24.7 C
Yerevan

Պուտի­նի Համար Մեռնող Հյուսիսկո­րեա­ցի­նե­րը

Քանի՞ զինվոր դեռ կարող է նրանց հետև­ել և որքանո՞վ կկա­րո­ղա­նան հաջո­ղությամբ գործել մի տարածքում, որտեղ Հյուսի­սա­յին Կորեա­յի զորա­կո­չիկնե­րը երբեք չեն կռվել և շրջա­պատված են այլ լեզվով խոսող զինվորնե­րով։

The New York Times-ը գրում է՝

ԱՄՆ‑ը պնդում է, որ հյուսիսկո­րեա­կան զորքերն արդեն գտնվում են Ռուսաստա­նում՝ Ուկրաի­նա­յի դեմ պայքա­րում աջակցություն ցուցա­բե­րե­լու համար:
ԱՄՆ պաշտպա­նության նախա­րար Լլոյդ Օստի­նը հաստա­տել է, որ Հյուսի­սա­յին Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան՝ մասնակցե­լու Ուկրաի­նա­յի դեմ պայքա­րին, ինչը Մոսկվա­յի՝ ռազմա­կան հակա­մարտությունում հաղթա­նա­կի հասնե­լու ջանքե­րում լուրջ շրջա­դարձ է։ Օստինն անվա­նել է Հյուսի­սա­յին Կորեա­յի ներկա­յությունը «շատ լուրջ» էսկա­լա­ցիա, որը հետև­անքներ կունե­նա ինչպես Եվրո­պա­յում, այնպես էլ Ասիա­յում։ Նրա հայտա­րա­րությունն արվել է այն ժամա­նակ, երբ ամե­րիկյան հետա­խուզա­կան ծառա­յություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը հայտա­րա­րել են, որ պատրաստվում են հրա­պա­րա­կել լայնա­ծա­վալ տեղե­կատվություն, ներառյալ արբանյա­կա­յին լուսանկարներ, որոնք հաստա­տում են՝ նավե­րը զորքե­րով շարժվում են Հյուսի­սա­յին Կորեա­յից դեպի Վլա­դի­վոստո­կի նախա­պատրաստա­կան կենտրոններ, որոնք գտնվում են Ռուսաստա­նի արև­ելյան ափին և հյուսի­սում գտնվող այլ տարածքնե­րում։ Հետա­խուզա­կան աղբյուրնե­րի համա­ձայն՝ զորքե­րը դեռևս չեն հասել Ուկրաի­նա։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաի­նա­յից և Հարա­վա­յին Կորեա­յից ստացվող տեղե­կություննե­րի համա­ձայն՝ մոտ 12,000 հյուսիսկո­րեա­ցի­ներ անցնում են պատրաստություն, որպեսզի կռվեն ռուսա­կան զորքե­րի հետ միա­սին։ Ամե­րիկյան պաշտոնյա­նե­րը նշել են, որ ուղարկվել է մոտ 2,500 հյուսիսկո­րեա­ցի զինվոր։ Սակայն նրանք որևէ գնա­հա­տա­կան չեն տվել՝ քանի՞ զինվոր դեռ կարող է նրանց հետև­ել և որքանո՞վ կկա­րո­ղա­նան հաջո­ղությամբ գործել մի տարածքում, որտեղ Հյուսի­սա­յին Կորեա­յի զորա­կո­չիկնե­րը երբեք չեն կռվել և շրջա­պատված են այլ լեզվով խոսող զինվորնե­րով։
Ռուսաստա­նի և Հյուսի­սա­յին Կորեա­յի փորձա­գետնե­րը սա համա­րում են շրջա­դարձա­յին իրա­դարձություն։ Պուտի­նը, ով փորձում է խուսա­փել ներքին դժգո­հությունից մեծ կորուստնե­րի պատճա­ռով, այժմ դիմում է վարձկան զինվորնե­րին։

Կիմ Ջոն Ունգի համար Ուկրաի­նա­յում ռազմա­կան հակա­մարտությունը դարձել է դիվա­նա­գի­տա­կան մեկուսա­ցումից դուրս գալու հնա­րա­վո­րություն։ Վերջին տասնամյակնե­րի ընթացքում առա­ջին անգամ Հյուսի­սա­յին Կորեան ունի ռեսուրսներ, որոնց դիմաց պատրաստ է վճա­րել խոշոր տերություն։ Փորձա­գետնե­րի կարծի­քով՝ Կիմի երկա­րա­ժամկետ ռազմա­վա­րությունը կարող է լինել իր միջմայրցա­մա­քա­յին բալիստիկ հրթիռնե­րի գործո­ղության շառա­վի­ղի ընդլայնումը։ Ամե­րիկյան հատուկ ծառա­յություննե­րի կարծի­քով՝ Հյուսի­սա­յին Կորեա­յի ղեկա­վա­րը փորձում է ցույց տալ, որ իր միջուկա­յին մարտագլխիկնե­րով զինված հրթիռնե­րը կարող են հարվա­ծել ամե­րիկյան քաղաքնե­րին։
«Սա իսկա­կան «անսահմա­նա­փակ գործընկե­րություն» է», — ասել է Հյուսի­սա­յին Կորեա­յի փորձա­գետ Վիկտոր Չան՝ ռազմա­վա­րա­կան և միջազգա­յին հետա­զո­տություննե­րի կենտրո­նից։ «Մենք գտնվում ենք բոլո­րո­վին նոր դարաշրջա­նում, որ եթե հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րը մեռնում են Պուտի­նի համար, ապա սա բարձրացնում է այն հարցը, թե երբ Կիմը կդնի իր պահանջնե­րը, և Պուտի­նը կտրա­մադրի այն, ինչ նա ցանկա­նում է»։
Նախորդ օրը Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկին, լրագրողնե­րի հետ հանդիպման ժամա­նակ, փորձել է ներկա­յացնել Հյուսի­սա­յին Կորեա­յի ներկա­յությունը որպես Պուտի­նի փորձ խուսա­փե­լու ոչ ժողովրդա­կան մոբի­լի­զա­ցիա­յից։
«Ես չէի ասի, որ նրանց մոտ սպառվել է անձնա­կազմը», — ասել է Ուկրաի­նա­յի առաջնորդը՝ խոսե­լով Ռուսաստա­նի մասին։ «Այնուա­մե­նայնիվ, սեփա­կան բնակչության մոբի­լի­զացման ցանկությունը, անշուշտ, նվա­զում է, և հյուսիսկո­րեա­կան զորքե­րի մոբի­լի­զացման ձևա­չա­փերն առկա են։ Սա միանշա­նակ տեղի է ունե­նում։ Սա ցույց է տալիս, որ պատե­րազմի հետև­անքնե­րը արդեն ազդում են ռուսա­կան հասա­րա­կության վրա»,- հավե­լել է Զելենսկին։

Աղբյուրը՝ nytimes.com

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ