24.9 C
Yerevan

Ազատվում Ենք Ռուսա­կան Շղթա­նե­րից

Հենց ադրբե­ջանցի­նե­րը մտան ՀՀ տարածք, ռուսա­կան զորքե­րը, որ պիտի պաշտպա­նեին այդ տարածքնե­րը, թողե­ցին փախան ու սկսե­ցին հայտա­րա­րել, որ սահմա­նա­գի­ծը հստա­կեցված չէ ու իրենք չգի­տեն, թե որն է Հայաստա­նի տարածքը։ Ահա սա էր ռուսա­կան «օգնությունը»։ Ընդ որում Հովսեփ Խուրշուդյանն այն կարծի­քին է, որ ռուսա­կան ռազմա­բա­զան այսպես, թե այնպես չի պաշտպա­նե­լու հայե­րին, ոչ միայն նրա համար որ ցանկություն չունի, այլև հնա­րա­վո­րություն ևս։ Ռուս զինվորնե­րի առա­վել մարտունակ հատվա­ծին արդեն վաղուց տեղա­փո­խել են Ուկրաի­նա, այնտեղ մնա­ցած հատվա­ծը ոչ ուժ, ոչ էլ մոտի­վա­ցիա ունի Հայաստա­նի համար կռվե­լու, թեև նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտա­վո­րությունը։

Հովսեփ Խուրշուդյան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի այցը Մոսկվա և Փաշինյան-Պուտին մի շարք պայմա­նա­վորվա­ծություններ։
Խուրշուդյանն առա­ջին հերթին անդրա­դարձավ այն պայմա­նա­վորվա­ծությա­նը, ըստ որի հայ-իրա­նա­կան ու հայ-թուրքա­կան սահմա­նին այսուհետ հսկո­ղություն կիրա­կա­նանցնեն նաև հայ սահմա­նա­պահնե­րը, ինչը բավա­կան մեծ ձեռքբե­րում է, դա փաստա­ցի ինքնիշխա­նության վերա­կանգնմանն ուղղված ևս մեկ կարև­որ քայլ է։ Կարև­որ է, որ իշխա­նություննե­րը դանդաղ, բայց հաստատ քայլե­րով Հայաստա­նը ազա­տում են ռուսա­կան գերությունից։ Հովսեփ Խուրշուդյա­նը հիշեցրեց, որ այս տարի մայի­սին Պուտի­նի հետ ունե­ցած քննարկումնե­րի արդյունքում արդեն իսկ դուրս են բերվել հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­գի­ծը իբրև թե հսկող ռուսա­կան 27 հենա­կե­տեր։ Այն ժամա­նակ ռուսա­կան կողմը հայտա­րա­րություն տարա­ծեց, որ պայմա­նա­վորվա­ծություն կա միայն այդ 27 հետա­կե­տե­րի մասին, իսկ հայ-իրա­նա­կան սահմա­նի հետ կապված՝ հայկա­կան կողմը նման խնդրանքներ չունի։ Այժմ հայկա­կան կողմն արտա­հայտել է իր այդ ցանկությունը և հիմա արդեն հայ սահմա­նա­պահնե­րը լիարժեք կվե­րահսկեն ՀՀ սահմաննե­րը։
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ բնա­կա­նա­բար այդ ամե­նը մեկ օրում հնա­րա­վոր չի անել ու կարև­որ է որ փուլ առ փուլ կատարվի, մինչև հայ-թուրքա­կան սահմա­նը ևս միայն հայ սահմա­նա­պահնե­րը հսկեն։ Մենք հնա­րա­վո­րություն չունենք մեկ օրում հարյուրա­վոր սահմա­նա­պահներ առանձնացնե­լու և սահմա­նագծին տեղա­կա­յե­լու, այդ իսկ պատճա­ռով էլ առայժմ հայերն ու ռուսնե­րը միա­սին կհսկեն, իսկ մոտ ապա­գա­յում, պետք է հույս ունե­նալ, որ իշխա­նություննե­րը կհասնեն նրան, որ սահմա­նագծին կկանգնեն միայն հայ սահմա­նա­պահներ։
Խոսե­լով ռուսա­կան ռազմա­բա­զա­յի մասին՝ Հ․ խուրշուդյա­նը նշեց, որ ռազմա­բա­զա­յի հարցը ունի նաև քաղա­քա­կան կողմ։ Ռուսա­կան ռազմա­բա­զա­յի՝ Հայաստա­նում մնա­լու ժամկե­տի երկա­րա­ցումը ուներ այն մոտի­վը, որ ռազմա­բա­զան կպաշտպա­նի ոչ միայն հայ-թուրքա­կան, այլև հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նը։ Բայց նրանք ի՞նչ արին։ Հենց ադրբե­ջանցի­նե­րը մտան ՀՀ տարածք, ռուսա­կան զորքե­րը, որ պիտի պաշտպա­նեին այդ տարածքնե­րը, թողե­ցին փախան ու սկսե­ցին հայտա­րա­րել, որ սահմա­նա­գի­ծը հստա­կեցված չէ ու իրենք չգի­տեն, թե որն է Հայաստա­նի տարածքը։ Ահա սա էր ռուսա­կան «օգնությունը»։ Ընդ որում Հովսեփ Խուրշուդյանն այն կարծի­քին է, որ ռուսա­կան ռազմա­բա­զան այսպես, թե այնպես չի պաշտպա­նե­լու հայե­րին, ոչ միայն նրա համար որ ցանկություն չունի, այլև հնա­րա­վո­րություն ևս։ Ռուս զինվորնե­րի առա­վել մարտունակ հատվա­ծին արդեն վաղուց տեղա­փո­խել են Ուկրաի­նա, այնտեղ մնա­ցած հատվա­ծը ոչ ուժ, ոչ էլ մոտի­վա­ցիա ունի Հայաստա­նի համար կռվե­լու, թեև նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտա­վո­րությունը։
Այս պայմա­նա­վորվա­ծություննե­րը շատե­րը համա­րում են, ոչ թե հայկա­կան կողմի ձեռքբե­րում, այլ ռուսա­կան կողմի ցանկություն կամ թուլություն, այնպես, ինչպես, երբ ֆրանսիա­ցի­նե­րը զենք էին վաճա­ռում մեզ, մեր ընդդի­մա­դիրնե­րը սկսե­ցին հայտա­րա­րել, որ Եվրո­պան է զոռով մեզ ստի­պում, որ այդ զենքը գնել։ Պետք չէ այդ ամե­նին ուշադրություն դարձնել, այլ պետք է ընդգծել կարև­ո­րը՝ Հայաստանն ազատվում է ռուսա­կան շղթա­նե­րից։
Հ․ Խուրշուդյանն ասաց, որ այս օրե­րին ընթա­ցող Եվրաքվեն և ՀՀ իշխա­նություննե­րի կողմի ՀՀ ինքնիշխա­նության բարձրացմա­նը նպաստող քայլե­րը, այդ թվում և սահմաննե­րի վերահսկո­ղությունը հայկա­կան կողմին վերա­դարձնե­լը ուժե­ղացնում է ԵՄ հետ Հայաստա­նի ասո­ցացման հնա­րա­վո­րություննե­րը։ Օրի­նակ, երբ մենք խոսում ենք վիզա­նե­րի ռեժի­մի ազա­տա­կա­նացման մասին, հարկա­վոր է հասկա­նալ, որ քանի դեռ մեր սահմաննե­րը ուրիշներն են հսկում, Եվրո­պան երբեք վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման չի գան, որովհետև ուրի­շի հսկո­ղությունը նշա­նա­կում է նրա տիրա­պե­տություն քո երկրում։
Ինչ վերա­բե­րում է այն բանին, որ եթե ռուսա­կան ռազմա­բա­զան հեռա­նա Հայաստա­նից, ապա թուքե­րի համար ավե­լի հեշտ կլի­նի Հայաստա­նի վրա հարձակվե­լը, Խուրշուդյանն ասաց, որ Թուրքիա­յի կողմից մեկ անգամ արդեն նման փորձ ձեռնարկվել է 90-ականնե­րին և դրան միակ խանգա­րո­ղը եղել է ԱՄՆ‑ը։ Վիկի­լիկսից տեղե­կա­նում ենք, որ թուրքերն իրենք են ամե­րի­կա­ցի­նե­րին հարցրել, թե ինչ դիրքո­րո­շում ունեն այն բանի հետ կապված, որ իրենք ուզում են մտնել Հայաստան, ամե­րի­կա­ցի­նե­րը ասել են, որ դա խնդիրներ կառա­ջացնի ռուսա­կան կողմի հետ, իսկ երբ թուրքե­րը հարցրել են, թե ինչ կլի­նի, եթե իրենք փորձեն ռուսնե­րի հետ պայմա­նա­վո­րել, Վաշինգտո­նը պատասխա­նել է, որ այդ դեպքում թուրքե­րը խնդիրներ կունե­նա ԱՄՆ հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ