24.9 C
Yerevan

Անցում Դեպի Նոր Սառը Պատե­րազմի

Ամե­րիկյան և եվրո­պա­կան առա­ջա­տար լրատվա­մի­ջոցնե­րը վերջին շրջա­նում տեղե­կություն են տարա­ծել, որ Միացյալ Նահանգնե­րը Կիև­ին առա­ջարկում է ներկա­յիս շփման գծով հրա­դա­դար հաստա­տել, փոխա­րե­նը խոստա­նում, որ ՆԱՏՕ‑ն իրա­վա­կան ուժ ունե­ցող համա­ձայնագրով Ուկրաի­նա­յին կտա անվտանգության ամուր երաշխիքներ:

Վահրամ Աթա­նեսյան

ՆԱՏՕ‑ն «ինտեգրում է» Ուկրաի­նան. որտեղո՞վ է անցնե­լու «Նոր Բեռլի­նի պատը»

ՆԱՏՕ‑ն ծրագրում է գերմա­նա­կան Վիսբա­դե­նում նոր հրա­մա­նա­տա­րա­կան կետ ստեղծել, որը կզբաղվի դաշինքի կողմից Ուկրաի­նա­յին ցուցա­բերվող ռազմա­կան աջակցության համա­կարգմամբ: Այդ մասին Վիսբա­դե­նում հոկտեմբե­րի 15-ին հայտա­րա­րել է վերջերս դաշինքի գլխա­վոր քարտուղար պաշտոնն ստանձնած Մարկ Ռյուտեն:

Դաշինքի մամուլի ծառա­յությունը մեջբե­րել է Ռյուտեի այն միտքը, որ նոր հրա­մա­նա­տա­րությունն իրա­կա­նում կփո­խի ոչ միայն մարտա­դաշտի իրա­վի­ճա­կը, այլև կմե­ծացնի սեփա­կան անվտանգությունը: ՆԱՏՕ‑ի հայտա­րա­րությունը նաև ասում է, որ նոր հրա­մա­նա­տա­րությունը կհա­մա­կարգի գործընկեր երկրնե­րի կողմից Ուկրաի­նա սարքա­վո­րումնե­րի առա­քումը՝ ներառյալ հրե­տա­նա­յին միջոցնե­րը, ռազմամթերքը և ՀՕՊ համա­կարգե­րը և ուկրաի­նա­կան զորքե­րին կաջակցի՝ նախա­պատրաստե­լու ապա­գա մարտե­րին:

Գերմա­նիա­յի տարածքում ՆԱՏՕ‑ի նոր հրա­մա­նա­տա­րա­կան կետ ստեղծե­լու մասին տեղե­կատվա­կան առա­ջին արտա­հոսքն անցած օգոստո­սին թույլ է տվել ամե­րիկյան «Ուոլ Սթրիթ ջորնալ» պարբե­րա­կա­նը, որի տեղե­կացվա­ծությամբ՝ մշակվում է «Ուկրաի­նա­յի անվտանգության համար օգնություն և ուսուցում» անվա­նումն ստա­ցած ծրա­գիր-ճանա­պարհա­յին քարտեզ, որի ռազմա­կան կառա­վարման համար ՆԱՏՕ‑ի երկրնե­րը կներգրա­վեն մոտ 700 պրոֆե­սիո­նալ զինվո­րա­կաննե­րի, հիմնա­կա­նում Միացյալ Նահանգնե­րից:

Բացի այդ, նախա­տեսվում է Կիև գործուղել ՆԱՏՕ‑ի բարձրաստի­ճան զինվո­րա­կա­նի, որպեսզի նա տեղում գնա­հա­տի ուկրաի­նա­կան բանա­կի կարիքնե­րը: Արդյունքում, ինչպես կանխածրագրվում է, ուկրաիա­նա­կան բանակն ավե­լի շատ կնմանվի ՆԱՏՕ‑ի զինված ուժե­րին:

Ռուսաստա­նը, ինչպես հայտնի է, բազմիցս հայտա­րա­րել է, որ ցանկա­ցած երկրից Ուկրաի­նա առաքվող սպա­ռա­զի­նությունը և ռազմամթերքն օրի­նա­կան թիրախներ են: Մոսկվան վերջերս փոփո­խության ենթարկել միջուկա­յին զենքի կիրառման պետա­կան դոկտրի­նը: Այսուհետև միջուկա­յին ցանկա­ցած երկրի կողմից Ուկրաի­նա­յին ցուցա­բերվող անմի­ջա­կան օժանդա­կությունը կարող է դիտվել անմի­ջա­կան սպառնա­լիք Ռուսաստա­նի, ինչպես նաև Բելա­ռուսի ինքնիշխա­նությա­նը և տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը: Այդ դեպքում Ռուսաստա­նը կարող է միջուկա­յին զենք կիրա­ռել:

Տեղե­կատվա­քա­րոզչա­կան մակարդա­կում, ինչ խոսք, առա­ջին տպա­վո­րությունն այն է, որ ՆԱՏՕ‑ն նախա­պատրաստվում է Ռուսաստա­նի հետ ուղղա­կի առճա­կատման: Բայց նման դեպքե­րում, որպես կանոն, ոչ ոք իր քայլե­րի անոնս չի անում: ՆԱՏՕ‑ի մամուլի ծառա­յության հաղորդագրությամբ, մինչդեռ, ամեն ինչ գրե­թե բաց տեքստով ասված է:

Ամե­րիկյան և եվրո­պա­կան առա­ջա­տար լրատվա­մի­ջոցնե­րը վերջին շրջա­նում տեղե­կություն են տարա­ծել, որ Միացյալ Նահանգնե­րը Կիև­ին առա­ջարկում է ներկա­յիս շփման գծով հրա­դա­դար հաստա­տել, փոխա­րե­նը խոստա­նում, որ ՆԱՏՕ‑ն իրա­վա­կան ուժ ունե­ցող համա­ձայնագրով Ուկրաի­նա­յին կտա անվտանգության ամուր երաշխիքներ:

Ամե­րիկյան մեկնա­բաննե­րից մեկն այդ առա­ջարկությունը համե­մա­տել է Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո Գերմա­նիան օկուպա­ցիոն գոտի­նե­րի բաժա­նե­լու հետ, երբ Արևմուտքը դե ֆակտո ընդունել է կոմունիստա­կան Գերմա­նիա­յի գոյությունը, բայց երբեք չի ճանա­չել նրա լեգի­տի­մությունը:

Եթե համե­մա­տությունը փակագծե­րից դուրս բերենք, կստացվի, որ ԱՄՆ‑ը դե ֆակտո կարող է ընդունել Ղրի­մի, Դոնբա­սի մի զգա­լի մասի և Ուկրաի­նա­յի այլ տարածքնե­րի «ռուսաստա­նա­պատկա­նությունը», և փոխա­րե­նը Կիև­ին կա՛մ կընդունի ՆԱՏՕ‑ի անդամ, կա՛մ նրան Հյուսիս-ատլանտյան դաշինքի անունից կտա անվտանգության ամուր երաշխիքներ: Դրա համար բավա­կան կլի­նի, որ Ուկրաի­նան ՆԱՏՕ‑ի անդամ որևէ երկրի հետ անվտանգության և ռազմա­կան փոխա­դարձ օգնության մասին պայմա­նա­գիր ստո­րագրի:

Այս իմաստով ՆԱՏՕ‑ի նոր հրա­մա­նա­տա­րա­կան կետի ստեղծումը, Ուկրաի­նա­յում դաշինքի ներկա­յա­ցուցչի գրա­սենյա­կի ստեղծումը, ավե­լի քան 700 զինվո­րա­կաննե­րի ներգրա­վումը, թերևս, հուշում է, որ դաշինքը նախա­պատրաստվում է Ուկրաի­նա­յի «ինտեգրմա­նը»: Մոտա­կա օրե­րին Գերմա­նիա կայցե­լի ԱՄՆ նախա­գահ Բայդե­նը, իսկ հոկտեմբե­րի 19-ին Գերմա­նիա­յի կանցլեր Շոլցը կհյուրընկալվի Անկա­րա­յում: Ըստ թուրքա­կան աղբյուրնե­րի՝ Շոլցը կհայտա­րա­րի, որ Բեռլի­նը հանում է Թուրքիա­յին հինգե­րորդ սերնդի «Թայֆուն» կործա­նիչներ վաճա­ռե­լու արգելքը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ