25.4 C
Yerevan

ԱՄՆ Համբե­րությունն Անսպառ Չէ ՀՀ Հետ Հարա­բե­րություննե­րի Հարցում

Մեր հայրե­նա­կիցնե­րը ևս դեռ հստակ կողմնո­րո­շում չունեն, թե ում են ընտրե­լու։ Վերջին տարի­նե­րին հանրա­պե­տա­կաննե­րի նկատմամբ համակրանքի աճ է նկատվում և նաև անձամբ Թրամփի նկատմամբ, ինչը մի քիչ զարմա­նա­լի է, որովհետև, եթե հաշվի առնենք, որ հայկա­կան համայնքի առանձնա­հատկություննե­րից մեկն իր քրիստո­նեա­կան գաղա­փա­րա­խո­սա­կան սկզբունքն է, ապա Թրամփը այնպի­սի մարդ չէ, որ համա­պա­տասխա­նի դրան, բացի այդ ամե­նից Թրամփը մեծ բիզնես գործեր ունի Ալիևի, Էրդո­ղա­նի ընտա­նիքնե­րի հետ։

Վիգեն Հովսեփյան

1TV‑ը զրուցել է ամե­րի­կա­հայ հասա­րա­կա­կան-ազգա­յին գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մոտ օրերս սպասվող ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություններն ու դրանց հետև­անքնե­րը տարա­ծաշրջա­նի, նաև Հայաստա­նի նկատմամբ։

Վիգեն Հովսեփյանն իր խոսքում նշել է, որ ընդհա­նուր հարցումնե­րի համա­ձայն նախա­պես տպա­վո­րություն էր ստեղծվել, թե Թրամփը շատ ավե­լի հաջող դիրքե­րում է գտնվում, հետո, երբ նախա­գահ Բայդե­նի թեկնա­ծությունը փոխա­րինվեց Քամա­լա Հարի­սով, նրա ելույթնե­րից հետո սկսեց այն տեսա­կե­տը շրջա­նառվել, որ Հարի­սը վերա­կանգնել է դեմոկրատնե­րի խարխլված դիրքե­րը և նույնիսկ առաջ անցել Թրա­մից։ Ներկա­յումս անո­րո­շություն է՝ 50–50 կարգա­վի­ճակ։ 

Քաղա­քա­գե­տը նշեց, որ ամե­րիկյան ընտրություննե­րի հետ կապված հստակ կարծիք հայտնե­լը շատ վիճա­հա­րույց է, քանի որ երբեք հնա­րա­վոր չէ հասկա­նալ, թե ինչ կլի­նի իրա­կա­նում։ ԱՄՆ-ում գրանցված 350 մլն ընտրողնե­րի շրջա­նում հարցում անցկացնել և հստակ պատկեր ստա­նա­լը շատ բարդ մի երև­ույթ է։ Նաև պետք չէ մոռա­նալ, որ վերջին տարի­նե­րին այդ սոցհարցումնե­րը սխալ պատկերներ են ստա­ցել, ուստի հարցումնե­րի վրա հենվե­լը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այն չի կարող ամբողջա­պես օբյեկտիվ լինել՝ բազմա­թիվ պատճառնե­րով։ Քաղա­քա­գե­տը նաև նշեց, որ տարածված հարցումնե­րից մեկի տվյալնե­րի համա­ձայն, ըստ որի Քամա­լա Հարի­սը մոտ 60 տոկոս առա­վե­լություն ունի, չի կարող օբյեկտիվ լինել երկու պատճա­ռով։ Առա­ջի­նը՝ դրան մասնակցել են մոտ 40 մլն ընտրողներ, բացի դրա­նից նրանց մեծ մասը պետա­կան գրանցված աշխա­տողներ են, իսկ դա նշա­նա­կում է, որ նրանց կարգա­վի­ճա­կը ևս ազդել  է իրենց կարծի­քի վրա։ Դոնալդ Թրամփը հենց դրա մասին է հաճախ խոսում՝ նշե­լով, որ պետա­կան աշխա­տողնե­րի շրջա­նում անցկացված սոցհարցումը չի կարող ճշգրիտ պատկեր ներկա­յացնել։ Բայց հարցը միայն ընտրողնե­րի թիվը չէ։ Ամե­րիկյան նախա­գա­հա­կան ընտրություննե­րը Հայաստա­նի նման չեն, այնտեղ ամեն ինչ ավե­լի բազմա­շերտ է։ ԱՄՆ-ում ոչ թե ժողովրդի ընդհա­նուր քվեի կեսից ավե­լին է ընտրում նախա­գա­հին, այլ՝ նահագնե­րը։ Ամեն նահանգ ունի ձայնե­րի իր քանա­կը, ամեն նահանգում ձայնե­րի քանա­կը տարբեր է։ Երբ որևէ նահանգում թեկնա­ծունե­րից մեկը ստա­նում է 50+ ձայն, ապա նահանգի ամոբղջ ձայնե­րը անցնում են նրան և ստացվում է, որ տվյալ նահանգն ընտրել է այսինչ թեկնա­ծուին։ Մի նահանգ ունի 40 ձայն, մի նահանգ՝ 19 և այլն։ Կախված նահանգի բնակչության թվից, ամեն նահանգ տարբեր քանա­կությամբ քվե­ներ ունեն։ Ընդ որում այստեղ ևս ամեն ինչ հարթ չէ։ Կա որո­շա­կի անհա­վա­սա­րություն։ ԱՄՆ ամեն նահանգ ունի տարբեր քանա­կի բնակչություն։ Եթե ենթադրենք, որևէ նահանգում ապրում է երեք մլն մարդ և մեկ մլն ձայնով մեկ քվե է ընտրվում, ապա ոչ բոլոր նահագնե­րում է այդ սկզբունքը պահպանվում։ Փոքր բնակչություն ունե­ցող նահագնե­րի բնա­կիչներն իրենց թվի համե­մատ ավե­լի շատ քվեեն կարո­ղա­նում ունե­նալ, քան՝ մեծե­րը։ Օրի­նակ Կալիֆորնիան ավանդա­բար ունե­նում է  մոտ 30 քվե, այլ ոչ թե ասենք 120, թեև իր բնակչության քանա­կը հերի­քում է(համաձայն այն բանի, թե ինչպես են ընտրիչներն ընտրվում փոքր նահանգնե­րում), բայց ավե­լի փոքր նահանգի դեպքում փոքր թվա­կազմը կարո­ղա­նում է ավե­լի քիչ ձայնով ավե­լի շատ ընտրիչ ստա­նալ, ինչը ևս ընտրություննե­րի վրա ազդող երև­ույթ է։

Վիգեն Հովսեփյա­նը անդրա­դարձ կատա­րեց ամե­րի­կա­հայ համայնքին՝ նշե­լով, որ մեր հայրե­նա­կիցնե­րը ևս դեռ հստակ կողմնո­րո­շում չունեն, թե ում են ընտրե­լու։ Վերջին տարի­նե­րին հանրա­պե­տա­կաննե­րի նկատմամբ համակրանքի աճ է նկատվում և նաև անձամբ Թրամփի նկատմամբ, ինչը մի քիչ զարմա­նա­լի է, որովհետև, եթե հաշվի առնենք, որ հայկա­կան համայնքի առանձնա­հատկություննե­րից մեկն իր քրիստո­նեա­կան գաղա­փա­րա­խո­սա­կան սկզբունքն է, ապա Թրամփը այնպի­սի մարդ չէ, որ համա­պա­տասխա­նի դրան, բացի այդ ամե­նից Թրամփը մեծ բիզնես գործեր ունի Ալիևի, Էրդո­ղա­նի ընտա­նիքնե­րի հետ, կապված է նաև ռուսա­կան որո­շա­կի շրջա­նակնե­րի։ Պետք է նշել նաև, որ հանրա­պե­տա­կաննե­րի նկատմամբ համակրանքը միայն Թրամփի անձով չէ պայմա­նա­վորված, այլ կա օրի­նակ Թրամփի փոխնա­խա­գա­հը, որ առա­վել մոտ է այդ քրիստո­նեա­կան արժեքնե­րին, արտա­հայտվում է նրա խոսույթում, պահվածքում։

Գալով Քամա­լա Հարի­սին և դեմոկրա­տա­կաննե­րին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ դեմոկրատնե­րի մեջ ևս շերտա­վո­րում կա։ Նրանք ունեն համե­մա­տա­բար չափա­վոր և ծայրա­հեղ ազա­տա­կաններ ու Քամա­լա Հարի­սը պատկա­նում է ծայրա­հեղ ազա­տա­կաննե­րի թվին։ Հայե­րի շրջա­նում վախ կա, որ իրենց ավանդա­կան, քրիստո­նեա­կան արժեքնե­րը կարող են սակարկության առարկա դառնալ։ Բազմա­թիվ գործոններ կան, որ ազդում են ոչ միայն ամե­րի­կա­ցի­նե­րի, այլև հենց ամե­րի­կա­հա­յե­րի կողմնո­րոշման վրա։

Վիգեն Հովսեփյա­նը նաև նշեց, որ այս պահին ԱՄՆ‑ը հետաքրքրությունն ավե­լացրել է Հարա­վա­յին Կովկա­սի նկատմամբ և առանձնա­պես հավա­նա­կան չէ, որ Թրամփի ընտրության պարա­գա­յում  ԱՄՆ տեսանկյունն այս հարցի շուրջ կփոխվի։ Տարբե­րություններ իհարկե կլի­նեն, բայց դրանք գուցե չունե­նան այնպի­սի ծայրա­հեղ դրսև­ո­րումներ, ինչպես կարծել հակված են շատե­րը։ ԱՄՆ‑ը այս պահին շատ ավե­լի ջերմ և բարե­կա­մա­կան է տրա­մադրված Հայաստա­նի հանդեպ, բայց ամեն ինչ իր գինն ունի, բացի դրա­նից՝ ԱՄՆ համբե­րությունը ևս անսպառ չէ։ Այս ամե­նից օգտվել է հարկա­վոր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ