20 C
Yerevan

Բրի­տա­նա­կան Մասնա­գետներն Ուկրաի­նա­յում

Մեծ Բրի­տա­նիան և ԱՄՆ‑ն կարող են օգտա­գործել երկար հեռա­հա­րության զենքեր, օրի­նակ՝ Storm Shadow հրթիռներ, Ուկրաի­նա­յի տարածքում, բայց դրան «հավա­նություն պետք է տան դաշնա­կիցնե­րը»։

The Times

Բրի­տա­նա­կան զորքե­րը կարող են ուղարկվել Ուկրաի­նա զինվորնե­րի ուսուցման համար։
Համա­ձայն քննարկվող պլաննե­րի բրի­տա­նա­կան զինվո­րա­կան հրա­հանգիչնե­րի փոքր խմբեր կուղարկվեն երկրի արևմուտք՝ նորա­կո­չիկնե­րին ինտենսիվ հիմունքնե­րով նախնա­կան ուսուցում անցկացնե­լու համար, մինչ նրանք կուղև­որվեն դեպի արև­ելյան ճակատ։ Աղբյուրնե­րի համա­ձայն սա կլուծի լոգիստիկ խնդիրնե­րը, որոնք կապված են ուկրաի­նա­կան զորքե­րի՝ բրի­տա­նա­կան բազա­ներ ուսուցման նպա­տա­կով ուղարկման հետ և գումարներ կխնա­յի։ Նախա­գահ Զելենսկին այցե­լել է Դաունինգ Սթրիթ՝ բանակցություննե­րի սըր Քիր Սթարմե­րի հետ՝ եվրո­պա­կան երկրներ կատա­րած իր շրջա­գա­յության շրջա­նակնե­րում, որի նպա­տակն է ավե­լացնել ռազմա­կան աջակցությունը Ուկրաի­նա­յի գործո­ղություննե­րին Ռուսաստա­նի դեմ։ Զելենսկին և Սթարմե­րը գրկա­խառնվե­ցին թիվ 10 տան առջև բանակցություննե­րից առաջ, որոնց մասնակցում էր ՆԱՏՕ‑ի նոր գլխա­վոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Դաունինգ Սթրի­թում ելույթ ունե­նա­լով՝ Ռյուտեն նշեց, որ Արևմուտքը պետք է «դադա­րեցնի անհանգստա­նալ» Դոնալդ Թրամփի՝ Սպի­տակ տուն վերա­դառնա­լու հնա­րա­վո­րության մասին։ Նա ասաց, որ Թրամփը հասկա­նում է, որ Ուկրաի­նա­յում հակա­մարտությունն ազդում է Միացյալ Նահանգնե­րի անվտանգության ու ապա­գա­յի վրա։ Ռյուտեն նաև նշեց, որ իրա­վա­կան տեսանկյունից Մեծ Բրի­տա­նիան և ԱՄՆ‑ն կարող են օգտա­գործել երկար հեռա­հա­րության զենքեր, օրի­նակ՝ Storm Shadow հրթիռներ, Ուկրաի­նա­յի տարածքում, բայց դրան «հավա­նություն պետք է տան դաշնա­կիցնե­րը»։
Մեծ Բրի­տա­նիա­յի կողմից գլխա­վո­րած բազմազգ ռազմա­կան գործո­ղության՝ «Օպե­րա­ցիա Ինտերֆլեքս» կոդա­յին անվանմամբ, շրջա­նակնե­րում, տասնյակ հազա­րա­վոր ուկրաի­նա­ցի զինվորներ անցել են ուսուցում Մեծ Բրի­տա­նիա­յում Ուկրաի­նա­յում հակա­մարտության սկսվե­լուց ի վեր։ Այնուա­մե­նայնիվ, պաշտպա­նության նախա­րար Ջոն Հիլին անցած ամիս նշել է, որ ուկրաի­նա­ցի­նե­րին ուսուցա­նե­լու «ամե­նա­մեծ խոչընդո­տը» Ուկրաի­նա­յի կողմից ուսուցման համար անձնա­կազմ տրա­մադրելն է։
Մեծ Բրի­տա­նիա­յի պաշտպա­նության նախա­րա­րության աղբյուրը նշել է, որ բրի­տա­նա­կան զորքե­րը Ուկրաի­նա ուղարկե­լը, փոխա­րե­նը՝ ուսուցումը Մեծ Բրի­տա­նիա­յի ռազմա­կան բազա­նե­րում անցկացնե­լու, «ավե­լի էժան կլի­նի մեզ համար և ավե­լի լավ՝ նրանց համար»։ Աղբյուրը նշել է. «Մենք կարող էինք ավե­լի արագ անցկացնել ուսուցումը, և դա կլի­ներ շատ հեռու ճակա­տա­յին գծից՝ անվտանգ վայրե­րում, այնպես որ ռիսկը շատ ցածր կլի­ներ»։
Ուկրաի­նա­յի ռազմա­կան աղբյուրը հայտնել է, որ ուսուցման տեղա­փո­խումը Ուկրաի­նա կլի­նի «հզոր ռազմա­կան-քաղա­քա­կան ազդանշան» մյուս երկրնե­րի և հենց Ռուսաստա­նի համար։ Նրա խոսքով, սա նաև կնշա­նա­կեր ՆԱՏՕ‑ի ռազմա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի «փաստա­ցի» տեղա­կա­յում Ուկրաի­նա­յի տարածքում և կդառնար «հզոր զսպման գործոն»։ Բրի­տա­նա­կան զինվորնե­րը նաև կսո­վո­րեն ռազմա­կան հմտություններ ուկրաի­նա­կան զորքե­րից և հնա­րա­վո­րություն կունե­նան փորձարկել պատե­րազմի համար մշակվող նորա­գույն զենքե­րը, հավե­լել է աղբյուրը։
2022 թվա­կա­նին, հակա­մարտության սկսվե­լուց ի վեր ավե­լի քան 100,000 ուկրաի­նա­ցի զինվո­րա­կաններ արտա­սահմա­նում ուսուցում են անցել՝ հիմնա­կա­նում Մեծ Բրի­տա­նիա­յում, Լեհաստա­նում, Ֆրանսիա­յում և Գերմա­նիա­յում։ Ֆրանսիա­ցի պաշտոնյան հայտնել է, որ այս պահին շուրջ 15,000 ուկրաի­նա­ցի­ներ ուսուցում են անցել Ֆրանսիա­յի զինված ուժե­րում ԵՄ առա­քե­լության շրջա­նակնե­րում։
Այս տարվա սկզբին նախա­գահ Մակրո­նը ՆԱՏՕ‑ի զորքե­րը Ուկրաի­նա­յում տեղա­կա­յե­լու հնա­րա­վո­րության հարց բարձրացրեց՝ հավե­լե­լով, որ Ուկրաի­նա­յին աջակցե­լու բոլոր տարբե­րակնե­րը պետք է բաց մնան։ Հետա­գա­յում պարզվեց, որ Ֆրանսիան ձգտում է հավա­քել եվրո­պա­կան երկրնե­րի կոա­լի­ցիա, որոնք պատրաստ են ռազմա­կան հրա­հանգիչներ ուղարկել Ուկրաի­նա՝ այն հիմքով, որ ավե­լի արդյունա­վետ կլի­նի ուսուցա­նել նրանց տեղում։ Քննարկումներ եղել են նաև Մեծ Բրի­տա­նիա­յի Պաշտպա­նության նախա­րա­րությունում։
Ուկրաի­նա­կան աղբյուրի խոսքով, նրանք հույս ունեն, որ բրի­տա­նա­կան ղեկա­վա­րությունը կոգեշնչի Ֆրանսիա­յին հետև­ել իրենց օրի­նա­կին և ուսուցումը անցկացնել Ուկրաի­նա­յի տարածքում, այն բանից հետո, երբ Փարի­զում քննարկումնե­րը կարծես քաղա­քա­կան պատճառնե­րով փակուղի են մտել։
«Օպե­րա­ցիա Ինտերֆլեքսը» կազմա­կերպվել է Մեծ Բրի­տա­նիա­յում այն բանից հետո, երբ «Օպե­րա­ցիա Օրբի­տա­լը»՝ բրի­տա­նա­կան բանա­կի երկա­րա­ժամկետ ուսուցման ծրա­գի­րը Ուկրաի­նա­յում, կասեցվեց 2022 թվա­կա­նին։ Այդ ժամա­նակվա­նից փոքրա­թիվ բրի­տա­նա­կան զինվո­րա­կաններ ուղարկվել են Ուկրաի­նա՝ «բժշկա­կան պատրաստվա­ծության» աջակցություն ցուցա­բե­րե­լու համար, թեև այս առա­քե­լության մանրա­մասնե­րը խիստ գաղտնի են պահվում։ Ուկրաի­նա­ցի­նե­րի բրի­տա­նա­կան ուսուցման մեծ մասը անցնում է Մեծ Բրի­տա­նիա­յում։ Նրանց թվում, ովքեր ուսուցում են անցել Մեծ Բրի­տա­նիա­յում, եղել են նախկին բեռնա­տարնե­րի վարորդներ և խանութնե­րի վաճա­ռողներ. նրանցից ոմանք Բրի­տա­նիա են ժամա­նել քաղա­քա­ցիա­կան հագուստով։ Նրանք անցել են ինտենսիվ հնգշա­բաթյա դասընթաց, որտեղ սովո­րել են զենքից կրա­կել, ստա­ցել են առա­ջին անհրա­ժեշտության պարա­գա­նե­րով լի ուսա­պարկեր, և հետո ուղարկվել են Ուկրաի­նա՝ իրենց ստո­րա­բա­ժա­նումնե­րում հատուկ պատրաստվա­ծություն անցնե­լու։
Զելենսկու այցը Լոնդոն եղել է նրա երկրորդ այցը թիվ 10 տան մոտ Սթարմե­րի իշխա­նության գալուց հետո։ Երկու երկրնե­րի ղեկա­վարնե­րը վերջին անգամ հանդի­պել են երկու շաբաթ առաջ՝ ՄԱԿ-ում, Նյու Յորքում։
Աղբյուրը՝ thetimes.com

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ