Հայաստան

Վճռական Փուլ Ենք Մտնում

Հենց ադրբեջանցիները մտան ՀՀ տարածք, ռուսական զորքերը, որ պիտի պաշտպանեին այդ տարածքները, թողեցին փախան ու սկսեցին հայտարարել, որ սահմանագիծը հստակեցված չէ ու իրենք չգիտեն, թե որն է Հայաստանի տարածքը։ Ահա սա էր ռուսական «օգնությունը»։ Ընդ որում Հովսեփ Խուրշուդյանն այն կարծիքին է, որ ռուսական ռազմաբազան այսպես, թե այնպես չի պաշտպանելու հայերին, ոչ միայն նրա համար որ ցանկություն չունի, այլև հնարավորություն ևս։ Ռուս զինվորների առավել մարտունակ հատվածին արդեն վաղուց տեղափոխել են Ուկրաինա, այնտեղ մնացած հատվածը ոչ ուժ, ոչ էլ մոտիվացիա ունի Հայաստանի համար կռվելու, թեև նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։

Կայծ Մինասյան

1inTV-ը տեսակապով զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ արտաքին քաղաքական գործունեությունն ու տարածաշրջանային իրադրությունը։
Կայծ Մինասյանը նշեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակը ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի վրա, ազդում է նաև մեծ տերությունների վրա։ Բոլորը ցանկանում են ավելի ճկուն լինել, ավելի հարմար տեղավորվել իրադարձությունների մեջ, անել այնպես, որ իրենց համար դեպքերի ընթացքը առավելագույնս շահավետ լինի։ Եվ Հայաստանի կառավարության գործղություններում ևս դա արդեն սկսել է հստակորեն ուրվագծվել։ Մենք վճռորոշ փուլի ենք մոտենում ու պետք է առավելագույն լուրջ պահենք մեզ։
Քաղաքագետի կարծիքով մենք խաչմերուկի ենք մոտենում, որը երկու ուղղություն ունի, դրանցից մեկը տանում է փակուղի, որում մենք շարունակելու ենք նախկին վարքագիծն ու ոչնչի չհասնենք, կամ էլ ընթանալու ենք այլ ուղղությամբ, որը մեզ տանելու է հաստատուն կայուն ճանապարհով, բայց դրա համար համապատասխան լրջություն է պետք։
Կայծ Մինասյանը նշեց, որ ԵՄ-ը վերջապես հասկացել է, որ Հայաստանի համար ամենաթույլ հատվածը տնտեսությունն է։ Հենց տնտեսության ծանր վիճակն է, որ թույլ չի տալիս քաղաքական մի շարք կարևոր ու կտրուկ որոշումներ կայացնելու, որոշ գործընթացներ ավելի արագ կայացնելու համար։ Ինչո՞ւ Փաշինյանը գնաց մոսկվա, ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ԵԱՏՄ-ում, մասնակցում ԲՐԻԿՍ-ի ժողովին։ Որովհետև այլ ճար չունենք։ ԵՄ-ում դա տեսնում են ու հասկանում։ Գոնե այս պահին հնարավոր չէ ու պետք էլ չէ միանգամից ամեն ինչ տակն ու վրա անել։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև չկայացած հանդիպմանը։ Հենց միայն այն, որ Հայաստանը չի մասնակցում, չի ձեռնարկում այդ հանդիպումը, ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է աշխատանքի, բայց նաև կարևորում է իր գործողությունների ազատությունները։ Պետական շահի գիտակցման վկայություն էր նաև այն, որ ՀՀ արտգործ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ չի միանա Մոսկվայի հայտարարած երկու փաստաթղթերին, որոնք վերաբերում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դատապարտմանը։ Սա խոսում է պետական քաղաքականության լրջության մասին։
Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա, դա դեռ չի նշանակում, որ ՀՀ քաղաքականությունը թեքվում է դեպի Մոսկվա, ինչպես կարող են կարծել շատերը։ Ո՛չ, դա ժամանակավոր մարտավարական քայլ է։ Հատկապես հիմա, երբ Ռուսաստանը փորձում է իր հսկողության տակ պահել ողջ տարածաշրջանը։ Ու Հայաստանը կարողանում է ընդդիմանալ։ Ի՞նչ պիտի անի ռուսաստանը; Տնտեսական պատժամիջոցնե՞ր։ Ոչ, չի կարող։ Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չի կարող գործադրել, որովհետև ինքն էլ սնվում է Հայաստանից։
Հիմա բոլորի մոտ սպասողական վիճակ է։ Բոլորն էլ սպասում են երկու ընտրությունների կայացման՝ ԱՄՆ-ում ու Վրաստանում։ Երկուսն էլ շատ կարևոր են։ ԱՄՆ ընտրությունների արդյունքները, որոնք լրիվ անկանխատեսելի են, ունեն համաշխարհային նշանակություն։ Վրաստանի ընտրություններն ունեն տարածաշրջանային շատ կարևոր ազդեություն։ Եթե Վրաստանում հաղթեն եվրոպամետները, Հայաստանի համար շատ ավելի մեծ հեռանկարներ են բացվում։ Նույնը նաև ԱՄՆ-ում Հարիսի հաղթանակի հետ կապված։
Կայծ Մինասյանը նաև անդրադարձավ Ադրբեջանին, ասելով, որ Ալիևը ցանկանում է 44-օրյայի իր ռազմական հաղթանակը վերածել քաղաքական հաղթանակի, բայց նա հաշվի չառավ իրանա-իսրայելյան լարված հարաբերությունները։ Հարավային պատերազմը քիչ-քիչ մոտենում է նաև Բաքվին ու անհնարի չէ այն, որ մի օր դրա ձայները լսվեն հենց Ադրբեջանից։ Այս կոնֆլիկտում Ալիևը պաշտպանում է Իսրայելին և գուցե մի օր, Իրանին հարվածելու համար Իսրայելին պետք գա Ադրբեջանի տարածքը։ Իսկ Իրանը շատ միջոցների է տիրապետում Բաքվի հանգիստը խանգարելու համար։

Ամբողջական հարցազրույցը՝


    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *