կորեա­յի պաշտպա­նության նախա­րա­րի այն ենթադրություննե­րին, որ հյուսիսկո­րեա­ցի զորքե­րը շուտով կարող են ուղարկվել Ուկրաի­նա­յում կռվե­լու։ «Նրանք արդեն ուղարկել են դրանք»,- ասել է Անդրեյ Կովա­լենկոն, որը հանդի­սա­նում է ապա­տե­ղե­կատվության դեմ պայքա­րի կենտրո­նի ղեկա­վա­րը։
Telegram սոցիա­լա­կան ցանցում իր գրառման մեջ նա նշել է. «ԿԺԴՀ‑ի (Կորեա­յի Ժողովրդա­դե­մոկրա­տա­կան Հանրա­պե­տություն) զինվո­րա­կաննե­րը սահմա­նա­փակ քանա­կությամբ, հիմնա­կա­նում ինժե­ներներ, վերահսկում են Փհենյա­նի զենքի որա­կը և դրա օգտա­գործումը ռուսա­կան բանա­կի կողմից։ Ոմանք արդեն զոհվել են»։
Կովա­լենկոն այլ մանրա­մասներ կամ ապա­ցույցներ չի ներկա­յացրել։ Նախորդ շաբաթ իր մեկ այլ գրառման մեջ նա ասել էր, որ հյուսիսկո­րեա­ցի­նե­րը ինժե­ներներ են, որոնք ուղարկվել են վերահսկե­լու «Փհենյա­նի մատա­կա­րարված ցածր որա­կի» հրե­տա­նա­յին արկե­րը։ Նրա հայտա­րա­րությունը հետև­եց մի քանի այլ չհաստատված հաղորդագրություննե­րի մասին, որ հյուսիսկո­րեա­ցի անձնա­կազմն արդեն գտնվում է Ուկրաի­նա­յի տարածքում այն բանից հետո, երբ հայտա­րարվեց «համա­պարփակ գործընկե­րության համա­ձայնագրի» մասին, որը ստո­րագրվել էր Հյուսի­սա­յին Կորեա­յի և Ռուսաստա­նի միջև՝ Պուտի­նի և Կիմի հունիսյան հանդիպման ժամա­նակ։
Անցած շաբաթ Kyiv Post‑ը, հղում անե­լով անա­նուն հետա­խուզա­կան աղբյուրնե­րին, հաղորդեց, որ 20 զինվորնե­րից, որոնք սպանվել էին ուկրաի­նա­կան հրթի­ռի հարվա­ծից Դոնեցկի շրջա­նում, վեցը հյուսիսկո­րեա­ցի­ներ էին, և ևս երե­քը վիրա­վորվել էին։ Ուկրաի­նա­յի «24 ալի­քը» հաղորդեց, որ հոկտեմբե­րի 3‑ին հարվա­ծը ուղղված էր հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րի մարզման ճամբա­րին։
Անցած շաբաթ արևմտյան հետա­խուզա­կան աղբյուրնե­րը հայտնել էին, որ Ռուսաստա­նում օգտա­գործվող արկե­րի կեսը, կամ տարե­կան մոտ երեք միլիո­նը, մատա­կա­րարվում է Հյուսի­սա­յին Կորեա­յի կողմից։ Տարվա սկզբում ուկրաի­նա­կան հետա­խուզությունը նվա­զեցնում էր Կիմի ներդրումը ռուսա­կան պատե­րազմում՝ պնդե­լով, որ մատա­կա­րարվող արկե­րի կեսը անօ­գուտ է։ Սակայն անցած ամիս Ուկրաի­նա­յի հետա­խուզության ղեկա­վար, գենե­րալ-մայոր Կիրիլ Բուդա­նո­վը հայտա­րա­րել էր, որ Հյուսի­սա­յին Կորեան դարձել է Պուտի­նի համար ամե­նա­մեծ զենքի մատա­կա­րա­րը։
«Նրանց կողմից մատա­կա­րարվող ռազմա­կան արտադրության ծավալնե­րը փաստա­ցիո­րեն ազդում են ռազմա­կան գործո­ղություննե­րի ինտենսի­վության վրա»,- ասել էր նա։ «Նրանք մատա­կա­րա­րում են ահռե­լի քանա­կությամբ հրե­տա­նա­յին զինամթերք, ինչը չափա­զանց կարև­որ է Ռուսաստա­նի համար։ Որպես հետա­խուզության ղեկա­վար՝ ես կարող եմ ուղիղ ասել. այն, որ նրանք այնտեղ մատա­կա­րա­րում են բալիստիկ հրթիռներ, մեզ համար տհաճ է, դա այնքան էլ շատ չէ, սակայն զինամթերքի առումով դա մեզ համար կրի­տի­կա­կան նշա­նա­կություն ունի»։
Աղբյուրը՝thetimes.com

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ