27.7 C
Yerevan

Իվա­նիշվի­լիի «Պյուռոսյան» Հաղթա­նա­կը

Վրա­ցա­կան իշխող և ընդդի­մա­դիր էլի­տա­նե­րը համա­ձայնության կգնա՞ն: Այլընտրանքը Բիձի­նա Իվա­նիշվի­լիի «պյուռոսյան հաղթա­նակն» է և ընդդի­մության մարգի­նա­լա­ցումը: Իսկ Վրաստա­նի քաղա­քա­կան «քառա­ձայն երգե­ցո­ղությունից» շատ բան է կախված:

Վահրամ Աթա­նեսյան

Իվա­նիշվի­լին «պյուռոսյան հաղթանա՞կ» է տարել

Վրաստա­նի ԿԸՀ հրա­պա­րա­կած վերջին տվյալնե­րը հաշվի առնե­լով՝ իրա­վի­ճա­կին տեղյակ աղբյուրներն ասում են, որ նոր խորհրդա­րա­նում «Վրա­ցա­կան երա­զանքը» կունե­նա պատգա­մա­վո­րա­կան 88 մանդատ, լավա­գույն դեպքում՝ 90–91:

Այդ արդյունքը թույլ է տալիս ընտրել վարչա­պետ և կառա­վա­րություն ձևա­վո­րել: Բայց կա իրա­վա­կան մի խոչընդոտ. սահմա­նադրությամբ նորընտիր խորհրդա­րա­նի անդրա­նիկ նիստ հրա­վի­րում է երկրի նախա­գա­հը: Գործող վարչա­պետ Կոբա­խի­ձեն այս առթիվ հայտա­րա­րել է, որ եթե նախա­գահ Զուրա­բիշվի­լին «խոչընդո­տի», խորհրդա­րա­նը, միեւնույն է, նիստ կգումա­րի: Վարչա­պետ նշա­նա­կե­լու համար պահանջվում է 76 «կողմ» ձայն:

Քվեարկության նախնա­կան արդյունքնե­րի հրա­պա­րա­կումից հետո որոշ փորձա­գետներ արձա­նագրել են, որ «Հանուն Վրաստա­նի» կուսակցությունը, որ նույնպես հաղթա­հա­րել է հինգ տոկո­սի շեմը, ԿԸՀ նախնա­կան տեղե­կություննե­րը չճա­նա­չե­լու մասին հայտա­րա­րություն չի տարա­ծել:

Այդ կուսակցությունը գլխա­վո­րում է Գեորգի Գախա­րիան: Նա «Վրա­ցա­կան երա­զանքի» հետ համա­գործակցության անցած ճանա­պարհ ունի, պաշտո­նա­վա­րել է որպես վարչա­պետ. որոշ դիտորդներ կասկածներ ունեին, որ նա, գուցե, Բիձի­նա Իվա­նիշվի­լիի հետ «գաղտնի համա­ձայնություն ունի եւ կարող է նրա հետ կոա­լի­ցիա կազմել»:

Gergianews‑ը հայտնում է, որ Գեորգի Գախա­րիան միա­ցել է ընդդի­մությա­նը և նույնպես չի ճանա­չում ԿԸՀ հրա­պա­րա­կած արդյունքնե­րը: Նա նույնիսկ կոչ է արել «պաշտպա­նել ժողովրդի քվե­նե­րը»:

Ի՞նչ քայլե­րի կդի­մի վրա­ցա­կան ընդդի­մությա­նը կամ չի դիմի՝ պարզ կլի­նի առա­ջի­կա մի քանի օրե­րին: Բայց եթե ընտրություննե­րի արդեն պաշտո­նա­կան արդյունքնե­րով «Վրա­ցա­կան երա­զանքն» ունե­նա պատգա­մա­վո­րա­կան առա­վե­լա­գույնը 90 մանդատ, ապա դա կլի­նի «պյուռոսյան հաղթա­նակ»: Բիձի­նա Իվա­նիշվլին զրկվել է նախընտրա­կան սկզբունքա­յին, հիմնա­րար նշա­նա­կության խոստումնե­րը կատա­րե­լու իրա­վա­կան լծակնե­րից:

Իվա­նիշվի­լին քարո­զարշա­վը տարել է խորհրդա­րա­նում սահմա­նադրա­կան մեծա­մասնություն ձեւա­վո­րե­լու նպա­տա­կով: Այդ դեպքում «Վրա­ցա­կան երա­զանքը» հնա­րա­վո­րություն կստա­նար առանց հանրաքվեի սահմա­նադրա­կան փոփո­խություններ կատա­րել, լուծել ընդդի­մա­դիր կուսակցություննե­րը փակե­լու, ԼԳԲ քարոզչությունն արգե­լե­լու և, բացառված չէ, Վրաստա­նի եվրաինտեգրման քաղա­քա­կա­նության դրույթը սահմա­նադրությունից հանե­լու հարցե­րը:

Խորհրդա­րա­նի ներկա­յիս դասա­վո­րությամբ թվարկված հարցե­րից և ոչ մեկը իրա­վա­կան լեգի­տիմ ճանա­պարհով հնա­րա­վոր չէ լուծել: Ավե­լին, չի գործի նաև վարչա­պետ Կոբա­խի­ձեի սպառնա­լի­քը, որ խորհրդա­րա­նը հենց առա­ջին նիստում պաշտո­նանկ կանի նախա­գահ Զուրա­բիշվի­լիին, եւ «ոչ ոք նրա կոկորդի­լո­սի արցունքնե­րին չի հավա­տա»: Նախա­գա­հին հնա­րա­վոր է օմփիչմենթի ենթարկել 100 պատգա­մա­վո­րի «կողմ» քվեով, իսկ «Վրա­ցա­կան երա­զանքը» կունե­նա լավա­գույն դեպքում 90 մանդատ:

Ասել, թե այսպի­սի դասա­վո­րությունը նույնպես «քաղտեխնո­լո­գիա­յի արդյունք» է, թերևս, չափա­զանցություն կլի­նի, բայց եթե Իվա­նիշվի­լին նախընտրա­կան խոստումներ տվել է ոչ միայն Վրաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին, այլեւ ուժա­յին որոշ կենտրո­նի եւ զրկվում է հռչա­կած նպա­տակներն իրա­գործե­լու լծակնե­րից, ապա Վրաստա­նի նոր կառա­վա­րությունը կանգնե­լու է լուրջ խնդիրնե­րի առաջ:

Իվա­նիշվի­լին խոստա­ցել է սահմա­նադրությամբ առանձնա­հա­տուկ կարգա­վի­ճակ շնորհել Վրաց ուղղա­փառ եկե­ղե­ցուն: Քվեարկությունից երկու օր առաջ ՎՈՒԵ Պատրիարք-կաթո­ղի­կո­սը կոչ է արել ընտրություն կատա­րել «հօգուտ ազգա­յին և կրո­նա­կան արժեքնե­րի՝ ակնհայտո­րեն աջակցե­լով իշխող կուսակցությա­նը: ՎՈՒԵ‑ն առայժմ ակնկա­լա­ծը չի ստա­նա:
Չափա­զանց ինտրի­գա­յին է նաև ազգա­յին փոքրա­մասնություննե­րի խնդի­րը: Իրա­զեկ աղբյուրնե­րը հայտնում են, որ Քվե­մո Քարթլիի ադրբե­ջա­նաբնակ ռեգիո­նում և Սամցխե-Ջավա­խե­թիում, որտեղ հայ բնակչությունը հարա­բե­րա­կան մեծա­մասնություն է կազմում, իշխող կուսակցությունն ստա­ցել է քվե­նե­րի համա­մե­տա­բար 95 և 90 տոկո­սը:

Հոկտեմբե­րի 26‑ի քվեարկությունը, այսպի­սով, ոչ միայն չի լուծել Վրաստա­նի ներքին և արտա­քին քաղա­քա­կան խնդիրնե­րը, այլև բացա­հայտել է նորե­րը: Խնդիր է, թե այդ իրա­վի­ճակն ինչպե՞ս է կառա­վարվե­լու: (Չկա­ռա­վա­րե­լու տարբե­րա­կը պետք է բացա­ռել, որովհե­տեւ այդ դեպքում Վրաստա­նը կվե­րա­դառնա քաղա­քա­ցիա­կան և պարտի­զա­նա­կան պատե­րազմի փորձությա­նը, ինչը կսադրի հարավ-կովկասյան լայնա­ծա­վալ անկա­յունություն): Սահմա­նադրա­կան մեծա­մասնություն չստա­նա­լով՝ «Վրա­ցա­կան երա­զանքը» փաստա­ցի կես-իշխա­նություն է ստա­նում, մի իրա­վի­ճակ, որ ընդդի­մության հետ կոնսենսուսի հնա­րա­վո­րություն է: Վրա­ցա­կան իշխող և ընդդի­մա­դիր էլի­տա­նե­րը համա­ձայնության կգնա՞ն: Այլընտրանքը Բիձի­նա Իվա­նիշվի­լիի «պյուռոսյան հաղթա­նակն» է և ընդդի­մության մարգի­նա­լա­ցումը: Իսկ Վրաստա­նի քաղա­քա­կան «քառա­ձայն երգե­ցո­ղությունից» շատ բան է կախված:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ