27.7 C
Yerevan

Պուտի­նի Երե­խա­նե­րը Կամ Ինչու Են Երի­տա­սարդ Ռուսնե­րը Լռում

Մաս 2‑րդ

Կրեմլը, որը գնա­լով ավե­լի ավտո­րի­տար էր դառնում, չէր կարող թույլ տալ, որ այս երի­տա­սարդա­կան մշա­կույթը զարգա­նա: Այն սկսեց մրցել ընդդի­մության հետ նոր սերնդի համար՝ հատկա­պես ակտի­վո­րեն ներշնչե­լով «հայրե­նա­սի­րություն», առա­ջարկե­լով ինքնա­զարգացման գործիքներ երի­տա­սարդա­կան կազմա­կերպություննե­րում և խթա­նե­լով ռազմա­կան ծառա­յության հանդեպ հետաքրքրությունը՝ որպես ապա­գա կարիե­րա­յի մեկնարկ:

Foreign Affairs

Այնուա­մե­նայնիվ, սկսած 2018 թվա­կա­նից, նկատվեց զգա­լի փոփո­խություն: Ռուսաստա­նը դառնում էր ավե­լի փակ, ինչը շփո­թեցնում էր այն սերնդին, որը մեծա­ցել էր արդիա­կա­նացված և հարա­բե­րա­կա­նո­րեն բաց հասա­րա­կությունում: Կառա­վա­րության ոճը և Պուտի­նը, որին սկսել էին անվա­նել «պապիկ», թվում էին անհուսա­լիո­րեն հնա­ցած: Երի­տա­սարդնե­րը ավե­լի լավ էին հասկա­նում, որ Ռուսաստա­նի քաղա­քա­կան տարածքը փոքրա­նում է, և ավե­լի մեծ սկեպտի­ցիզմ էին ցուցա­բե­րում ռեժի­մի նկատմամբ:
Տարածվող բողո­քի նորաձև­ությունը նույնպես ազդել է տրա­մադրություննե­րի փոփո­խության վրա, որը տարածվում էր երի­տա­սարդնե­րի շրջա­նում: Չնա­յած իրա­վա­բան և ակտի­վիստ Ալեքսեյ Նավալնին 2011-12 թվա­կաննե­րի զանգվա­ծա­յին բողո­քի ցույցե­րից մեկի առաջնորդնե­րից էր, նրա կայա­ցումը որպես ընդդի­մության առաջնորդ և երի­տա­սարդության ներշնչանք տեղի ունե­ցավ տասնամյա­կի վերջում, երբ նա ստեղծեց արդյունա­վետ կազմա­կերպություն և նոր տեսա­կի քաղա­քա­կան ակտի­վության տոն տվեց: Նա ոչ միայն հանդի­սա­նում էր Ռուսաստա­նի ապա­գա­յի խորհրդա­նի­շը, այլև վարքագծի և խոսքի օրի­նակ: Նա խոսում էր ժամա­նա­կա­կից, ոչ ֆորմալ, երի­տա­սարդությա­նը հասկա­նա­լի լեզվով, որն էապես տարբերվում էր Պուտի­նի և իշխող դասի բյուրոկրա­տա­կան լեզվից և բարձրացնում էր շատե­րին հուզող խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիան՝ կոնկրետ կառա­վա­րա­կան անդամնե­րին անվա­նե­լով և դատա­պարտե­լով:
Միևնույն ժամա­նակ, Մոսկվա­յի, Սանկտ Պետերբուրգի և այլ խոշոր քաղաքնե­րի երի­տա­սարդնե­րի համար զարգա­ցած կապի­տա­լիստա­կան տնտե­սության տարա­ծումը և համաշխարհա­յին մշա­կույթնե­րի ու գաղա­փարնե­րի հետ ծանո­թա­ցումը նպաստում էին կարծիքնե­րի և վարքագծի բազմա­զա­նությա­նը, ներառյալ քաղա­քա­կան ոլորտում: Սա նրանց ավե­լի շատ հնա­րա­վո­րություն էր տալիս կասկա­ծի տակ դնել պետության կողմից քարոզվող արժեքնե­րը:
Ռեժի­մի համար այս իրա­դարձություննե­րը անմի­ջա­կան սպառնա­լիք չէին ներկա­յացնում: Ռուսաստա­նի բնակչության ծերա­ցումը նշա­նա­կում էր, որ տարեց սերունդն ավե­լի բազմա­մարդ էր, քան երի­տա­սարդը: Բացի այդ, նրանք ավե­լի հաճախ էին մասնակցում ընտրություննե­րին: Սակայն ավե­լի մեծ անհանգստություն առա­ջացնում էր այն փաստը, որ երի­տա­սարդնե­րը կարող էին գլխա­վո­րել քաղա­քա­կան ակտի­վությունը: 2018 թվա­կա­նից հետո սոցհարցումնե­րը ցույց էին տալիս, որ երի­տա­սարդ ռուսնե­րը, հատկա­պես դեռա­հասներն ու երի­տա­սարդնե­րը, այլ կերպ էին վերա­բերվում պետությա­նը՝ նրանք ավե­լի քիչ էին աջակցում կառա­վա­րությա­նը, ավե­լի ազատ էին, բաց աշխարհի և նոր տեղե­կատվության համար, և ավե­լի մեծ հավա­նա­կա­նությամբ աջակցում էին ընդդի­մությա­նը, որը ներկա­յացնում էր Նավալնին:
Կրեմլը, որը գնա­լով ավե­լի ավտո­րի­տար էր դառնում, չէր կարող թույլ տալ, որ այս երի­տա­սարդա­կան մշա­կույթը զարգա­նա: Այն սկսեց մրցել ընդդի­մության հետ նոր սերնդի համար՝ հատկա­պես ակտի­վո­րեն ներշնչե­լով «հայրե­նա­սի­րություն», առա­ջարկե­լով ինքնա­զարգացման գործիքներ երի­տա­սարդա­կան կազմա­կերպություննե­րում և խթա­նե­լով ռազմա­կան ծառա­յության հանդեպ հետաքրքրությունը՝ որպես ապա­գա կարիե­րա­յի մեկնարկ: Իսկ երբ չէր հաջողվում համո­զել ենթարկվել, օգտա­գործվում էր բռնությունը՝ Կրեմլի դաժան ճնշումնե­րը բողո­քի ակցիա­նե­րի և դեռևս ակտիվ անկախ լրատվա­մի­ջոցնե­րի դեմ, ինչպես նաև ճնշումնե­րի ուղիղ ուժե­ղա­ցումն այս ժամա­նակնե­րում վտանգա­վոր էին դարձնում ցանկա­ցած բողո­քա­կան գործո­ղություն:
2022 թվա­կա­նին «հատուկ ռազմա­կան գործո­ղության» մեկնարկից հետո ռեժի­մը գնաց էլ ավե­լի հեռուն: Իշխա­նություննե­րը պարզա­պես արգե­լա­փա­կե­ցին կամ արգե­լե­ցին անկախ լրատվա­մի­ջոցնե­րը, և, տարօ­րի­նակ կերպով, ամե­նա­շատ քաղա­քա­կա­նա­պես ակտիվ երի­տա­սարդնե­րի արտա­գաղթը հեշտացրեց ռուսա­կան իշխա­նություննե­րի՝ լռություն ապա­հո­վե­լու խնդի­րը: Ինքը՝ ռազմա­կան հակա­մարտությունը, ռեժի­մին նոր հնա­րա­վո­րություն տվեց դաստիա­րա­կե­լու երի­տա­սարդնե­րին: Ռուսաստա­նին անհրա­ժեշտ են զինվորներ, ՏՏ մասնա­գետներ, ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րի աշխա­տողներ, ինչպես նաև հնա­զանդ երի­տա­սարդ սերունդ, որը մեծա­ցել է ռևանշիստա­կան և պարզեցված պատմությամբ, որը քարոզվում է նոր դասագրքե­րում:
Կրեմլն այժմ քիչ է հետաքրքրվում ավագ սերնդի վրա քարոզչությամբ ազդե­ցություն գործե­լու հարցում՝ դրա համար բավա­րա­րում է պետա­կան հեռուստա­տե­սությունը: Պետության ջանքե­րի և հզո­րության մեծ մասը այժմ ուղղված է նրանց երե­խա­նե­րին: Արդյունքում, թեև երի­տա­սարդ սերունդնե­րը մեծ ոգև­ո­րություն չեն ցուցա­բե­րում հակա­մարտության հանդեպ, հիմնա­կա­նում աջակցում են դրան: Դպրո­ցա­կաններն ու ուսա­նողնե­րը նույնպես ներգրավվում են ռազմա­կան գործո­ղություննե­րում: Շատե­րը, օրի­նակ, օգնում են արտադրել քողարկիչ ցանցեր և մոմեր, որոնք օգտա­գործվում են խրա­մատնե­րում: Ռուսաստա­նի որոշ դպրոցնե­րում հիմա նույնիսկ անօ­դա­չու սարքեր են հավա­քում, այսինքն՝ երե­խա­նե­րը մոտ 16 տարե­կա­նից սովո­րում են այս արհեստը (Պուտի­նը վերջերս հանդի­պել էր նրանցից մի քանի­սի հետ):
Խոշոր երի­տա­սարդա­կան կազմա­կերպություննե­րը, որոնք պետությունը ստեղծել է, որպեսզի միա­վո­րեն երի­տա­սարդնե­րին ռեժի­մի աջակցությամբ, մեծ դեր են խաղում: Դրանք են «Յունարմիա»-ն, «Առա­ջիննե­րի շարժումը» և ուսա­նո­ղա­կան ակումբնե­րը՝ «Ես հպարտ եմ», որոնց այսօր անդա­մակցում են միլիո­նա­վոր երի­տա­սարդ և դեռա­տի ռուսներ:
Թեև ռուս երի­տա­սարդնե­րը դեռևս պարտա­վոր չեն այդ կազմա­կերպություննե­րին անդա­մակցել, ինչպես դա կար խորհրդա­յին ժամա­նակնե­րում, այս կազմա­կերպություննե­րը հիմնված են խորհրդա­յին մոդելնե­րի վրա, որոնց նպա­տա­կը բոլոր երի­տա­սարդնե­րի ներգրա­վումն ու գաղա­փա­րա­կան դաստիա­րա­կությունն է։
Եթե Ռուսաստա­նի երի­տա­սարդ սերունդը ավե­լի ու ավե­լի նկա­տե­լի է դարձել հայրե­նա­սի­րա­կան ակցիա­նե­րում, ապա դիմադրության ակտե­րից այն խուսա­փում է: Երի­տա­սարդ դերա­սաննե­րը, գրողնե­րը և արվեստա­գետնե­րը լռում էին, երբ պետությունը կարգա­պա­հո­րեն ոչնչացնում էր հին թատրո­նը, հին կինոն և անկախ գրա­կա­նությունը: Նրանք լռում էին, երբ քանդվում էին կրթա­կան ու մշա­կութա­յին հաստա­տություններն ու դպրոցնե­րը, որոնց կառուցումը տևել էր տարի­ներ, կամ երբ տասնամյակնե­րով հիացմունքի արժա­նա­ցած նշա­նա­վոր մասնա­գետնե­րը ենթարկվում էին խարանման և հետապնդումնե­րի:
[շարունա­կե­լի]
Աղբյուրը՝ foreignaffairs.com

թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ