Հայաստան

Ընդդիմությունը Վարկաբեկված Է Եւ Հեղինակազրկված

Հրավիրել էին հարցազրույցի, որի ընթացքում ինքը մի քանի քաղցր խոսք էր ասել նաև ՀՅԴ հասցեին, դրանից հետո առանց իրեն զգուշացնելու՝ եթեր չտվեցին, նույնիսկ ներողություն չխնդրեցին: Մի՞թե կարելի էր նման ցածր պահվածք ցուցաբերել, այն էլ ՀՅԴ-ը, որ կարևոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում:

Միքայել Աջապահյան

Լրատվական Ռադիոն զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ընդդիմության գործողություններն ու ներքաղաքական կյանքի ընթացքի տրամաբանությունը:
Արքեպիսկոպոս Աջապահյանը, մեկնաբանելով իր իսկ արտահայտությունը այն մասին, որ Սրբազան Շարժումը հաջողության չի հասնում այն պատճառով, որ Բագրատ արքեպիսկոպոսի թիկունքում երևում են նախկին նախագահների ստվերները, մինչև այդ ստվերները չանհետանան, Բագրատ արքեպիսկոպոսը հաջողության չի հասնելու, ասաց, որ ինքն ու Բագրատ արքեպիսկոպոսը լուրջ մարդիկ են ու մանր բաներով չեն զբաղվում, մանրուքներով չեն առաջնորդվում ու չեն նեղացել կամ վիրավորել միմյանցից: Ինչ վերաբերում է ընդդիմությանն ընդհանրապես, ապա Միքայել սրբազանը վերահաստատեց, որ քանի դեռ ներքաղաքական գործընթացներում կանգտնած են նախկին նախագահները, ապա ընդդիմությունը որևէ հաջողության չի հասնելու: Ընդ որում, այն ընդդիմադիրները, որ դժգոհում են իր այդ արտահայտությունից, թող գործով հերքեին: Ինքն այդ արտահայտությունն արել է Բագրատ սրբազանի հավաքից երեք օր առաջ, դե թող նախկին նախագահների ռեսուրսով հուժկու հավաք իրականացնեին ու ցույց տային, որ ինքը սխալվել է:
Միքայել սրբազանը նշեց, որ առհասարակ հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունները ինչի ձեռք են տվել՝ քանդել են: կուսակցությունների մեծագույն մասին անդամների 90 տոկոսին միայն սեփական շահն է հետաքրքրում: Գուցե արտասահմանյան երկրներում կան կուսակցություններ, որոնք զբաղված են իրենց հայրենիքի փրկության գործով, բայց ոչ հայկական կուսակցությունները:
Սրբազանը ցավով նշեց, որ ժողովուրդը հեռացել է եկեղեցուց, մտել է քաղաքականության մեջ: Հատկանշական էր, որ սրբազանը ասաց, որ ժողովուրդը եկեղեցուց հեռացել է արդեն 134 տարի: Այդ թիվը հետաքրքիր է նրանով, որ այս տարի լրանում է հայ ավանդական կուսակցություններից մեկի՝ ՀՅԴ-ի 134-ամյակը: Արդյո՞ք դա պարզապես զուգադիպություն է:
Սրբազանը նաև ասաց, որ հնարավոր չեղավ նույնիսկ երեք նախագահներին իրար գլուխ հավաքել: Ընդամենը երեք հոգու ոչ թե երեսուն: Նախկին նախագահները իրար հանդեպ թույն են շնչում, նրանց ուզածն այն է, որ իրենք քաղաքական առումով արդարացվեն, հետ վերադառնան հերոսի պես՝ հանուն իրենց շահի: Փոխանակ ժամանակին հեռանալու ու դաշտը ազատ թողնելու նախագահները մտան քաղաքականություն ու խանգարում են: Նրանք կարող էին ի շահ հայրենիք դուրս գալ քաղաքականությունից, բայդ դա էլ են ուշացրել: Ինքը չի կարող գնալ նրանց թևերից բռնել ու դուրս շպրտել: Ինքը չ իկարող ՀՀԿ-ի փոխարեն համագումար անել ու հայտարարել, որ Սերժ Սարսգյանը հեռանում է քաղաքականությունից:
Խորը քննադատության արժանացավ նաև ՀՅԴ-ը: Սրբազանը նշեց, որ իրեն հրավիրել էին հարցազրույցի, որի ընթացքում ինքը մի քանի քաղցր խոսք էր ասել նաև ՀՅԴ հասցեին, դրանից հետո առանց իրեն զգուշացնելու՝ եթեր չտվեցին, նույնիսկ ներողություն չխնդրեցին: Մի՞թե կարելի էր նման ցածր պահվածք ցուցաբերել, այն էլ ՀՅԴ-ը, որ կարևոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում:
Սրբազանը ասաց, որ եկեղեցին կատարյալ չէ, իդեալական չէ, բայց եղած կառույցների մեջ ամենալավն է; Փրկություն ու ճշմարտություն առաջարկող միակ կառույցը, որովհետև հայկական կուսակցությունները՝ ներառյալ ՀՀԿ-ը ևՀՅԴ-ը միայն իրենց շահի մասին են մտածում:
Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *