17.4 C
Yerevan

Ընտրություններ Վրաստա­նում՝ Հետև­անքներ Հայաստա­նի Համար

Անկախ Վրաստա­նում իշխա­նության հանգա­մանքից՝ Թբի­լի­սիի հետ դրա­կան հարա­բե­րության բացա­կա­յությունն էապես կհարվա­ծի Ֆրանսիա­յի աշխարհա­քա­ղա­քա­կա­նությա­նը, քանի որ Կովկա­սում միայն Հայաստա­նի հետ կղզիա­ցած հարա­բե­րությունը չի կարող լինել կենսունակ:

Հակոբ Բադալյան

Բախտո­րոշ օր Վրաստա­նում. ի՞նչ է սպասվում Հայաստա­նին

Վրաստանն այսօր ընտրում է նոր խորհրդա­րան: Այդ ընտրության ռեգիո­նալ և անգամ աշխարհա­քա­ղա­քա­կան բոխտո­րո­շության մասին այս ընթացքում խոսվել է շատ: Վրաստա­նում նախընտրա­կան դիմա­կա­յությունը եղել է սուր, ինչպես երբևէ: Գլխա­վոր հարցն այն է, թե ինչ իրա­վի­ճակ է լինե­լու հարև­ան ու Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան գործընկեր երկրում ընտրությունից հետո: Խոսքը ոչ միայն զուտ հետընտրա­կան ցնցումնե­րի առկա­յության կամ բացա­կա­յության մասին է, այլ ընդհանրա­պես խորհրդա­րա­նա­կան ամբողջ ցիկլում Վրաստա­նում կյանքի կազմա­կերպման բնա­կա­նոն ընթացքի:

Անխոս է, որ Հայաստա­նի համար գերկարև­ո­րը Վրաստա­նում կյանքի բնա­կա­նո­նությունն է, կայունությունը: Երև­ա­նը պետք է պատրաստ լինի աշխա­տել Վրաստա­նի որևէ իշխա­նության հետ՝ անկախ այդ իշխա­նության արտա­քին քաղա­քա­կա­նությունից: Հայաստա­նը չէ այդ հարցը որո­շո­ղը, հարցը որո­շո­ղը Վրաստա­նի հանրությունն ու քաղա­քա­կան վերնա­խա­վերն են: Հայաստա­նի համար, անշուշտ, առա­վե­լա­գույն շահե­կա­նությունն այն Վրաստանն է, որ բարվոք հարա­բե­րություն ունի թե՛ Ռուսաստա­նի, թե՛ Եվրո­պա­յի հետ:

Դա էապես կբարձրացնի աշխարհա­քա­ղա­քա­կան կարև­որ նախագծե­րի առումով Հայաստա­նի նշա­նա­կա­լիությունն ու ներգրավվա­ծության պրակտի­կությունը: Անկասկած է, որ Վրաստա­նը Հայաստա­նի համար կարև­որ ճանա­պարհ է թե՛ դեպի Ռուսաստան, թե՛ դեպի Եվրո­պա: Այս ճանա­պարհնե­րը, սակայն, չեն սկսում միայն Հայաստա­նից և ոչ էլ անգամ Իրա­նից: Դրանք սկսում են Պարսից ծոցից կամ գուցե նույնիսկ այսպես ասած Գլո­բալ հարա­վից:

Վրաստա­նը շատ կարև­որ նշա­նա­կություն ունի այդ համա­տեքստում Հայաստա­նի ֆունկցիո­նալ հեռանկարնե­րի համար, ըստ այդմ՝ Հայաստանն էապես շահագրգռված է հարև­ան երկրում նախընտրա­կան կրքե­րի շուտա­փույթ հանդարտեցման և Վրաստա­նի կյանքը բնա­կա­նոն հուն վերա­դարձնե­լու հարցում, ինչը կենթադրի Ռուսաստա­նի հետ դրա­կան միտում նշմա­րող հարա­բե­րության կայուն ծավա­լում, միա­ժա­մա­նակ Եվրո­պա­յի հետ խաթարված հարա­բե­րության հնա­րա­վո­րինս արագ վերա­կանգնում:

Թվում է, որ աշխարհա­քա­ղա­քա­կան սրվող դիմա­կա­յության պայմաննե­րում դա իրա­տե­սա­կան չէ և Վրաստա­նի համար «կամ-կամ»-ն անխուսա­փե­լի է: Սակայն, այստեղ պատկե­րը բոլո­րո­վին միարժեք ու միա­շերտ չէ, որովհետև Վրաստաննի հետ հարա­բե­րության խաթա­րումը չի բխում նաև Եվրո­պա­յի, կամ առնվազն Եվրո­պա­յում մի շարք առանցքա­յին դերա­կա­տարնե­րի շահե­րից: Եվ այդ շարքում առա­ջին հերթին, օրի­նակ, Ֆրանսիան:

Անկախ Վրաստա­նում իշխա­նության հանգա­մանքից՝ Թբի­լի­սիի հետ դրա­կան հարա­բե­րության բացա­կա­յությունն էապես կհարվա­ծի Ֆրանսիա­յի աշխարհա­քա­ղա­քա­կա­նությա­նը, քանի որ Կովկա­սում միայն Հայաստա­նի հետ կղզիա­ցած հարա­բե­րությունը չի կարող լինել կենսունակ: Շերտերն այդ իմաստով իրա­պես շատ են, և հեռանկարնե­րը՝ ոչ միարժեք: Ըստ այդմ՝ Վրաստա­նի հարցում սև կամ սպի­տակ ապա­գա­յի վերա­բերյալ դատո­ղություններն ավե­լի շուտ թերևս բնո­րոշ են ժամա­նա­կի տեղե­կատվա-քարոզչա­կան պատկե­րին, քան իրե­րի բուն դասա­վո­րությանն ու դրանց բազմա­թիվ նուրբ շերտե­րին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ