24.7 C
Yerevan

ԱՄՆ‑ը Զինադադա՞ր Է Առա­ջարկում Իրա­նին

Մենք իսկա­պես կարիք ունենք որոշ ստեղծա­գործ, պարտադրող ԱՄՆ դիվա­նա­գի­տության՝ վերջա­պես դադա­րեցնե­լու թե՛ Իսրա­յե­լի, թե՛ Իրա­նի գաղութա­յին նախագծե­րը, որոնք սնվում են միմյանցից։

Թոմաս Լ. Ֆրիդմեն

Ժամա­նակն է, որ Ամե­րի­կան Իրա­նի և Իսրա­յե­լի առումով իրա­տես դառնա
2024 թվա­կա­նի հոկտեմբե­րի 15

Եկեք դիտարկենք վերջին վերնագրե­րը. ԱՄՆ‑ը Իսրա­յել է ուղարկում առաջնա­կարգ հակահրթի­ռա­յին համա­կարգ, ինչպես նաև ամե­րի­կա­ցի զինվորներ՝ այն գործարկե­լու համար։ Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րարն ասում է, որ Իսրա­յե­լի հարվա­ծի դիմաց Իրանն իր պատասխան հարվա­ծում «կարմիր գծեր» չի ճանա­չե­լու։ Եվ Պարսից ծոցից ստացված հաղորդումնե­րը նշում են, որ Իրանն անաղմուկ կերպով հայտնել է արա­բա­կան երկրնե­րի ղեկա­վարնե­րին, որ եթե Իրա­նին հարվա­ծի Իսրա­յե­լը, Թեհրա­նը կարող է պատասխա­նել՝ հարվա­ծե­լով արա­բա­կան նավթա­յին հանքե­րին։ Եթե այս ամե­նը ձեզ չի վախեցնում, ուրեմն դուք ուշա­դիր չեք։
Կարող եմ առա­ջարկություն անել՞։
Ինչ կասեք, եթե մեր խելա­ցի ԿՀՎ (CIA) տնօ­րեն Բիլ Բերնսին ուղարկենք իր իրանցի գործընկե­րոջ հետ հանդի­պե­լու չեզոք տարածքում՝ Օմա­նի Մուսկատ քաղա­քում, ներկա­յացնե­լով Իրա­նի հետ իրա­կան ռազմա­վա­րություն, որը կարող է արդյունք տալ Թեհրա­նի ռեժի­մի վարքա­գի­ծը փոխե­լու հարցում։ Բերնսը կարող էր իրա­նա­կան հետա­խուզության ղեկա­վա­րին ասել այսպի­սի մի բան.
«Թույլ տվեք ասել, թե ձեր երկի­րը ինչպես է երև­ում ԿՀՎ‑ի գլխա­մա­սից. Դուք ներթա­փանցված եք, բացա­հայտված և մեկուսացված։
Ներթա­փանցված եք։ Մենք լսե­ցինք, որ Թեհրա­նում կատա­կի տեսքով ասում են, որ ձեր գերա­գույն առաջնորդը թաքնված է, և միայն իսրա­յելցի­ներն են գիտեն, թե որտեղ է նա։ Իսրա­յե­լի հետա­խուզությունը շատ ուժեղ է, բայց այն, որ այն կարո­ղա­ցել է այսքան խորը ներթա­փանցել ձեր ղեկա­վա­րությա­նը և Հեզբոլլա­յին, հնա­րա­վոր է միայն այն պատճա­ռով, որ շատ իրանցի և լիբա­նանցի շիա­ներ ատում են ձեր ռեժիմնե­րը և պատրաստ են լրտե­սել Իսրա­յե­լի համար։ Այսպի­սով, դուք այսօր գաղա­փար չունեք՝ արդյոք ձեր զրույցնե­րում ձեր զրուցա­կիցն աշխա­տում է ձեր օգտին, թե Իսրա­յե­լի։
Բացա­հայտված եք։ Դուք, Իրա­նը, ապրի­լից ի վեր ավե­լի քան 500 հրթիռ եք արձա­կել Իսրա­յե­լի վրա և ոչ մի ռազմա­կան օբյեկտ չեք ոչնչացրել և ոչ մի իսրա­յելցի զինվոր չեք սպա­նել։ Ես ձեզ չեմ ասի, որ ապրի­լի 19-ին իսրա­յե­լա­կան օդա­յին հարվա­ծը Իսֆա­հա­նում վնա­սեց ձեր S‑300 հակաօ­դա­յին պաշտպա­նա­կան համա­կարգը։ Զեկուցվել է, որ Իսրա­յե­լը կիրա­ռել է անօ­դա­չու թռչող սարքեր և հրթիռներ գերձայնա­յին տեխնո­լո­գիա­յով զինված ինքնա­թի­ռից, և դուք ոչինչ չեք նկա­տել։ Դուք ՄԵՐԿԱՑՎԱԾ ԵՔ։
Եվ վերջա­պես, դուք մեկուսացված եք։ Իսրա­յելն էապես վնա­սել է ձեր Հեզբոլլա միլի­ցիա­յին, որի մեջ դուք միլիարդա­վոր դոլարներ եք ներդրել, այնպես որ այն այլևս ձեր պաշտպա­նությունը չէ իսրա­յե­լա­կան հարվա­ծից ձեր միջուկա­յին օբյեկտնե­րին։ Մենք լուրջ վնաս ենք հասցրել ձեր հութի միլի­ցիա­յին Եմե­նում։ Սիրիա­յի նախա­գահ Բաշար ալ-Ասա­դը հոգնել է ձեզա­նից և ցանկա­նում է, որ դուք լքեք իր երկի­րը, իսկ արա­բա­կան ծոցի երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի Ասա­դին հեռացնեն Իրա­նից։ Իրա­քի շիա­նե­րի գլխա­վոր կուսակցությունը՝ Մուկթա­դա ալ-Սադրի գլխա­վո­րությամբ, ատում է ձեզ այն բանի համար, թե ինչպես ձեր ռեժիմն ու միլի­ցիա­նե­րը գողա­ցել են այնքան նավթա­յին եկա­մուտ Իրա­քից և քաշել են ձեր իրաքյան գործա­կալնե­րին Իսրա­յե­լի դեմ պայքա­րի մեջ։ Հարցումնե­րը ցույց են տալիս, թե որքան չսիրված է ձեր ռեժի­մը արա­բա­կան աշխարհում։ Նույնիսկ Վլա­դի­միր Պուտի­նը չի ցանկա­նում, որ դուք միջուկա­յին զենք ունե­նաք։ Ռուսաստա­նի հարա­վում միջուկա­յին զենք ունե­ցող պետությո՞ւն։ Նա այնքան խենթ չէ։
Այսպի­սով, սա ճշմարտության պահ է Իրա­նի համար։ Դուք երկու ուղի ունեք. Կամ փոխեք ձեր վարքա­գի­ծը, կամ վտանգեք ձեր փլուզումը ձեր սեփա­կան անզգուշության ծանրության տակ։ Բայց երբ ես ասում եմ՝ փոխեք ձեր վարքա­գի­ծը, այս անգամ դա այլ բան է, քան այն, ինչ մենք բանակցել էինք միջուկա­յին համա­ձայնագրի ժամա­նակ Օբա­մա­յի վարչա­կազմում։
Մենք սխալվել ենք այդ ժամա­նակ։ Մենք հիպնո­սացված էինք զենքի չեզո­քացմամբ, որը դուք հավա­նա­բար երբեք չէիք օգտա­գործի՝ միջուկա­յին ռումբի, եթե նույնիսկ կարո­ղա­նա­յիք այն պատրաստել, և անտե­սում էինք զենքը, որը դուք օգտա­գործում էիք ամեն օր՝ մեր շահե­րը, մեր արա­բա­կան դաշնա­կիցնե­րի շահե­րը, իսկա­պես՝ տարա­ծաշրջա­նի քաղա­քա­ցի­նե­րի մեծա­մասնության շահե­րը խաթա­րե­լու համար, ովքեր կարո­տում էին կայունություն՝ չհաշված Իսրա­յե­լը։ Դա ձեր միլի­ցիա­նե­րի կիրա­ռումն էր, որոնք զինվել էին ավե­լի ու ավե­լի ճշգրիտ և երկար հեռա­հար հրթիռնե­րով Լիբա­նա­նում, Գազա­յում, Սիրիա­յում, Եմե­նում և Իրա­քում։ Ձեր գործա­կալնե­րը ներսից խեղդում էին այդ պետություննե­րը և սպառնում Իսրա­յե­լին և մեր արաբ դաշնա­կիցնե­րին դրսից։
Մենք այլևս չենք խաղում այդ խաղը։ Եթե դուք շարունա­կեք օգտա­գործել ձեր տարա­ծաշրջա­նա­յին միլի­ցիա­նե­րին Իսրա­յե­լին հարվա­ծե­լու համար, և դուք սկսեք անխա­փան հրթի­ռա­յին հարվածներ հասցնել Թել Ավի­վին, մենք պաշտպա­նե­լու ենք իսրա­յելցի­նե­րին, իսկ դուք կստա­նաք սարսա­փե­լի հակա­հարված։ Եվ եթե կատա­րեք ձեր սպառնա­լի­քը՝ հարվա­ծել Սաուդյան կամ ԱՄԷ‑ի նավթա­յին հանքե­րին՝ մեզ վախեցնե­լու համար, կամ փակեք Հորմուզի նեղուցը, ձեր նավթա­յին արդյունա­բե­րությունը կջախջախվի։ Եվ ձեր ժողո­վուրդը չի ների ձեզ։ Մեր հետա­խուզությունը մեզ տեղե­կացնում է, որ դուք խուճա­պի մեջ եք իսրա­յե­լա­կան հարվա­ծից։»
«Այսպի­սով, ահա թե ինչ ենք մենք առա­ջարկում. վերջ տալ Իրա­նա­կան իմպե­րիա­լիզմին Լիբա­նա­նում, Իրա­քում, Սիրիա­յում, Եմե­նում և Գազա­յում՝ մեր պարտա­վո­րության դիմաց՝ չփլուզե­լու ձեր ռեժի­մը, այլ փոխա­րե­նը համա­գործակցե­լու ձեզ հետ տարա­ծաշրջա­նա­յին համա­տեղ անվտանգության համա­կարգ կառուցե­լու հարցում։ Դուք հետ եք քաշվում, մենք հետ ենք քաշվում, և Իսրա­յելն է հետ քաշվում։ Բայց այս հիմա­րությունը, որ դուք խթա­նում եք ձախողված պետություններ Լիբա­նա­նում, Եմե­նում, Սիրիա­յում և Իրա­քում, որպեսզի նրանց ժողո­վուրդնե­րը կռվեն և մահա­նան, մինչ դուք հանգիստ եք Թեհրա­նում, այն պետք է կանգ առնի հիմա։
«Մենք չենք ձգտում ձեզ նվաստացնել։ Դուք կարող եք դա ներկա­յացնել որպես ձեր ռեժի­մի հաղթա­նակ, որ Մեծ Սատա­նան ընդունել է Իրա­նի անհրա­ժեշտությունը տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության համա­կարգի մաս լինե­լու համար։ Բայց Հեզբոլլա­յի, հութի­նե­րի և շիա­կան միլի­ցիա­նե­րի զինումը Իրա­քում ավարտված է։ Դուք դա դադա­րեցնում եք, և մենք կստի­պենք իսրա­յելցի­նե­րին դուրս գալ հարա­վա­յին Լիբա­նա­նից և Գազա­յից։ Լիբա­նանյան բանա­կը և հզոր, միջազգա­յին ուժը կփո­խա­րի­նեն Հեզբոլլա­յին, իսկ արա­բա­կան խաղա­ղա­պահ ուժե­րը կփո­խա­րի­նեն Համա­սին։ Մենք նաև կխրա­խուսենք Իսրա­յե­լին սահմա­նա­փա­կել ձեր դեմ ցանկա­ցած պատասխան հարված։
«Հակա­ռակ դեպքում, դուք միայնակ եք մնա­լու»։
Իմ ասածն այն է, որ եթե մենք ցանկա­նում ենք խաղաղ և ավե­լի լավ Մերձա­վոր Արև­ելք, մենք պետք է խստացնենք ընտրանքնե­րը Իրա­նի հոգև­որ առաջնորդնե­րի համար. վերսկսել միջուկա­յին բանակցություննե­րը, դադա­րեցնել հազա­րա­վոր հրթիռնե­րի մատա­կա­րա­րումը իր տեղա­կան գործա­կալնե­րին և մնալ իշխա­նության՝ կամ մենք Իսրա­յե­լին կտանք մեր բոլոր սովո­րա­կան զենքե­րը, այդ թվում՝ 30,000 ֆունտա­նոց բունկեր-կործա­նիչ ռումբեր, որոնք նախա­տեսված են նրանց խորքում թաքնված միջուկա­յին օբյեկտնե­րը ոչնչացնե­լու համար, և B‑2 ռմբա­կո­ծիչներ՝ դրանք հասցնե­լու համար։
Ինչպես ասել է ինձ Քարիմ Սաջջադպուրը, Կառնե­գիի Հիմնադրա­մի Միջազգա­յին Խաղա­ղության հարցե­րով Իրա­նի փորձա­գե­տը. Գերա­գույն առաջնորդ Ալի Խամե­նեին «երկար ժամա­նակ հավա­տա­ցել է, որ Ամե­րի­կա­յի և Իսրա­յե­լի հետ թշնա­մանքը ավե­լի կարև­որ է իր ռեժի­մի պահպանման համար, քան հաշտե­ցումը կամ բարե­փո­խումը։ Այդ դինա­մի­կան, հավա­նա­բար, կփոխվի միայն այն դեպքում, երբ Խամե­նեին ստիպված կլի­նի գոյա­բա­նա­կան խորը անհանգստություն զգալ, ինչը նրան կհա­մո­զի, որ ներկա­յիս ընթացքը վտանգում է իր ռեժի­մի փլուզումը»։
Գենե­րալ Քեննեթ Ֆ. Մաքքենզի կրտսե­րը, ԱՄՆ Կենտրո­նա­կան հրա­մա­նա­տա­րության նախկին ղեկա­վար, որը վերահսկեց 2020 թվա­կա­նին Իրա­նի Իսլա­մա­կան Հեղա­փո­խա­կան պահա­կա­զո­րի Քուդս ուժե­րի առաջնորդ Քասեմ Սուլեյմա­նիի սպա­նությունը, համա­ձայն է. «Իրա­նը երբեմն կարող է անկանխա­տե­սե­լի թվալ», — ասել է նա «Ատլանտի­կում», «բայց նա հարգում է Ամե­րի­կա­յի ուժը և արձա­գանքում զսպման միջոցնե­րին։ Երբ մենք հեռա­նում ենք, Իրա­նը առաջ է գալիս։ Երբ մենք հաստատվում ենք՝ քաշե­լով ռիսկե­րը և պատրաստ լինե­լով բոլոր հնա­րա­վո­րություննե­րին, Իրա­նը նահանջում է»։
Ահա թե ինչու մենք պետք է Իրա­նի առաջ դնենք ուժի ճնշող, հավաստի սպառնա­լիք՝ զուգորդված դիվա­նա­գի­տա­կան ​​փրկության ուղիով, բայց այս անգամ այն ​​պետք է անդրա­դառնա ինչպես Իրա­նի միջուկա­յին սպառնա­լի­քին, այնպես էլ տարա­ծաշրջա­նա­յին վարքագծին։ Մեր առա­քե­լությունն է փոխել Իրա­նի վարքա­գի­ծը. ռեժի­մի փոփո­խությունը Իրա­նի ժողովրդի գործն է։ Ես հավա­տում եմ, որ այդ ռեժի­մի իշխա­նությունը կորցնե­լու լավա­գույն միջո­ցը այն է, որ զրկենք այն Իսրա­յե­լի և Ամե­րի­կա­յի հետ մշտա­կան ​​հակա­մարտության թթվածնից և բոլոր այն արդա­րա­ցումնե­րից, որ Իրա­նի հոգև­որ բռնա­պե­տե­րը բերում են՝ ասե­լով, թե ինչու են իրենց մարդիկ այդքան մեկուսացված և աղքատ։
Բայց ես դրա­նով չեմ սահմա­նա­փակվում։
Մենք նաև պետք է սրենք Իսրա­յե­լի վարչա­պետ Բենիա­մին Նեթանյա­հուի ընտրանքնե­րը. մենք չպետք է զբաղվենք Իսրա­յե­լը պաշտպա­նե­լով, որպեսզի մի արմա­տա­կան մեսիա­կան կառա­վա­րություն կարո­ղա­նա բռնակցել Արևմտյան ափը: Եթե մենք շարունա­կե­լու ենք Իսրա­յե­լին մատա­կա­րա­րել հրթիռներ և նույնիսկ տեղա­կա­յել ԱՄՆ‑ի կողմից կառա­վարվող հրթի­ռա­յին համա­կարգեր, ապա Բիբին պետք է ազա­տի իր կառա­վա­րության կազմից արմա­տա­կաննե­րին, ստեղծի ազգա­յին միասնության կոա­լի­ցիա և համա­ձայնի բանակցություններ սկսել բարե­փոխված Պաղեստինյան իշխա­նության հետ՝ նոր տեխնոկրա­տա­կան կաբի­նե­տի գլխա­վո­րությամբ, որը ղեկա­վարվի վստա­հե­լի առաջնորդնե­րի, ինչպի­սիք են նախկին վարչա­պետ Սալամ Ֆայյա­դը, երկպե­տա­կան լուծման շուրջ:
Այդ քայլը կբա­ցի ճանա­պարհը, որպեսզի ԱՄԷ‑ն և այլ չափա­վոր արա­բա­կան երկրներ զորքեր տեղա­կա­յեն Գազա­յում, և Սաուդյան Արա­բիան կարգա­վո­րի հարա­բե­րություննե­րը Իսրա­յե­լի հետ և ստեղծի անվտանգության համա­ձայնա­գիր Վաշինգտո­նի հետ:
Ասեմ, որքան հնա­րա­վոր է հստակ. Մերձա­վոր Արև­ելքում այս ճգնա­ժա­մը չի ավարտվի, քանի դեռ Իսրա­յե­լը հստակ չի սահմա­նել իր արև­ելյան սահմա­նը և հայտա­րա­րել, որ դրա­նից դուրս գտնվող ամեն ինչ նախա­տեսված է Արևմտյան ափում պաղեստինյան պետության համար, երբ պաղեստինցի­նե­րը բավա­րա­րեն Իսրա­յե­լի անվտանգա­յին պահանջնե­րը՝ երկպե­տա­կան լուծումը ընդունե­լու համար։ Իսրա­յե­լը պետք է դադա­րեցնի հրեա­կան բնա­կա­վայրե­րի ընդլայնման բիզնե­սը՝ հիմա։ Արևմտյան ափի այս աննկատ բռնակցումը կործա­նում է Իսրա­յե­լի ժողովրդա­վա­րության լեգի­տի­մությունը, երբ նրա ինքնա­պաշտպա­նությունը պահանջում է ունե­նալ բոլոր հնա­րա­վոր ընկերնե­րին տարա­ծաշրջա­նում և դրա­նից դուրս։
Ավե­լին, այս ճգնա­ժա­մը Մերձա­վոր Արև­ելքում չի ավարտվի, քանի դեռ Իրա­նը, ըստ էության, չի սահմա­նել իր արևմտյան սահմա­նը և հայտա­րա­րել, որ դրա­նից դուրս գտնվող ամեն ինչ թողնված է լիբա­նանցի­նե­րի, սիրիա­ցի­նե­րի, եմենցի­նե­րի, իրաքցի­նե­րի, իսրա­յելցի­նե­րի և պաղեստինցի­նե­րի որոշմա­նը՝ պայմա­նով, որ նրանք հարգում են Իրա­նի օրի­նա­կան անվտանգության կարիքնե­րը։ Իրա­նը պետք է դուրս գա իսլա­մա­կան իմպե­րիա­լիզմի բիզնե­սից։
Ամփո­փե­լով՝ մենք իսկա­պես կարիք ունենք որոշ ստեղծա­գործ, պարտադրող ԱՄՆ դիվա­նա­գի­տության՝ վերջա­պես դադա­րեցնե­լու թե՛ Իսրա­յե­լի, թե՛ Իրա­նի գաղութա­յին նախագծե­րը, որոնք սնվում են միմյանցից։ Դա անհրա­ժեշտ, բայց ոչ բավա­րար պայման է տարա­ծաշրջա­նում այս խելա­հե­ղությունը հանգցնե­լու համար։ Իսրա­յե­լը չի կարող իրեն թույլ տալ երկա­րատև, լայնա­ծա­վալ հրթի­ռա­յին պատե­րազմ Իրա­նի հետ. Իսրա­յե­լը չափա­զանց փոքր է։ Իրա­նը չափա­զանց մեծ է, և ԱՄՆ‑ն արդեն սպա­ռել է Իսրա­յե­լին պաշտպա­նող միջընդհա­տիչնե­րը՝ եթե Իրա­նը և իր բոլոր գործա­կալնե­րը միա­ժա­մա­նակ կրա­կեն Իսրա­յե­լի վրա։ Իսկ Իրա­նը չի կարող իրեն թույլ տալ լայնա­ծա­վալ հրթի­ռա­յին պատե­րազմ Իսրա­յե­լի հետ, քանի որ ԱՄՆ‑ն և նրա դաշնա­կիցնե­րը կորցրել են համբե­րությունը Իրա­նի անզուսպ արկա­ծախնդրություննե­րի հանդեպ, որոնք ապա­կա­յունացնում են ողջ տարա­ծաշրջա­նը։
Աղբյուրը՝ nytimes.com

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ