24.9 C
Yerevan

Երկրորդ Ու Երրորդ Նախա­գահնե­րը Պետք Է Հեռա­նան

Թող Սերժ Սարգսյա­նը հեռա­նա, տեսնենք, թե այդ կուսակցությունում գոնե մի հոգի կա՞, թե բոլո­րը կամա­կա­տարներ են։ ՀՀԿ-ից ի՞նչ կուսակցություն։ Սերժ Սարգսյա­նը մտավ այդ կուսակցություն ու մեկ օրում դարձավ դրա նախա­գա­հը, ինչպե՞ս կարող է դա նորմալ համարվել, ինչպե՞ս կարող է դա կուսակցություն համարվել։ Կամ Դաշնակցությունը։ Ինքը բավա­կան ծավա­լուն հարցազրույց է տվել Երկիր Մեդիա­յին, նշել է երկրորդ ու երրորդ նախա­գահնե­րի հեռացման անհրա­ժեշտության մասին, բայց ՀՅԴ ղեկա­վա­րության համարձա­կությունն ու բարո­յա­կա­նությունը թույլ չի տվել, որ եթեր հեռարձա­կեն դա։

Միքա­յել Աջա­պահյան

Irakanum.am‑ը զրուցել է Շիրա­կի թեմի առաջնորդ Միքա­յել արքե­պիսկո­պոս Աջա­պահյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ ներքին քաղա­քա­կան դաշտն ու Սրբա­զան շարժման անհա­ջո­ղության պատճառնե­րը։
Միքա­յել սրբա­զա­նը վերա­հաստա­տել է իր այն կարծի­քը, որ ՀՀ քաղա­քա­կան դաշտում որևէ բան չի փոխվե­լու, եթե երկրորդ և երրորդ նախա­գահնե­րը չհե­ռա­նան ասպա­րե­զից։ Նրանք, ինչպես և ցանկա­ցած քաղա­քա­ցի, ունեն քաղա­քա­կա­նությամբ զբաղվե­լու իրա­վունք, բայց այդ իրա­վունքի իրա­ցումն էլ բերում է այս իրա­վի­ճա­կին։ հենց նրանց պատճա­ռով է, որ հաջո­ղության չի հասնում նաև Սրբա­զան շարժումը։
Հոգև­ո­րա­կա­նը նշեց, որ մայի­սի 9‑ը՝ Սրբա­զան պայքա­րի սկիզբը, հաջողված էր։ Շարժումը հաջո­ղության կհասներ, եթե Բագրատ սրբա­զա­նի հետև­ում չհայտնվեին երկրորդ ու երրորդ նախա­գահնե­րը՝ իրենց իբրև թե հսկա­յա­կան ռեսուրսնե­րով։ Բագրատ սրբա­զա­նը մեծ հեղի­նա­կություն ունի հանրության շրջա­նում, բայց նա սխալ գործեց, երբ երև­ան հասնե­լով հայտա­րա­րեց, որ մեկ ժամ է տալիս վարչա­պետ Փաշինյա­նին հրա­ժա­րա­կա­նի համար, հետո, երբ հայտա­րա­րեց, որ գնում է խորհրդակցե­լու։ Խորհրդակցե­լու ո՞ւմ հետ։ Ընդդիմությա՞ն։ Ո՞ւր է խորհրդա­րա­նում ընդդի­մություն։
Սրբա­զանն ասաց, որ Հայաստա­նում քաղա­քա­կան կուսակցություննե­րը չարիք են դարձել մարդկանց գլխին։ Նա նշեց, որ այդ կուսակցություննե­րը ոչ մի լավ բան չեն արել ժողովրդի համար և նշեց, իր կարծի­քով երեք ամե­նա­մե­ղա­վոր կուսակցություննե­րին՝ Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր, Հայաստա­նի Հանրա­պե­տա­կան Կուսակցություն և Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցություն։ ՔՊ‑ը մյուս երկուսին գերա­զանցել է չարիք բերե­լու առումով, բայց դա չի նշա­նա­կում, որ մյուսնե­րը սուրբ են։ Ո՛չ, մյուս կուսակցություննե­րը ոչ մի ազգա­յին գործով աչքի չեն ընկել։ Ինչ է Արցա­խը ՀՀԿ‑ի շնորհի՞վ էր անկա­խա­ցել։ Շատե­րը նշում են, որ ՀՀԿ‑ը կկազմա­լուծվի, եթե Սերժ Սարգսյա­նը հեռա­նա։ Թող կազմա­լուծվի։ Որ մնա­ցել է ինչ է անում։ ՀՀԿ‑ը ի՞նչ է արել իր գոյության ողջ ընթացքում։ Ոչ միլավ բան։ Թող Սերժ Սարգսյա­նը հեռա­նա, տեսնենք, թե այդ կուսակցությունում գոնե մի հոգի կա՞, թե բոլո­րը կամա­կա­տարներ են։ ՀՀԿ-ից ի՞նչ կուսակցություն։ Սերժ Սարգսյա­նը մտավ այդ կուսակցություն ու մեկ օրում դարձավ դրա նախա­գա­հը, ինչպե՞ս կարող է դա նորմալ համարվել, ինչպե՞ս կարող է դա կուսակցություն համարվել։ Կամ Դաշնակցությունը։ Ինքը բավա­կան ծավա­լուն հարցազրույց է տվել Երկիր Մեդիա­յին, նշել է երկրորդ ու երրորդ նախա­գահնե­րի հեռացման անհրա­ժեշտության մասին, բայց ՀՅԴ ղեկա­վա­րության համարձա­կությունն ու բարո­յա­կա­նությունը թույլ չի տվել, որ եթեր հեռարձա­կեն դա։
Սրբա­զա­նը նշեց, որ ինքը 2018թ․ ողջունել է Սերս Սարգսյա­նի հեռա­ցումը, բայց չի ողջունել Փաշինյա­նի վարչա­պետ դառնա­լը։ Ինչպես առաջ, հիմա էլ կարծում է, որ Փաշինյա­նը չպետք է վարչա­պետ մնա, բայց եթե մյուս երկուսը չհե­ռա­նան ասպա­րե­զից, ապա Փաշինյա­նը նորից կվե­րընտրվի, իսկ հեռա­ցումը պարտա­դիր է։ Նրանք թող հեռա­նան, որ նոր ուժեր կազմա­վորվեն, եղածնե­րը հնա­րա­վո­րություն ունե­նան երև­ա­լու, որովհետև նախկիններն այնպես են սեփա­կա­նացրել ողջ դաշտը ու խեղդած են պահում բոլո­րին, թույլ չեն տալիս որևէ մեկի ձայնը բարձրա­նա։ Չեն հեռա­նում ու ապա­ցուցում են, որ իրենց նպա­տա­կը իրենց անձնա­կան շահն է ու քաղա­քա­կան արդա­րացման հասնե­լը։ Բայց դա ոչ մի տեղ չի տանում։ Հանրությունն ուզում է Փաշինյա­նի հեռա­ցումը, բայց չի ուզում, որ նախկիննե­րը հետ գան, ի՞նչ անհասկա­նա­լի բան կա դրա­նում։
Ռոբերտ Քոչարյա­նի մասին խոսե­լիս սրբա­զանն ասաց, որ ինքը դեռ նրա նախա­գահ դառնա­լու ժամա­նակ է դեմ արտա­հայտվել, քանի որ Քոչարյա­նը ՀՀ քաղա­քա­ցի չէր ու դա օրենքի խախտում էր, իսկ իրեն հակա­ճա­ռում էին, որ ինչպե՞ս թե, չէ որ նա արցախցի է, իսկ արցախցին հենց ՀՀ քաղա­քա­ցի՞ է։ Հետո՞, եղա՞վ։ Ո՞ւր է Արցա­խը։
Միքա­յել սրբա­զա­նը մեղադրեց նաև լրագրողնե­րին, ասե­լով, որ նրանք ընդա­մե­նը խոսք տանող բերողներ են, նրանց միայն հայհո­յանքներն ու «տաք» լուրերն են հետաքրքրում, ոչ մի վերլուծություն ու մեկնա­բա­նություն չկա։ Մեկի խոսքը տանում են հասցնում են մյուսին և հակա­ռա­կը։ Շատ ցածր մակարդակ է։
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ