26.4 C
Yerevan

Հս․Կորեան Ավե­լի Շատ Զորք Կուղարկի Ուկրաի­նա

Հարա­վա­յին Կորեան կիրա­կա­նացնի տվյալնե­րից մի քանի­սի ներկա­յա­ցումը ՆԱՏՕ‑ի ներկա­յա­ցուցիչնե­րին՝ Հյուսի­սատլանտյան խորհրդի նիստի ընթացքում երկուշաբթի օրը, տեղե­կացրել են այդ հարցում իրա­զեկ երկու անձինք։

Bloomberg: Հյուսի­սա­յին Կորեան ավե­լի շատ զորք կուղարկի Ռուսաստան, հայտնում են Հարա­վա­յին Կորեա­յի հետա­խույզնե­րը
Հարա­վա­յին Կորեա­յի հետա­խուզա­կան փաստաթղթե­րում նշվում է, որ հյուսիսկո­րեա­կան զորքե­րի երկրորդ խումբը շուտով կուղարկվի Ռուսաստան։ Այս փաստաթղթե­րը փոխանցվել են դաշնա­կիցնե­րին և հասել Bloomberg News-ին։
Առա­ջին խումբը՝ 1500 էլի­տար հատուկ նշա­նա­կության մարտիկներ, արդեն պատրաստվում է Ռուսաստա­նի Հեռա­վոր Արև­ելքում՝ ծրագրի շրջա­նա­կում, որը նախա­տե­սում է մոտ 10 000 հյուսիսկո­րեա­կան զինվորնե­րի տեղա­կա­յումը։ Համա­ձայն փաստաթղթե­րի՝ նրանք տեղա­փոխվել են Վլա­դի­վոստո­կի նավա­հանգիստ հոկտեմբե­րի 8–13‑ը՝ 1990 թվա­կա­նից հետո առա­ջին անգամ ռուսա­կան ռազմա­նա­վե­րի հյուսիսկո­րեա­կան ջրեր այցե­լե­լուց հետո։ Փաստաթղթե­րում նշվում են նաև Հյուսի­սա­յին Կորեա­յի կողմից Ռուսաստա­նի՝ Ուկրաի­նա­յում ռազմա­կան գործո­ղություննե­րի համար մատա­կա­րարվող զենքի ծավալնե­րի մանրա­մասնե­րը։ Փհենյա­նը անցյալ տարվա օգոստո­սից առա­քել է մոտ 8 միլիոն հյուսիսկո­րեա­կան արտադրության 122 մմ և 152 մմ տրա­մա­չա­փի արկեր՝ համա­ձայն վերլուծության։ Ուկրաի­նա­յում առա­ջին անգամ հայտնա­բերվել են նաև մոտ 100 Hwasong-11 հրթիռներ և Bulsae‑4 հակա­տանկա­յին զենք։ Սա զգա­լիո­րեն ավե­լին է, քան Հյուսի­սա­յին Կորեա­յից Ռուսաստան առաքված զենքի ծավալնե­րի որոշ եվրո­պա­կան գնա­հա­տա­կաննե­րը, ասել է կառա­վա­րա­կան պաշտոնյան՝ անա­նուն մնա­լու պայմա­նով։
Հարա­վա­յին Կորեան կիրա­կա­նացնի տվյալնե­րից մի քանի­սի ներկա­յա­ցումը ՆԱՏՕ‑ի ներկա­յա­ցուցիչնե­րին՝ Հյուսի­սատլանտյան խորհրդի նիստի ընթացքում երկուշաբթի օրը, տեղե­կացրել են այդ հարցում իրա­զեկ երկու անձինք։ Հնա­րա­վոր հակա­դարձ քայլե­րը ՆԱՏՕ‑ի կողմից սահմա­նա­փակ են, բայց կարող են ներա­ռել Ուկրաի­նա­յի աջակցության ամրապնդում և գործընկե­րա­յին կապե­րի ուժե­ղա­ցում Հնդ-Խաղա­ղօվկիա­նոսյան շրջա­նում։
Կանխա­տեսվում է, որ հյուսիսկո­րեա­կան զորքե­րը կուղարկվեն Ուկրաի­նա­կան ճակատ՝ մոտ մեկամսյա ուսուցումն ավարտե­լուց հետո, որը կատարվում է Վլա­դի­վոստո­կում, Ուսսուրիյսկում, Խաբա­րովսկում և Բլա­գո­վեշչենսկում՝ նշվում է հարավկո­րեա­կան փաստաթղթե­րում։
Կրեմլը նախա­տե­սում է զինել հյուսիսկո­րեա­ցի­նե­րին զենքով և ռազմա­կան համազգեստով, ինչպես նաև կեղծ անձնագրե­րով, որպեսզի նրանք ներկա­յացվեն որպես Ռուսաստա­նի արև­ելյան շրջաննե­րի բնա­կիչներ, նշվում է փաստաթղթում։

Աղբյուրը՝
https://www.bloomberg.com/news/articles/2024–10-25/north-korea-to-send-more-troops-to-russia-soon-intelligence-documents-reveal

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ