24.9 C
Yerevan

Բաքուն Խանդում Է Անկա­րա­յին

Իսկ հնարավո՞ր է, որ Բաքվին դուր չի եկել Երև­ան-Անկա­րա հանդիպման հանգա­մանքը: Այլ կերպ ասած, Թուրքիա­յի խորհրդա­րա­նի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հանդեպ այդ «խանդի» պատճա­ռով է, որ Բաքվի խորհրդա­րա­նի նախա­գահ Գաֆա­րո­վան հրա­ժարվել է հանդի­պել Հայաստա­նի խորհրդա­րա­նի նախա­գա­հի հետ:

Հակոբ Բադալյան

Ինչո՞ւ է հրա­ժարվել Ադրբե­ջա­նը. խա՞նդ

Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նի նախա­գա­հը հրա­ժարվել է Ժնև­ում հանդի­պել Հայաստա­նի ԱԺ նախա­գա­հի հետ, ըստ տեղե­կության՝ վերջին պահին, առայժմ չհրա­պա­րակված պատճա­ռով: Ժնևի հանդի­պումը լինե­լու էր այդ ձևա­չա­փով հերթա­կա­նը: Դրա մասին ազդա­րարվել էր մի քանի շաբաթ առաջ, սակայն հանդի­պումը տեղի չի ունե­ցել: Այդ հանգա­մանքը գուցե չլի­ներ առանձնա­պես ուշադրության առարկա, եթե չլի­ներ այն ֆոնը, որ կա Ադրբե­ջա­նի բավա­կա­նին նկա­տե­լի ագրե­սի­վա­ցած պահվածքի և սրված հռե­տո­րա­բա­նության առումով:

Արդյո՞ք դրա մի դրսև­ո­րում էլ այն է, որ Բաքուն հրա­ժարվել է խորհրդա­րաննե­րի նախա­գահնե­րի մակարդա­կով հերթա­կան հանդի­պումից: Իհարկե, դժվար է ասել, թե այդ հանդի­պումներն ընդհանրա­պես ինչ իմաստ ու նպա­տակ էին հետապնդում, եթե այսպես ասած հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցությունն ու գործընթացն իրա­կա­նացվում էին «դիվա­նա­գի­տա­կան խողո­վակնե­րով», ընդ որում՝ գործա­դիր իշխա­նության մակարդա­կով: Ակնա­ռու է, իհարկե, որ խորհրդա­րա­նա­կան ձևա­չա­փը ոչ թե ընկել էր օդից, այլ նախա­ձեռնվել որևէ ուժա­յին կենտրո­նի գաղա­փա­րով, անուղղա­կի միջնորդությամբ, թեև հանդի­պումներն իրա­կա­նացվում էին այսպես կոչված Միջխորհրդա­րա­նա­կան միջազգա­յին կառույցի հովա­նու ներքո:

Դրա փոխա­րեն Ժնև­ում կայա­ցել է Հայաստա­նի և Թուրքիա­յի խորհրդա­րաննե­րի նախա­գահնե­րի հանդի­պում, որի ընթացքում պայմա­նա­վորվել են շարունա­կել շփումնե­րը, ինչպես հայտնել է Հայաստա­նի խորհրդա­րա­նի նախա­գա­հը։ Իսկ հնարավո՞ր է, որ Բաքվին դուր չի եկել Երև­ան-Անկա­րա հանդիպման հանգա­մանքը: Այլ կերպ ասած, Թուրքիա­յի խորհրդա­րա­նի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հանդեպ այդ «խանդի» պատճա­ռով է, որ Բաքվի խորհրդա­րա­նի նախա­գահ Գաֆա­րո­վան հրա­ժարվել է հանդի­պել Հայաստա­նի խորհրդա­րա­նի նախա­գա­հի հետ:

Հնարավո՞ր է, որ Ադրբե­ջա­նը համա­րում է, որ Երև­ա­նի հետ հանդի­պե­լով, Անկա­րան, ըստ էության, բարձրացնում է Հայաստա­նի քաղա­քա­կան կշի­ռը: Դա թերևս բացա­ռել պետք չէ, քանի որ այստեղ շերտե­րը նուրբ են և էական: Ինչ խոսք, Հայաստա­նի հետ Թուրքիա­յի շփումնե­րը որևէ կերպ չեն կարող լինել այսպես ասած հավա­սար նժարնե­րով, և այստեղ պատրանք ունե­նալ պետք չէ: Սակայն, լայն իմաստով, պետք չէ նաև անտե­սել այն հանգա­մանքը, որ Ադրբե­ջա­նը փորձում է դիրքա­վորվել Կովկա­սում ինքնուրույն բարձրության վրա և այդ դիրքա­վորման բաղադրիչ է դիտարկում Հայաստա­նի հետ գործընթա­ցը, որտեղ դրսև­որվում է թելադրո­ղի դերում:

Այդ ֆոնին, երբ Անկա­րան հանդի­պումներ է ունե­նում Հայաստա­նի հետ, մի կողմից Բաքուն դա կարող է դիտարկել իր ճնշման քաղա­քա­կա­նության աջակցություն, մյուս կողմից, սակայն, Հայաստա­նի քաղա­քա­կան դերի որո­շա­կի «ճանա­չում», այն դեպքում, երբ Բաքուն փորձում է, որ միջազգա­յին դերա­կա­տարնե­րը, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստա­նի տեղն ու դերը դիտարկեն իր ենթա­կա­յությամբ:

Առնչվող Հոդվածներ