Ընտրողների 6 տոկոսը կարծում է, որ քաղաքացիական պատերազմը «շատ հավանական է», 21 տոկոսը՝ «որոշ չափով հավանական», 32 տոկոսը կարծում է, որ դա «շատ հավանական չէ», 20 տոկոսը՝ «ընդհանրապես հավանական չէ», իսկ 19 տոկոսը վստահ չէ։
The Times
Հարցման համաձայն՝ ամերիկացիների մեկ քառորդը վախենում է քաղաքացիական պատերազմից ընտրություններից հետո
The Times-ի համար անցկացված հարցման արդյունքները ցույց է տալիս, որ ամերիկացիների ավելի, քան քառորդ մասը կարծում է, որ այս տարվա նախագահական ընտրություններից հետո կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ սկսվել։
YouGov-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ չափահաս ամերիկացիների 27 տոկոսը, այդ թվում՝ կանանց 30 և տղամարդկանց 24 տոկոսը, կարծում են, որ բռնության բռնկումը շատ կամ որոշ չափով հավանական է։ Հարցումը կատարվել է հոկտեմբերի 18-21-ը՝ 1,266 գրանցված ընտրողների շրջանում։ Տասներկու տոկոսն ասել է, որ գիտեն ինչ-որ մեկի, ով կվերցներ զենք, եթե համարեր, որ Դոնալդ Թրամփին խաբեությամբ զրկել են հաղթանակից։ Հինգ տոկոսը նշել է, որ գիտեն ինչ-որ մեկի, ով նույն կերպ կգործեր, եթե համարեր, որ Քամալա Հարրիսին խաբել են։
Քաղաքացիական պատերազմի հավանականության մասին քննարկումներն ակտիվացել են 2021 թվականի հունվարի 6-ին՝ Թրամփի կողմնակիցների պահվածքի պատճառով, երբ հարյուրավոր մարդիկ ներխուժեցին ԱՄՆ Կապիտոլիում՝ ձգձգելու Ջո Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումը։
1861-65 թթ. ամերիկյան քաղաքացիական պատերազմի պատմաբան Բարբարա Ուոլթերը, իր 2022 թվականի բեսթսելերում՝ «Ինչպես են սկսվում քաղաքացիական պատերազմները և ինչպես կանխել դրանք», գրել է, որ եթե համեմատենք այն գործոնների հետ, որոնք կարող են խթանել քաղաքացիական պատերազմ, «Միացյալ Նահանգները… գտնվում են շատ վտանգավոր գոտում»։ Նա ավելացրել է, որ «մենք ավելի մոտ ենք քաղաքացիական պատերազմին, քան մենք կարծում ենք», և պատճառը քաղաքական ծայրահեղականությունն է, մշակութային ռասիզմը, դավադրությունների տեսություններով տարվածությունը, զենքի և զինված խմբերի տարածումը, ինչպես նաև կառավարության և ժողովրդավարության նկատմամբ վստահության անկումը։
YouGov-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողների 6 տոկոսը կարծում է, որ քաղաքացիական պատերազմը «շատ հավանական է», 21 տոկոսը՝ «որոշ չափով հավանական», 32 տոկոսը կարծում է, որ դա «շատ հավանական չէ», 20 տոկոսը՝ «ընդհանրապես հավանական չէ», իսկ 19 տոկոսը վստահ չէ։ Հարրիսի (28 %) և Թրամփի (27 %) կողմնակիցների համեմատաբար հավասար բաժինները կարծում են, որ քաղաքացիական պատերազմը, գոնե որոշ չափով, հավանական է ընտրությունների պատճառով։ YouGov-ի տվյալների գիտության բաժնի փոխնախագահ և ԱՄՆ քաղաքականության բաժնի խմբագիր Կառլ Բիալիկը նշել է, որ նրան զարմացնում է այն փաստը, թե որքան շատ ամերիկացիներ վախենում են, որ ընտրությունները կարող են պատերազմ առաջացնել։
«Հնարավոր է, սա արտացոլում է այն գիտակցումը, թե որքան մոտ են ընտրությունները, ինչպես նաև այն, որ եթե արդյունքները չափազանց մոտ լինեն, կարող է տեղի ունենալ որոշակի հակադարձում, հաշվի առնելով, որ դա տեղի ունեցավ 2020 թվականին», – ասել է Բիալիկը։ Թրամփը հրաժարվել է ընդունել իր պարտությունը, նույնիսկ Կոնգրեսի կողմից վավերացումից հետո, և մինչ օրս շարունակում է պնդել, որ իրեն խաբել են, չնայած դատարանում ապացույցների բացակայությանը։
Հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների մինչև մեկ երրորդը, ներառյալ հանրապետականների մոտ երկու երրորդը, կարծում են, որ Բայդենի հաղթանակը կեղծիքների արդյունք էր։
Աղբյուրը՝ the times.com
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը