24.7 C
Yerevan

Թուրքիան «Բացում Է Խաղա­քարտե­րը»

Բացառված չէ, անշուշտ, որ Քյոլնի քրդա­կան բողո­քի ակցիա­յին Իսրա­յե­լի դրոշնե­րը բարձրացրել են ոչ թե ՔԲԿ համա­կիրնե­րը, այլ թուրքա­կան MITI‑ի կողմից հավա­քագրված սադրիչնե­րը։

Վահրամ Աթա­նեսյան

«Անա­դո­լուն» հայտնում է հոկտեմբե­րի 28-ին Քյոլնում Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցության կազմա­կերպած հանրա­հա­վա­քի մասին: Ցուցա­րարնե­րը դեմ են արտա­հայտվել ՔԲԿ‑ն լուծա­րե­լու, Թուրքիա­յի դեմ զինված պայքա­րը դադա­րեցնե­լու և քրդա­մետ DEM կուսակցության միջո­ցով քաղա­քա­կան գործունեություն սկսե­լու գաղա­փա­րին:

Հանրա­հա­վա­քը կազմա­կերպվել է Թուրքիա­յի Ազգայնա­կան շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչե­լիի հայտա­րա­րությունից հետո, որ Թուրքիա­յում քրդա­կան հարց երբեք չի եղել և չի լինե­լու, կա ահա­բեկչությա­նը վերջ տալու առաջնա­հերթություն, և բոլորս պետք է միասնա­կան լինենք։ Քյոլնի ցուցա­րարնե­րը հայտա­րա­րել են, որ անկախ Քուրդիստա­նի համար պայքա­րը շարունակվե­լու է:

Եվրո­պա­կան երկրնե­րում ՔԲԿ‑ն, այսպես ասած, «բջիջներ» միշտ ունե­ցել է և ունի: Նրանք պարբե­րա­բար հանրա­հա­վաքներ, ցույցեր, պիկետներ են կազմա­կերպում: Հոկտեմբե­րի 28‑ի Քյոլնի բողո­քի ակցիան, սակայն, քրդա­կան շարժման պատմության մեջ առա­ջինն է, երբ մի քանի տասնյակ մասնա­կիցներ բարձրացրել են Իսրա­յե­լի դրո­շը:

Անդրա­դառնա­լով Բահչե­լիի առա­ջարկությա­նը, որ ՔԲԿ‑ն պետք է լուծարվի, վերջ տա զինված պայքա­րին և ինտեգրվի Թուրքիա­յի քաղա­քա­կան համա­կարգին, իշխող «Արդա­րություն և զարգա­ցում» կուսակցության աղբյուրը turkgazetesi-ին ասել է, որ հիմնա­կան խնդի­րը կայա­նում է նրա­նում, թե արդյոք քրդե­րը կշարունակե՞ն աշխա­տել ԱՄՆ‑ի և Իսրա­յե­լի հետ:

Նույն օրը կայա­ցել է Թուրքիա­յի կառա­վա­րության նիստը: Տարածված պաշտո­նա­կան հաղորդագրությունը վերստին մեջբե­րել է նախա­գահ Էրդո­ղա­նի պնդումը․«Մենք թույլ չենք տա, որ մեր սահմաննե­րի մոտ ահա­բեկչա­կան պետություն ստեղծվի»: Իշխող կուսակցության աղբյուրը փաստա­ցի բացա­հայտել է Անկա­րա­յի մտա­հո­գությունը, որ ԱՄՆ‑ը և Իսրա­յե­լը «ծրագրել են ստեղծել քրդա­կան անկախ պետություն»:

Բացառված չէ, անշուշտ, որ Քյոլնի քրդա­կան բողո­քի ակցիա­յին Իսրա­յե­լի դրոշնե­րը բարձրացրել են ոչ թե ՔԲԿ համա­կիրնե­րը, այլ թուրքա­կան MITI‑ի կողմից հավա­քագրված սադրիչնե­րը: Նպա­տա­կը պարզ է՝ միջազգա­յին հանրությա­նը համո­զել, որ Թուրքիա­յի դեմ ՔԲԿ զինված պայքա­րի «հովա­նա­վորներն Իսրա­յելն է»: Այդ հարցում, իհարկե, մեղադրանքը փոխա­դարձ է. Նաթանյա­հուն ՀԱՄԱՍ‑ի «հոգե­հայր» է հայտա­րա­րում Թուրքիա­յին:

Անկա­րան, այսպի­սով, որո­շա­կիո­րեն բացում է մերձա­վո­րարև­ելյան «փասիանսի խաղա­քարտե­րը»: եթե Պաղեստի­նը ստա­նա ինքնիշխան պետության կարգա­վի­ճակ, ապա նույն իրա­վունքը կիրա­ռե­լի է նաև քրդե­րի նկատմամբ: Պատա­հա­կան չէ, որ Էրդո­ղա­նը հիշեցրել է Սաքս-Պիկո­յի համա­ձայնա­գի­րը: Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմից հետո կար նաև քրդա­կան պետություն ստեղծե­լու գաղա­փար:

Իսրա­յե­լի վարչա­պետ Նաթանյա­հուն Գազա­յի հատվա­ծում և Լիբա­նա­նի հարա­վում պատե­րազմը հիմնա­վո­րում է ոչ միայն ինքնա­պաշտպա­նության իրա­վունքով, այլև «նոր Մերձա­վոր Արև­ելք ստեղծե­լու անհրա­ժեշտությամբ»:

Ո՞վ է «նոր Մերձա­վոր Արև­ելքի» շահա­ռուն: Էրդո­ղա­նը քննա­դա­տության սլաքներն ուղղում է Միացյալ Նահանգնե­րին: Թուրքա­կան մամուլի հրա­պա­րա­կումնե­րի ենթա­տեքստա­յին գնա­հա­տա­կաննե­րից դատե­լով՝ նա ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին մասնակցել է ոչ թե տնտե­սա­կան, այլ բացա­ռա­պես քաղա­քա­կան շահե­րից ելնե­լով: Թուրքիա­յի համար դա մի հարթակ է, որտեղ առկա է Ռուսաստա­նի, Չինաստա­նի և Իրա­նի առա­ջին դեմքե­րի հետ ուղղա­կի շփման հնա­րա­վո­րություն:

Այդ երկրնե­րից յուրա­քանչյուրը Մերձա­վոր Արև­ելքում իր շահերն ու դրանք իրացնե­լու գործի­քա­կազմ ունի, բայց նրանց «միա­վո­րում է» մի ընդհա­նուր նպա­տակ՝ թույլ չտալ, որ տարա­ծաշրջա­նում ԱՄՆ‑ն հեգե­մո­նիա հաստա­տի: Երև­ում է, սակայն, որ նույն երկրնե­րը նաև Մերձա­վոր Արև­ելքի նոր-օսմա­նա­կան ստա­տուս քվոն են մերժում: Այդ բարդ իրա­վի­ճա­կից Թուրքիան փորձում է դուրս գալ ավե­լի ուժեղ: Դա հնա­րա­վոր կլի­նի մի դեպքում՝ եթե Իրա­նա-իսրա­յե­լա­կան լայնա­ծա­վալ պատե­րազմ սկսվի: Միջազգա­յին փորձա­գետնե­րը, մինչդեռ, Իրա­նի և Իսրա­յե­լի հարա­բե­րություննե­րը գնա­հա­տում են որպես «սատիսֆակցիա­յի իրա­վի­ճակ»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ