24.7 C
Yerevan

ԱՄՆ-ում Քաղա­քա­ցիա­կան Պատե­րազմ Կլի­նի՞

Ընտրողնե­րի 6 տոկո­սը կարծում է, որ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը «շատ հավա­նա­կան է», 21 տոկո­սը՝ «որոշ չափով հավա­նա­կան», 32 տոկո­սը կարծում է, որ դա «շատ հավա­նա­կան չէ», 20 տոկո­սը՝ «ընդհանրա­պես հավա­նա­կան չէ», իսկ 19 տոկո­սը վստահ չէ։

The Times

Հարցման համա­ձայն՝ ամե­րի­կա­ցի­նե­րի մեկ քառորդը վախե­նում է քաղա­քա­ցիա­կան պատե­րազմից ընտրություննե­րից հետո
The Times‑ի համար անցկացված հարցման արդյունքնե­րը ցույց է տալիս, որ ամե­րի­կա­ցի­նե­րի ավե­լի, քան քառորդ մասը կարծում է, որ այս տարվա նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո կարող է սկսվել քաղա­քա­ցիա­կան պատե­րազմ սկսվել։
YouGov‑ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ չափա­հաս ամե­րի­կա­ցի­նե­րի 27 տոկո­սը, այդ թվում՝ կանանց 30 և տղա­մարդկանց 24 տոկո­սը, կարծում են, որ բռնության բռնկումը շատ կամ որոշ չափով հավա­նա­կան է։ Հարցումը կատարվել է հոկտեմբե­րի 18–21‑ը՝ 1,266 գրանցված ընտրողնե­րի շրջա­նում։ Տասներկու տոկոսն ասել է, որ գիտեն ինչ-որ մեկի, ով կվերցներ զենք, եթե համա­րեր, որ Դոնալդ Թրամփին խաբեությամբ զրկել են հաղթա­նա­կից։ Հինգ տոկո­սը նշել է, որ գիտեն ինչ-որ մեկի, ով նույն կերպ կգործեր, եթե համա­րեր, որ Քամա­լա Հարրի­սին խաբել են։
Քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի հավա­նա­կա­նության մասին քննարկումներն ակտի­վա­ցել են 2021 թվա­կա­նի հունվա­րի 6‑ին՝ Թրամփի կողմնա­կիցնե­րի պահվածքի պատճա­ռով, երբ հարյուրա­վոր մարդիկ ներխուժե­ցին ԱՄՆ Կապի­տո­լիում՝ ձգձգե­լու Ջո Բայդե­նի հաղթա­նա­կի պաշտո­նա­կան հաստա­տումը։
1861–65 թթ. ամե­րիկյան քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի պատմա­բան Բարբա­րա Ուոլթե­րը, իր 2022 թվա­կա­նի բեսթսե­լե­րում՝ «Ինչպես են սկսվում քաղա­քա­ցիա­կան պատե­րազմնե­րը և ինչպես կանխել դրանք», գրել է, որ եթե համե­մա­տենք այն գործոննե­րի հետ, որոնք կարող են խթա­նել քաղա­քա­ցիա­կան պատե­րազմ, «Միացյալ Նահանգնե­րը… գտնվում են շատ վտանգա­վոր գոտում»։ Նա ավե­լացրել է, որ «մենք ավե­լի մոտ ենք քաղա­քա­ցիա­կան պատե­րազմին, քան մենք կարծում ենք», և պատճա­ռը քաղա­քա­կան ծայրա­հե­ղա­կա­նությունն է, մշա­կութա­յին ռասիզմը, դավադրություննե­րի տեսություննե­րով տարվա­ծությունը, զենքի և զինված խմբե­րի տարա­ծումը, ինչպես նաև կառա­վա­րության և ժողովրդա­վա­րության նկատմամբ վստա­հության անկումը։
YouGov‑ի հարցման արդյունքնե­րը ցույց են տալիս, որ ընտրողնե­րի 6 տոկո­սը կարծում է, որ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը «շատ հավա­նա­կան է», 21 տոկո­սը՝ «որոշ չափով հավա­նա­կան», 32 տոկո­սը կարծում է, որ դա «շատ հավա­նա­կան չէ», 20 տոկո­սը՝ «ընդհանրա­պես հավա­նա­կան չէ», իսկ 19 տոկո­սը վստահ չէ։ Հարրի­սի (28 %) և Թրամփի (27 %) կողմնա­կիցնե­րի համե­մա­տա­բար հավա­սար բաժիննե­րը կարծում են, որ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը, գոնե որոշ չափով, հավա­նա­կան է ընտրություննե­րի պատճա­ռով։ YouGov‑ի տվյալնե­րի գիտության բաժնի փոխնա­խա­գահ և ԱՄՆ քաղա­քա­կա­նության բաժնի խմբա­գիր Կառլ Բիա­լի­կը նշել է, որ նրան զարմացնում է այն փաստը, թե որքան շատ ամե­րի­կա­ցի­ներ վախե­նում են, որ ընտրություննե­րը կարող են պատե­րազմ առա­ջացնել։
«Հնա­րա­վոր է, սա արտա­ցո­լում է այն գիտակցումը, թե որքան մոտ են ընտրություննե­րը, ինչպես նաև այն, որ եթե արդյունքնե­րը չափա­զանց մոտ լինեն, կարող է տեղի ունե­նալ որո­շա­կի հակա­դարձում, հաշվի առնե­լով, որ դա տեղի ունե­ցավ 2020 թվա­կա­նին», — ասել է Բիա­լի­կը։ Թրամփը հրա­ժարվել է ընդունել իր պարտությունը, նույնիսկ Կոնգրե­սի կողմից վավե­րա­ցումից հետո, և մինչ օրս շարունա­կում է պնդել, որ իրեն խաբել են, չնա­յած դատա­րա­նում ապա­ցույցնե­րի բացա­կա­յությա­նը։
Հարցումնե­րը ցույց են տվել, որ ամե­րի­կա­ցի­նե­րի մինչև մեկ երրորդը, ներառյալ հանրա­պե­տա­կաննե­րի մոտ երկու երրորդը, կարծում են, որ Բայդե­նի հաղթա­նա­կը կեղծիքնե­րի արդյունք էր։
Աղբյուրը՝ the times.com

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ