24.9 C
Yerevan

Ֆիդա­յուց Դառնալ Պրոֆե­սիո­նալ Զինվոր․ Բաքուն Չի Նահանջե­լու

Ադրբե­ջա­նի ԶՈՒ հատուկ նշա­նա­կության զորա­խումբը Թուրքիա­յի «հոգե­զա­վակն» է, ստեղծվել է թուրք պրոֆե­սիո­նալնե­րի կողմից, լիո­վին ասո­ցացված է թուրքա­կան համա­սեռ ուժե­րի հետ: Ալիևի ռազմա­քա­ղա­քա­կան նպա­տա­կը Հայաստա­նի, պայմա­նա­կա­նո­րեն ասած, «սիրիա­կա­նա­ցումն» է. ինչպես Թուրքիան է տրանս-սահմա­նա­յին ռազմա­գործո­ղություններ իրա­կա­նացնում «քուրդ ահա­բե­կիչնե­րի» դեմ, այնպես էլ Ալիևն է ծրագրում «թիրա­խա­յին հարվածներ հասցնել հայկա­կան ռևանշիստա­կան ուժե­րին»:

Վահրամ Աթա­նեսյան

«Ֆիդա­յա­կան պատե­րազմի» էջը պետք է վերջնա­կա­նա­պես փակել

«Նախա­րար Զաքիր Հասա­նո­վը», հիշեցնե­լով նախա­գահ Իլհամ Ալիևի ասածնե­րը, ընդգծել է, որ բանա­կի գլխա­վոր նպա­տա­կը ռազմա­կան հզո­րության և մարտա­կան կարո­ղություննե­րի մեծա­ցումն է, ինչպես նաև պրոֆե­սիո­նալ կադրե­րի պատրաստումը՝ «Ադրբե­ջա­նի ՊՆ» հոկտեմբե­րի 12‑ի հաղորդագրությունն այսպես է ներկա­յացրել «Թուրան» գործա­կա­լությունը և հավե­լել, որ «նախա­րա­րը կոնկրետ հանձնա­րա­րա­կան է տվել՝ բարձր մակարդա­կի վրա պահել զորքե­րի մարտունա­կությունը, բարձրացնել զգո­նությունը, ինչպես նաև պայմա­նա­կան սահմա­նին ռևանշիստա­կան ուժե­րի բոլոր հնա­րա­վոր սադրանքնե­րի դեմ կանխարգե­լիչ միջոցներ կիրա­ռե­լու պատրաստա­կա­նությունը»:

Այս տեղե­կատվությունը Հայաստա­նի քաղա­քա­կան որոշ շրջա­նակներ, փորձա­գի­տա­կան հանրությունը, սոցիա­լա­կան մեդիան գնա­հա­տեց «Ադրբե­ջա­նը պատե­րազմի է նախա­պատրաստվում» ընկալմամբ: Զաքիր Հասա­նո­վի «աշխա­տանքա­յին խորհրդակցության» ոգին, իհարկե, ամենև­ին էլ պացիֆիստա­կան չէ, բայց խնդի­րը, որ նա Իլհամ Ալիևի անունից առա­ջադրել է զորքե­րին, ավե­լի վտանգա­վոր է, քան կլի­ներ լայնա­ծա­վալ ագրե­սիա­յի անոնսը:

«Բարձրացնել պայմա­նա­կան սահմա­նին ռևանշիստա­կան ուժե­րի բոլոր հնա­րա­վոր սադրանքնե­րի դեմ կանխարգե­լիչ միջոցներ կիրա­ռե­լու պատրաստա­կա­նությունը»,– ադրբե­ջա­նա­կան խարդա­խամտությունից եթե թարգմա­նենք, ապա կստացվի, որ ամե­նա­բարձր մակարդա­կով զորքե­րի առջև դրվում է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին դիվերսիոն ներթա­փանցումներ իրա­կա­նացնե­լու մարտա­կան առա­ջադրանք:

Վերջին հրա­պա­րա­կա­յին ելույթում Իլհամ Ալիևը Հայաստա­նին «խորհուրդ է տվել» չմո­ռա­նալ ոչ միայն քառա­սունչորսօրյա պատե­րազմը, այլև անցյալ տարվա սեպտեմբե­րի 19‑ի «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղությունը»: Ավե­լի վաղ նա ասել է, որ եթե համոզվի, որ Հայաստա­նը ձեռք է բերում հարձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նություն, ապա «ձեռքե­րը ծալած չի սպա­սի»:

Ի՞նչ է ծրագրում Ադրբե­ջա­նի բանա­կը, կարող են դատել ռազմա­կան փորձա­գետնե­րը, բայց ընդհա­նուր ընկա­լումն այն է, որ նախ տեսա­նե­լի, ոչ այնքան հեռա­վոր ապա­գա­յում Ալիևի ռազմա­կան գերա­տեսչությունը վերսկսե­լու է «հայկա­կան կողմից հրա­դա­դա­րի խախտման» կեղծ քարոզչությունը, շրջա­նա­ռության է դրվե­լու, որ Հայաստա­նի ԶՈՒ–ն «միա­տարր-միասնա­կան չեն, սահմա­նին հերթա­պա­հություն են իրա­կա­նացնում ոչ կանո­նա­վոր զինված կազմա­վո­րումներ»:

Ինչ-որ «կրի­տի­կա­կան աստի­ճա­նի» հասցնե­լով այդ «կազմա­վո­րումնե­րի ամե­նա­թո­ղության» կեղծ քարոզչությունը՝ Ադրբե­ջա­նը շրջա­նա­ռե­լու է «սահմա­նա­մերձ բնա­կա­վայրե­րի խաղաղ բնակչության անվտանգության ապա­հովման նպա­տա­կով հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություններ իրա­կա­նացնե­լու իրա­վունքի» թեման:

Ադրբե­ջա­նի ԶՈՒ հատուկ նշա­նա­կության զորա­խումբը Թուրքիա­յի «հոգե­զա­վակն» է, ստեղծվել է թուրք պրոֆե­սիո­նալնե­րի կողմից, լիո­վին ասո­ցացված է թուրքա­կան համա­սեռ ուժե­րի հետ: Ալիևի ռազմա­քա­ղա­քա­կան նպա­տա­կը Հայաստա­նի, պայմա­նա­կա­նո­րեն ասած, «սիրիա­կա­նա­ցումն» է. ինչպես Թուրքիան է տրանս-սահմա­նա­յին ռազմա­գործո­ղություններ իրա­կա­նացնում «քուրդ ահա­բե­կիչնե­րի» դեմ, այնպես էլ Ալիևն է ծրագրում «թիրա­խա­յին հարվածներ հասցնել հայկա­կան ռևանշիստա­կան ուժե­րին»:

Ակնհայտ է, որ Հայաստա­նի ԶՈՒ‑ն չեն կարող մնալ նախկին ռեժի­մում եւ նույն կառուցվածքն ունե­նալ: Հայ հանրությունն իր հերթին պետք է արա­գո­րեն ձերբա­զատվի «հրա­ցա­նա­վոր մարդու» կամ «աշխարհա­զո­րա­յին պատե­րազմի» կերպա­րից:

Բարդ և դժվար ժամա­նակներ են սպասվում, և մարտահրա­վե­րը հնա­րա­վոր է հաղթա­հա­րել միայն պրոֆե­սիո­նալ մշա­կումնե­րի հիման վրա կառուցված պաշտպա­նա­կան նոր ռազմա­վա­րությամբ: «Ֆիդա­յա­կան պատե­րազմի» հարյուր հիսունամյա էջը պետք է վերջնա­կա­նա­պես փակել և հանձնել արխիվնե­րին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ