27.7 C
Yerevan

Թուրքիան Ու ՌԴ‑ը Ցանկա­նում Են «Փակել» Տարա­ծաշրջա­նը

Հանդիպման նշա­նա­կությունը չպետք է գերագնա­հա­տել, բայց այս հանդի­պումնե­րը նաև որո­շա­կի դերա­կա­տա­րում ունեն, որովհետև, փաստո­րեն, Էրդո­ղա­նի շուրթե­րով այս հարթա­կի հետ կապված նոր առա­ջարկ արվեց։ Նա առա­ջարկեց այս հարթակն ինստի­տուցիո­նալ դարձնել, այս առա­ջարկը, կարծում եմ, նախա­պես համա­ձայնեցված է եղել Ռուսաստա­նի հետ, այս առա­ջարկը կքննարկվի հետա­գա­յում, ու դա, փաստո­րեն, մեկ քայլ է այն փորձե­րի ուղղությամբ, որ Հարա­վա­յին Կովկա­սը փակեն Արևմուտքի համար, մուտքը հնա­րա­վո­րինս դժվա­րացնեն։

Ռուբեն Սաֆրաստյան

Ամեն ինչ արվում է, որ տարա­ծաշրջա­նը փակվի Արևմուտքի համար, որպեսզի Թուրքիան ու ՌԴ‑ն շարունա­կեն ուժե­ղացնել իրենց դիրքե­րը․ Սաֆրաստյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիա­յում օրերս կայա­ցավ «3+3» ձևա­չա­փով երրորդ հանդի­պումը, ի՞նչ կարև­ո­րություն ունի այս ձևա­չա­փը Թուրքիա­յի համար, դուք ինչպե՞ս եք գնա­հա­տում այդ հարթա­կում տեղի ունե­ցած հանդի­պումնե­րը։

– Սա աշխարհա­քա­ղա­քա­կան տեսանկյունից հետևյալ նշա­նա­կությունն ունի Թուրքիա­յի համար․ այս ձևա­չա­փը Թուրքիա­յին հնա­րա­վո­րություն է տալիս ինստի­տուցիո­նալ առումով մեկ անգամ ևս ի ցույց դնել իր դիրքը մեր տարա­ծաշրջա­նում, որն արդեն իսկ ուժե­ղա­ցել է 44-օրյա պատե­րազմից հետո։ Այս հարթա­կը Թուրքիա­յի համար հնա­րա­վո­րություն է հանդես գալու մեր տարա­ծաշրջա­նում որպես Ռուսաստա­նի հետ հավա­սար ուժ, սա ամե­նա­կարև­որն է Թուրքիա­յի համար։

Ռուսաստա­նի համար այս հանդի­պումնե­րը աշխարհա­քա­ղա­քա­կան առումով կարև­որ են այն առումով, որ նա դեմ է, որ ոչ տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րը, առա­ջին հերթին նկա­տի ունի Արևմուտքին, մեր տարա­ծաշրջա­նում ակտի­վություն ցուցա­բե­րեն, ու այս հարթա­կը Ռուսաստա­նի համար հնա­րա­վո­րություն է մեկ անգամ ևս հայտա­րա­րե­լու, որ տարա­ծաշրջա­նի խնդիրնե­րը պետք է տարա­ծաշրջա­նի երկրնե­րը լուծեն։

Բացի Ռուսաստա­նից՝ այս մոտե­ցումը կիսում է նախև­ա­ռաջ Թուրքիան, և նաև Իրանն է դրան համա­ձայն, ու նաև Հայաստանն է համա­ձայնում այդ մոտեցմա­նը, որովհետև այն համա­տեղ հռչա­կա­գի­րը, որն ընդունվեց հանդիպման արդյունքում, դրա մասին է։

Հանդիպման նշա­նա­կությունը չպետք է գերագնա­հա­տել, բայց այս հանդի­պումնե­րը նաև որո­շա­կի դերա­կա­տա­րում ունեն, որովհետև, փաստո­րեն, Էրդո­ղա­նի շուրթե­րով այս հարթա­կի հետ կապված նոր առա­ջարկ արվեց։ Նա առա­ջարկեց այս հարթակն ինստի­տուցիո­նալ դարձնել, այս առա­ջարկը, կարծում եմ, նախա­պես համա­ձայնեցված է եղել Ռուսաստա­նի հետ, այս առա­ջարկը կքննարկվի հետա­գա­յում, ու դա, փաստո­րեն, մեկ քայլ է այն փորձե­րի ուղղությամբ, որ Հարա­վա­յին Կովկա­սը փակեն Արևմուտքի համար, մուտքը հնա­րա­վո­րինս դժվա­րացնեն։

Խոսք գնաց նաև կոնկրետ նախագծե­րի մասին, ինչպես նշվում է թուրքա­կան մամուլում, որ հենց տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րի կողմից պետք է ձգտել կոնկրետ նախագծեր առաջ բերել տարա­ծաշրջա­նում։ Ամեն ինչ արվում է, որ տարա­ծաշրջա­նը հնա­րա­վո­րինս փակվի Արևմուտքի համար, որպեսզի Թուրքիան ու Ռուսաստա­նը, առա­ջին հերթին՝ իհարկե Թուրքիան, շարունա­կեն պահպա­նել և ուժե­ղացնել իրենց դիրքե­րը։

– Հաշվի առնե­լով նաև այն, որ Իրա­նը ևս դեմ է, որ տարա­ծաշրջա­նա­յին երկրնե­րից բացի՝ տարա­ծաշրջա­նի հարցե­րով զբաղվեն այլ պետություններ, կարո՞ղ ենք ասել, որ այս ձևա­չա­փին հաջողվե­լու է նվա­զա­գույնի հասցնել Արևմուտքի դերա­կա­տա­րումը մեր տարա­ծաշրջա­նում։

– Տեսնում ենք, որ մինչև հիմա չի հաջողվել, այս հարթա­կի մասնա­կիցներն իհարկե շահագրգռված են, որ այստեղ Արևմուտքը հնա­րա­վո­րինս քիչ լինի, Թուրքիան ինքն Արևմուտքի մաս է, չի ուզում այլ արևմտյան երկրներ այստեղ լինեն։ Ձեր հարցին պատասխա­նե­լու համար պետք է անդրա­դառնանք այս ձևա­չա­փում տեղի ունե­ցած հանդի­պումնե­րի ժամա­նակ հնչած գաղա­փարնե­րին, որոնցից ամե­նա­կարև­որն արդեն ասա­ցի, այդ կոնկրետ նախագծեր առա­ջարկե­լու գաղա­փարն է, այսինքն՝ այդ կոնկրետ նախագծե­րի շնորհիվ, որոնք իրենց մեջ պետք է ընդգրկեն տարա­ծաշրջա­նի երկրնե­րը, այդպիսվ փորձեն Արևմուտքի ակտի­վությունը սահմա­նա­փա­կել։

Դեռ վաղ է ենթադրել, որ այս հարթա­կը կարող է ռեալ խնդիրներ լուծել, բայց որ այն շարունա­կություն կունե­նա, ակնհայտ է, որ փորձ կարվի հարթակն ինստի­տուցիո­նա­լացնել, դա ևս պարզ է։

– Ձևա­չա­փի շարունա­կա­կա­նությունը ի՞նչ է տալու Հայաստա­նին, պարո՛ն Սաֆրաստյան։

– Օգուտ չի տալու, որովհետև այս ձևա­չա­փը շատ հեռու է կոնկրետ մի բան անե­լուց, այն էլ՝ որ օգուտ լինի Հայաստա­նին, բայց մյուս կողմից էլ, որ Հայաստա­նը չմասնակցի, դրա­նից ի՞նչ օգուտ կլի­նի, ավե­լի լավ է մասնակցել ու տեսնել, թե ինչ է քննարկվում այնտեղ։

– Իսկ այս ձևա­չա­փը որքանո՞վ կարող է հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման լրա­ցուցիչ նպաստող հանգա­մանք լինել։

– Չի կարող լինել, որովհետև Թուրքիան որո­շում ունի Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը ներկա փուլում չկարգա­վո­րել, սպա­սել, մինչև ստո­րագրվի հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­գի­րը, որից հետո ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Թուրքիա­յի որո­շումը շատ հստակ է, ու այն չեն փոխե­լու։

Քրիստի­նե Աղա­բեկյան

Հարցազրույցը՝ MediaLab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ