23 C
Yerevan

Պատե­րազմ, Որը Կարե­լի Է Կանխել

(մաս 1‑ին)

Նախա­տեսված «տնտե­սա­կան և տրանսպորտա­յին կապե­րը» սահմա­նա­փակված չեն միայն Հայաստա­նի հարա­վով Ադրբե­ջա­նի օգտա­գործման համար, այլ պետք է «ապաշրջա­փակվեն» ամբողջ տարա­ծաշրջա­նում, այդ թվում՝ Հայաստա­նի տրանսպորտա­յին կապե­րը Ադրբե­ջա­նի միջո­ցով դեպի Ռուսաստան և այլ ուղղություններ

Հրայր Բալյան

Հերթա­կան ադրբե­ջա­նա­կան պատե­րազմը Հայաստա­նի դեմ, որը կարող է զգա­լի տարա­ծաշրջա­նա­յին ապա­կա­յունա­ցում առա­ջացնել, մոտ է: Սակայն այն կարե­լի է կանխել:
Ադրբե­ջա­նը, որն ունի Թուրքիա­յի և Ռուսաստա­նի աջակցությունը, պահանջում է Հայաստա­նի հարա­վով արտա­տա­րածքա­յին «միջանցքի» իրա­վունք: Միա­վորված Ազգե­րի Կազմա­կերպության կլի­մա­յի փոփո­խության համա­ժո­ղո­վից հետո (COP29 — 2024 թվա­կա­նի նոյեմբե­րի 11–22‑ը) Բաքվում, Ադրբե­ջա­նի մայրա­քա­ղա­քում, երբ աշխարհի ուշադրությունը այլուր կլի­նի, ադրբե­ջա­նա­կան հարձակման ռիսկը՝ ուժով «միջանցք» վերցնե­լու նպա­տա­կով, զգա­լիո­րեն կմե­ծա­նա:
Հայաստա­նը կարող է կանխել այս բռնի ելքը՝ կոչ անե­լով համա­պարփակ բանակցություննե­րի Ադրբե­ջա­նի հետ՝ ներգրա­վե­լով տարա­ծաշրջա­նա­յին և գլո­բալ ուժե­րին:
2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության (ԼՂՀ) դեմ և այնտե­ղի հայե­րի էթնիկ զտումնե­րը հիմնո­վին փոխե­ցին աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը և ավարտե­ցին 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հրա­դա­դա­րի համա­ձայնա­գի­րը, որն ավարտեց Ադրբե­ջա­նի 44-օրյա պատե­րազմը չճա­նաչված ԼՂՀ‑ի դեմ: Համա­ձայնա­գի­րը ստո­րագրվել էր Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի և Ռուսաստա­նի կողմից, որի հիման վրա Ադրբե­ջա­նը պնդում է «միջանցքի» իրա­վունք Հայաստա­նի հարա­վա­յին Սյունի­քի մարզով, որը Ադրբե­ջա­նը կոչում է «Զանգե­զուր»:
Եռա­կողմ համա­ձայնագրով, որը կոչվում է «հայտա­րա­րություն», կողմե­րը պարտա­վորվել էին «լիարժեք հրա­դա­դար և բոլոր ռազմա­կան գործո­ղություննե­րի դադա­րե­ցում Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության գոտում» (Հոդված 1): Բացի այդ, նրանք համա­ձայնվել էին տեղա­կա­յել ռուսա­կան «խաղա­ղա­պահ ուժեր … Լեռնա­յին Ղարա­բա­ղում շփման գծի երկայնքով և Լաչի­նի միջանցքով» (Հոդված 3):
Հոդված 1‑ի համա­ձայն եռա­կողմ համա­ձայնագրի նպա­տա­կը դադա­րեց գոյություն ունե­նալ՝ Ադրբե­ջա­նի կողմից ԼՂՀ‑ի դեմ սեպտեմբե­րի 19-ին իրա­կա­նացված համա­պարփակ հարձակմամբ հրա­դա­դա­րի լիա­կա­տար խախտմամբ: Լաչի­նի միջանցքի վրա Ադրբե­ջա­նի կողմից 9‑ամսյա շրջա­փա­կումը, որը նախորդեց հարձակմա­նը, խախտեց Հոդված 3‑ը: Իսկ ռուսա­կան «խաղա­ղա­պահ ուժե­րի» վաղա­ժամ հեռա­ցումը ԼՂՀ-ից 2024 թվա­կա­նի ապրի­լին՝ նույնպես խախտե­լով Հոդված 3‑ը, հաստա­տեց համա­ձայնագրի ավարտը: Այս երեք հիմնա­րար կետե­րի խախտումնե­րով, եռա­կողմ համա­ձայնա­գի­րը կարե­լի է համա­րել ավարտված՝ համա­ձայն Վիեննա­յի կոնվենցիա­յի 60-րդ հոդվա­ծի (Պայմա­նագրե­րի իրա­վունքի մասին):
Ավե­լին, ի տարբե­րություն Հոդված 3‑ում հիշա­տակված «Լաչի­նի միջանցքի», եռա­կողմ համա­ձայնա­գի­րը չի օգտա­գործում «միջանցք» տերմի­նը Հայաստա­նի հարա­վով անցնող տրանսպորտա­յին կապի համար: Փոխա­րե­նը, համա­ձայնա­գի­րը սահմա­նում է չորս պարտա­վո­րություններ Հոդված 9‑ում. (ա) «տարա­ծաշրջա­նում տնտե­սա­կան և տրանսպորտա­յին կապե­րը ապաշրջա­փակվե­լու են». (բ) «Հայաստա­նը պետք է երաշխա­վո­րի տրանսպորտա­յին կապե­րի անվտանգությունը» Ադրբե­ջա­նի և նրա Նախիջև­ա­նի էքսկլա­վի միջև՝ «անխա­փան մարդկանց, տրանսպորտա­յին միջոցնե­րի և բեռնե­րի տեղա­շարժը երկու ուղղություննե­րով». (գ) Ռուսաստա­նի սահմա­նա­պահ ծառա­յությունը «պետք է պատասխա­նատվություն կրի տրանսպորտա­յին կապե­րի վերահսկման համար». և (դ) կողմե­րի համա­ձայնությամբ, Նախիջև­ա­նի և Ադրբե­ջա­նի արևմտյան շրջաննե­րի միջև նոր տրանսպորտա­յին հաղորդակցության կառուցումը կապա­հովվի:
Հետև­ա­բար, նախա­տեսված «տնտե­սա­կան և տրանսպորտա­յին կապե­րը» սահմա­նա­փակված չեն միայն Հայաստա­նի հարա­վով Ադրբե­ջա­նի օգտա­գործման համար, այլ պետք է «ապաշրջա­փակվեն» ամբողջ տարա­ծաշրջա­նում, այդ թվում՝ Հայաստա­նի տրանսպորտա­յին կապե­րը Ադրբե­ջա­նի միջո­ցով դեպի Ռուսաստան և այլ ուղղություններ (ա): Հայաստա­նի տարածքով անցնող տրանսպորտա­յին կապե­րը պետք է գտնվեն Հայաստա­նի ինքնիշխա­նության ներքո, հակա­ռակ դեպքում չի կարող երաշխա­վո­րել դրանց անվտանգությունը (բ), և դրանք պետք է լինեն «կողմե­րի համա­ձայնությամբ» (դ), ինչը ենթադրում է հետա­գա բանակցություններ, կամ, գուցե, նոր համա­ձայնագրի կարիք՝ Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի և Ռուսաստա­նի միջև, որոնք եռա­կողմ համա­ձայնագրի ստո­րագրող կողմերն են:
Ռազմա­վա­րա­կան նկա­տա­ռումնե­րից ելնե­լով և դրա­կան կամքի դրսև­որմամբ, Հայաստա­նը կարող է որո­շել չհա­մա­րել 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հրա­դա­դա­րի համա­ձայնա­գի­րը ավարտված և դրա փոխա­րեն նախընտրել համա­ձայնագրի շրջա­նակնե­րում բանակցել հաղորդակցության կապե­րի պայմաննե­րի շուրջ: Ադրբե­ջա­նի պահանջած զիջումնե­րին դիմա­կա­յե­լով՝ Հայաստա­նը կարող է քննարկել անվտանգ և երաշխա­վորված տարանցման իրա­վունքնե­րի առա­ջարկը Ադրբե­ջա­նի և Նախիջև­ա­նի միջև՝ անկախ այն բանից, թե ինչ պիտակ է օգտա­գործվում՝ «տնտե­սա­կան և տրանսպորտա­յին կապեր» թե «Զանգե­զուրի միջանցք»: Տարանցման իրա­վունքնե­րը պետք է լինեն հստակ սահմանված պայմաննե­րով և խիստ հայկա­կան ինքնիշխա­նության ու վերահսկո­ղության ներքո՝ միջազգա­յին մոնի­տո­րինգով: Համա­ձայնեցված տրանսպորտա­յին կապը չպետք է խախտի Հայաստա­նի սահմա­նը և հաղորդակցման կապե­րը Իրա­նի հետ:
[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝ կայքից։

Թարգմա­նությունը՝
Արա­յիկ Մկրտումյա­նի

Առնչվող Հոդվածներ