Հայաստան

Միջուկային Վտանգը Մեծանում Է

Այժմ ՆԱՏՕ-ն ավելի բաց խոսում է իր ամենամյա միջուկային զորավարժությունների՝ Steadfast Noon-ի մասին, փորձելով ցույց տալ թե՛ հակառակորդներին, թե՛ իր քաղաքացիներին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը անհրաժեշտության դեպքում պատրաստ է կոնֆլիկտի։

The Wall Street Journal.

Մաս 1.

Միջուկային պատերազմի վտանգները նորից աճում են գլոբալ կոնֆլիկտների ֆոնին:
Սառը պատերազմի ավարտը միջուկային մղձավանջներից ազատվելու հույս էր կանխատեսում։ Երկար ժամանակ թշնամացած կառավարությունները պայմանավորվել էին վերացնել մարտագլխիկները և համագործակցել՝ կանխելու միջուկային զենքի տարածումը։ Այժմ նրանց խոստումները խախտվում են։ Երկու կարևորագույն ամերիկա-ռուսական միջուկային զենքի վերահսկման պայմանագրերից մեկը քանդվեց։ Երկրորդի ժամկետը ավարտվում է 2026-ի սկզբին։ Պաշտոնյաները ասում են, որ Իրանն ընդամենը մի քանի ամիս հեռու է միջուկային զենք ստեղծելուց, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ կարձագանքի նույն կերպ։ Հարավային Կորեայի և Թուրքիայի իշխանությունները չեն բացառում, որ իրենց երկրները կարող են միջուկային դառնալ։ «Մեծ տերությունների միջև տարածված կոնսենսուսը՝ միջուկային զենքի չտարածման կարևորության վերաբերյալ, փլուզվել է։ Հակված եմ, որ, առնվազն, մենք կհայտնվենք աշխարհում, որտեղ ավելի շատ երկրներ կարող են միջուկային զենք ստեղծել», – կարծում է «Nuclear Threat Initiative» վերլուծական կենտրոնի աշխատակից Էրիկ Բրյուերը։
Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում կոնֆլիկտի սկսվելուց հետո առաջին անգամ տասնամյակների ընթացքում միջուկային պատերազմի իրական վտանգ առաջացրին։ Վերջերս Պուտինը հայտարարեց նոր միջուկային դոկտրինի մասին, որտեղ ավելի հստակ ներկայացված են միջուկային զենքի կիրառման հնարավոր հիմքերը։ Ռուսաստանը նաև միջուկային զենք է տեղակայել իր հսկողության տակ գտնվող Բելառուսում, որը սահմանակից է մի քանի ՆԱՏՕ-ի անդամ երկրների։
Վիեննայի զինաթափման և չտարածման կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սոկովը կարծում է, որ Պուտինը սկսեց խոսել միջուկային զենքի մասին՝ վախենալով, որ Արևմուտքը բավականաչափ լուրջ չի ընդունում նրա «կարմիր գծերը»։ Միջուկային դոկտրինի փոփոխությունը Պուտինի ազդանշանների ևս մեկ դեպք է։ Մյուսները Մոսկվայի գործողություններում տեսնում են միջուկային զենքի կիրառման տաբուի վտանգավոր թուլացում։ «Ռուսաստանը օգտագործել է իր միջուկային զենքը՝ որպես վահան, երբ փորձել է կանխել Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային», – ասում է RUSI բրիտանական վերլուծական կենտրոնի միջուկային քաղաքականության տնօրեն Լուկաշ Կուլեսան։ Այժմ ՆԱՏՕ-ն ավելի բաց խոսում է իր ամենամյա միջուկային զորավարժությունների՝ Steadfast Noon-ի մասին, փորձելով ցույց տալ թե՛ հակառակորդներին, թե՛ իր քաղաքացիներին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը անհրաժեշտության դեպքում պատրաստ է կոնֆլիկտի։
Մի շարք փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ոչ պաշտոնական համաձայնության գալ՝ 2026 թվականին պայմանագրի ժամկետի ավարտից հետո պահպանելու տեղակայված միջուկային մարտագլխիկների սահմանաչափը։ Սակայն Կոնգրեսի հանձնաժողովը խորհուրդ է տվել պատրաստվել միջուկային ուժերի ընդլայնմանը՝ Չինաստանի և Ռուսաստանի կրկնակի սպառնալիքը զսպելու համար։
Չինաստանի միջուկային ընդլայնումն ամենաարագն է թվում, և մինչ այժմ Պեկինը հրաժարվել է քննարկել իր ծրագրերը։ ՉԺՀ-ի ներկայիս միջուկային զինանոցը, որն ունի մոտ 500 միավոր, 2035 թվականին կհասնի 1500 միավորի, ինչը Պեկինին կհասցնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի մակարդակին։
Վաշինգտոնի ավելի ու ավելի մեծ ուշադրությունը Չինաստանի ռազմական սպառնալիքի վրա ավելացնում է երկար ժամանակ ընթացող վեճերը՝ թե որքանով պետք է ԱՄՆ-ը հավատարիմ մնա իր դաշինքներին Եվրոպայում և Ասիայում, և ինչ ձևով։ Պենտագոնի աշխատակից Էլբրիջ Քոլբին, ով աշխատել է Թրամփի վարչակազմի օրոք, վստահ է, որ Հարավային Կորեան պետք է սեղանին ունենա բոլոր հնարավորությունները՝ հյուսիսկորեական սպառնալիքին դիմակայելու համար։ Արդեն անցած ամիս Հարավային Կորեայի նոր պաշտպանության նախարարը օգտագործել է նման ձևակերպումներ՝ խոսելով այն մասին, թե արդյո՞ք երկիրը պետք է զբաղվի ատոմային ռումբի ստեղծմամբ։
«Մենք կենտրոնանում ենք խնդրահարույց երկրների վրա, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան, բայց 190 հիմնականում երկիր պահպանել են միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։ Կարծում եմ՝ շատ բան մեր ձեռքերում է», – ասում է Սկոուքրոֆտի անվան ռազմավարության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մեթյու Կրոնիգը։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ավելի քիչ լավատես է։ Նրա խոսքերով, այսօրվա ավելի ու ավելի լարված իրավիճակը միջուկային զենքի «գրավչությունը դարձնում է շատ ուժեղ, և սա իսկապես բարդ պահ է»։
Աղբյուրը՝ thewallstreetjournal կայլից։

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *