26.4 C
Yerevan

Իրա­նի Դեմ Իսրա­յե­լի Հարվածն Անխուսա­փե­լի՞ Է

Բայդե­նը «լեզվի թռիչք է ունե­ցել» և ասել, որ տեղյակ է Իրա­նին հարվա­ծե­լու իսրա­յե­լա­կան ծրագրին: Մի քանի օր անց ամե­րիկյան մամուլում հայտնվել են հույժ գաղտնի փաստաթղթեր: Դրանք վկա­յում են, որ Իրա­նի դեմ Իսրա­յե­լի ռազմա­կան ծրագրա­վո­րումներն իրա­կա­նացվում են ԱՄՆ հետ համա­ձայնությամբ:

Վահրամ Աթա­նեսյան

Հոկտեմբե­րի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նը հերթա­կան անգամ այցե­լել է Իսրա­յել: Նույն օրը Նաթանյա­հուի գրա­սենյա­կը պաշտո­նա­պես հաստա­տել է, որ Լիբա­նա­նի հարա­վից արձակված ԱԹՍ‑ն Կեյսա­րիա­յում գրո­հել է վարչա­պե­տի նստա­վայրը: Գրե­թե անմի­ջա­պես «Հեզբոլլան» հայտա­րա­րել է, որ ուղղա­կի և անմի­ջա­կան պատասխա­նատվություն է ստանձնում կատարվա­ծի համար:

Նաթանյա­հու-Բլինքեն դեմ առ դեմ բանակցություննե­րը տևել են մոտ երկուսուկես ժամ, որից հետո հարցե­րը քննարկվել են մասնա­գետնե­րի մասնակցությամբ: Իսրա­յե­լի վարչա­պե­տի գրա­սենյա­կի տարա­ծած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Նաթանյա­հուն ԱՄՆ-ին աջակցության համար շնորհա­կա­լություն է հայտնել, բայց մնա­ցել է իր տեսա­կե­տին. հրա­դա­դար կարող է հաստատվել այն դեպքում, երբ Իսրա­յե­լը հասնի նպա­տակնե­րին, այն է՝ պատանդնե­րի վերա­դարձ, ՀԱՄԱՍ‑ի և «Հեզբոլլա­յի» ռազմա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի ոչնչա­ցում և հստակ երաշխիքներ, որ Գազան այլևս երբեք հրեա­կան պետության վտանգ չի ներկա­յացնի:

ԱՄՆ վարչա­կազմը հազիվ թե քաջա­տեղյակ չէ Նաթանյա­հուի մոտե­ցումնե­րին, ուստի տպա­վո­րություն է, որ պետքարտուղար Բլինքե­նը բանակցություննե­րի է մեկնել ոչ այնքան Գազա­յում և Լիբա­նա­նի հարա­վում հրա­դա­դա­րի հասնե­լու, որքան Իսրա­յե­լի կողմից Իրա­նի դեմ նախա­պատրաստվող հարձակման հետ կապված «ճշգրտումներ անե­լու» առա­քե­լությամբ:

Գերմա­նիա­յից Վաշինգտոն վերա­դարձի ճանա­պարհին նախա­գահ Բայդե­նը «լեզվի թռիչք է ունե­ցել» և ասել, որ տեղյակ է Իրա­նին հարվա­ծե­լու իսրա­յե­լա­կան ծրագրին: Մի քանի օր անց ամե­րիկյան մամուլում հայտնվել են հույժ գաղտնի փաստաթղթեր: Դրանք վկա­յում են, որ Իրա­նի դեմ Իսրա­յե­լի ռազմա­կան ծրագրա­վո­րումներն իրա­կա­նացվում են ԱՄՆ հետ համա­ձայնությամբ:

Այդ առթիվ Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Աբաս Արաղչին ասել է, թե ովքեր տեղյակ են Իրա­նի դեմ նախա­պատրաստվող հարձա­կումնե­րին, հավա­սա­րա­պես պատասխա­նա­տու են: Ըստ իսրա­յե­լա­կան աղբյուրնե­րի՝ ԱՄՆ պետքարտուղա­րը Նաթանյա­հուին խնդրել է Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րին և նավթա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րին չհարվա­ծել, բավա­րարվել միայն ռազմա­կան թիրախնե­րով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3481805.html

Առնչվող Հոդվածներ