24.9 C
Yerevan

Միջուկա­յին Վտանգը Մեծա­նում Է

Այժմ ՆԱՏՕ‑ն ավե­լի բաց խոսում է իր ամե­նամյա միջուկա­յին զորա­վարժություննե­րի՝ Steadfast Noon‑ի մասին, փորձե­լով ցույց տալ թե՛ հակա­ռա­կորդնե­րին, թե՛ իր քաղա­քա­ցի­նե­րին, որ Հյուսի­սատլանտյան դաշինքը անհրա­ժեշտության դեպքում պատրաստ է կոնֆլիկտի։

The Wall Street Journal.

Մաս 1.

Միջուկա­յին պատե­րազմի վտանգնե­րը նորից աճում են գլո­բալ կոնֆլիկտնե­րի ֆոնին:
Սառը պատե­րազմի ավարտը միջուկա­յին մղձա­վանջնե­րից ազատվե­լու հույս էր կանխա­տե­սում։ Երկար ժամա­նակ թշնա­մա­ցած կառա­վա­րություննե­րը պայմա­նա­վորվել էին վերացնել մարտագլխիկնե­րը և համա­գործակցել՝ կանխե­լու միջուկա­յին զենքի տարա­ծումը։ Այժմ նրանց խոստումնե­րը խախտվում են։ Երկու կարև­ո­րա­գույն ամե­րի­կա-ռուսա­կան միջուկա­յին զենքի վերահսկման պայմա­նագրե­րից մեկը քանդվեց։ Երկրորդի ժամկե­տը ավարտվում է 2026‑ի սկզբին։ Պաշտոնյա­նե­րը ասում են, որ Իրանն ընդա­մե­նը մի քանի ամիս հեռու է միջուկա­յին զենք ստեղծե­լուց, իսկ Սաուդյան Արա­բիան հայտա­րա­րել է, որ կարձա­գանքի նույն կերպ։ Հարա­վա­յին Կորեա­յի և Թուրքիա­յի իշխա­նություննե­րը չեն բացա­ռում, որ իրենց երկրնե­րը կարող են միջուկա­յին դառնալ։ «Մեծ տերություննե­րի միջև տարածված կոնսենսուսը՝ միջուկա­յին զենքի չտա­րածման կարև­ո­րության վերա­բերյալ, փլուզվել է։ Հակված եմ, որ, առնվազն, մենք կհայտնվենք աշխարհում, որտեղ ավե­լի շատ երկրներ կարող են միջուկա­յին զենք ստեղծել», — կարծում է «Nuclear Threat Initiative» վերլուծա­կան կենտրո­նի աշխա­տա­կից Էրիկ Բրյուե­րը։
Ռուսաստա­նի գործո­ղություննե­րը Ուկրաի­նա­յում կոնֆլիկտի սկսվե­լուց հետո առա­ջին անգամ տասնամյակնե­րի ընթացքում միջուկա­յին պատե­րազմի իրա­կան վտանգ առա­ջացրին։ Վերջերս Պուտի­նը հայտա­րա­րեց նոր միջուկա­յին դոկտրի­նի մասին, որտեղ ավե­լի հստակ ներկա­յացված են միջուկա­յին զենքի կիրառման հնա­րա­վոր հիմքե­րը։ Ռուսաստա­նը նաև միջուկա­յին զենք է տեղա­կա­յել իր հսկո­ղության տակ գտնվող Բելա­ռուսում, որը սահմա­նա­կից է մի քանի ՆԱՏՕ‑ի անդամ երկրնե­րի։
Վիեննա­յի զինա­թափման և չտա­րածման կենտրո­նի ավագ գիտաշխա­տող Նիկո­լայ Սոկո­վը կարծում է, որ Պուտի­նը սկսեց խոսել միջուկա­յին զենքի մասին՝ վախե­նա­լով, որ Արևմուտքը բավա­կա­նա­չափ լուրջ չի ընդունում նրա «կարմիր գծե­րը»։ Միջուկա­յին դոկտրի­նի փոփո­խությունը Պուտի­նի ազդանշաննե­րի ևս մեկ դեպք է։ Մյուսնե­րը Մոսկվա­յի գործո­ղություննե­րում տեսնում են միջուկա­յին զենքի կիրառման տաբուի վտանգա­վոր թուլա­ցում։ «Ռուսաստա­նը օգտա­գործել է իր միջուկա­յին զենքը՝ որպես վահան, երբ փորձել է կանխել Արևմուտքի աջակցությունը Ուկրաի­նա­յին», — ասում է RUSI բրի­տա­նա­կան վերլուծա­կան կենտրո­նի միջուկա­յին քաղա­քա­կա­նության տնօ­րեն Լուկաշ Կուլե­սան։ Այժմ ՆԱՏՕ‑ն ավե­լի բաց խոսում է իր ամե­նամյա միջուկա­յին զորա­վարժություննե­րի՝ Steadfast Noon‑ի մասին, փորձե­լով ցույց տալ թե՛ հակա­ռա­կորդնե­րին, թե՛ իր քաղա­քա­ցի­նե­րին, որ Հյուսի­սատլանտյան դաշինքը անհրա­ժեշտության դեպքում պատրաստ է կոնֆլիկտի։
Մի շարք փորձա­գետներ կարծում են, որ Ռուսաստա­նը և ԱՄՆ‑ը կարող են ոչ պաշտո­նա­կան համա­ձայնության գալ՝ 2026 թվա­կա­նին պայմա­նագրի ժամկե­տի ավարտից հետո պահպա­նե­լու տեղա­կայված միջուկա­յին մարտագլխիկնե­րի սահմա­նա­չա­փը։ Սակայն Կոնգրե­սի հանձնա­ժո­ղո­վը խորհուրդ է տվել պատրաստվել միջուկա­յին ուժե­րի ընդլայնմա­նը՝ Չինաստա­նի և Ռուսաստա­նի կրկնա­կի սպառնա­լի­քը զսպե­լու համար։
Չինաստա­նի միջուկա­յին ընդլայնումն ամե­նաա­րագն է թվում, և մինչ այժմ Պեկի­նը հրա­ժարվել է քննարկել իր ծրագրե­րը։ ՉԺՀ‑ի ներկա­յիս միջուկա­յին զինա­նո­ցը, որն ունի մոտ 500 միա­վոր, 2035 թվա­կա­նին կհասնի 1500 միա­վո­րի, ինչը Պեկի­նին կհասցնի Ռուսաստա­նի և ԱՄՆ‑ի մակարդա­կին։
Վաշինգտո­նի ավե­լի ու ավե­լի մեծ ուշադրությունը Չինաստա­նի ռազմա­կան սպառնա­լի­քի վրա ավե­լացնում է երկար ժամա­նակ ընթա­ցող վեճե­րը՝ թե որքա­նով պետք է ԱՄՆ‑ը հավա­տա­րիմ մնա իր դաշինքնե­րին Եվրո­պա­յում և Ասիա­յում, և ինչ ձևով։ Պենտա­գո­նի աշխա­տա­կից Էլբրիջ Քոլբին, ով աշխա­տել է Թրամփի վարչա­կազմի օրոք, վստահ է, որ Հարա­վա­յին Կորեան պետք է սեղա­նին ունե­նա բոլոր հնա­րա­վո­րություննե­րը՝ հյուսիսկո­րեա­կան սպառնա­լի­քին դիմա­կա­յե­լու համար։ Արդեն անցած ամիս Հարա­վա­յին Կորեա­յի նոր պաշտպա­նության նախա­րա­րը օգտա­գործել է նման ձևա­կերպումներ՝ խոսե­լով այն մասին, թե արդյո՞ք երկի­րը պետք է զբաղվի ատո­մա­յին ռումբի ստեղծմամբ։
«Մենք կենտրո­նա­նում ենք խնդրա­հա­րույց երկրնե­րի վրա, ինչպի­սիք են Իրա­նը և Հյուսի­սա­յին Կորեան, բայց 190 հիմնա­կա­նում երկիր պահպա­նել են միջուկա­յին զենքի չտա­րածման պայմա­նա­գի­րը։ Կարծում եմ՝ շատ բան մեր ձեռքե­րում է», — ասում է Սկոուքրոֆտի անվան ռազմա­վա­րության և անվտանգության կենտրո­նի տնօ­րեն Մեթյու Կրո­նի­գը։ ՄԱԳԱՏԷ‑ի ղեկա­վար Ռաֆա­յել Գրո­սին ավե­լի քիչ լավա­տես է։ Նրա խոսքե­րով, այսօրվա ավե­լի ու ավե­լի լարված իրա­վի­ճա­կը միջուկա­յին զենքի «գրավչությունը դարձնում է շատ ուժեղ, և սա իսկա­պես բարդ պահ է»։
Աղբյուրը՝ thewallstreetjournal կայլից։

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ