25.4 C
Yerevan

Վրա­ցա­կան Կեղծիք՝ Հայկա­կան Ձևա­չա­փով

Մեզ մնում է միայն հետև­ություններ անել, որ դեռ երկար պիտի աշխա­տենք մեր անվան վրա­յից թե՛ «այլ պետության խամա­ճիկ», թե՛ «վարպե­տո­րեն ինչ-որ բան կեղծո­ղի» համբա­վը հեռացնե­լու համար։ Եթե իհարկե ուզում ենք։ Գուցե չենք էլ ուզում․․․

Լիա­նա Խաչատրյան

Հայկա­կան կարուսե՞լ․ Վրաստա­նի նախա­գա­հը ընտրա­կեղծա­րա­րությունը կոչեց մեր անունով

Մինչ մենք խոսում ենք այն մասին, որ երկրում պետք է զարգացնել տեխնո­լո­գիա­նե­րը, վերամբարձ մտքեր ենք ձոնում հնա­րա­միտ հային, որ կրթում է աշխարհը և իր բացա­ռիկ մտքով ամե­նուր նորա­րա­րություններ է ստեղծում․․․ Վրաստա­նում ակտի­վա­նում է հետընտրա­կան իրա­րանցումը։

Օրեր առաջ Վրաստա­նում անցկացվե­ցին խորհրդա­րա­նի ընտրություններ, որում իշխող «Վրա­ցա­կան երա­զանք» կուսակցությունը, որին մեղադրում են ռուսա­մե­տության համար, ստա­ցել է ձայնե­րի 54 տոկո­սը։ Անցո­ղիկ շեմը հաղթա­հա­րել են նաև չորս ընդդի­մա­դիր կուսակցություններ, որոնցից 3‑ը հայտա­րա­րել են, որ չեն ընդունում ընտրության արդյունքնե­րը։ Ակտիվ ելույթնե­րով է հանդես գալիս մասնա­վո­րա­պես Վրաստա­նի նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լին, որը հրա­ժարվում է ընդունել ընտրության արդյունքը։

Իր հարցազրույցնե­րից մեկում նա մեղադրել է իշխող ուժին ռուսահպա­տա­կության համար, պնդել, որ ամբողջ նախընտրա­կան գործընթա­ցի մեջ տեսնում է ռուսա­կան հատուկ ուժե­րի հետքը։ Զուրա­բիշվի­լին նաև նշել է, որ ընտրություննե­րի ժամա­նակ կիրառվել են հենց ռուսա­կան ընտրա­կեղծա­րա­րության տարբեր հնարքներ։

Արդյոք դա այդպես է, թե ոչ՝ թող քննեն քաղա­քա­գետնե­րը։ Ինձ սակայն հետաքրքրեց մի առանձին արտա­հայտություն, որն արեց հարև­ան պետության նախա­գա­հը։ Խոսե­լով ընտրա­կեղծիքնե­րի ձևե­րից մեկի մասին, մասնա­վո­րա­պես, տարբեր ընտրա­տե­ղա­մա­սե­րում մի քանի անձանց կողմից, տարբեր քաղա­քա­ցի­նե­րի անունից քվեարկե­լու հնարքից, Զուրա­բիշվի­լին հայտա­րա­րեց, որ կեղծի­քի այս մեթո­դը Վրաստա­նում անվա­նում են «հայկա­կան կարուսել»։

Առա­ջին պահին իհարկե վրդովմունք է առա­ջա­նում, մտա­ծում ես՝ ինչու հայկա­կան։ Հետո սկսում ես հիշել անցած տարի­ներն ու տարբեր ընտրություննե­րի հետ կապված քաշքշուկնե­րը, ու գլուխդ իրոք սկսում է պտտվել, ասես տեղա­կան արտադրության կարուսել նստած լինես։

Որպես լրագրող ես միայն մեկ անգամ եմ ընտրություններ լուսա­բա­նել՝ ընտրա­տե­ղա­մա­սում հետև­ե­լով ընթացքին։ Ժամա­նակնե­րը փափուկ էին, Նիկոլ Փաշինյանն էլ՝ անհատ ընդդի­մա­դիր։ Ծեծկռտուք և իրա­րանցում այդ օրը չկար, բայց կային «մեր դեմ խաղ չկա»-ն, թաղի տղեք, հավաքվող և հավա­քագրվող ինչ-որ խումբ-խումբ ընտրողներ և, իհարկե, սպասված արդյունք։ Ամեն ինչ այնքան հարթ ու հստակ կանո­նա­կարգված էր, որ օտա­րազգի հետև­ո­ղը կզգար, որ մի բան այն չէ, բայց պարզա­պես հետև­ե­լով ոչինչ չէր հասկա­նա։

Բայց վերա­դառնանք մեր օրեր։

Փաստո­րեն այսօր հստակ կարե­լի է արձա­նագրել, որ առնվազն քաղա­քա­կան կեղծա­րա­րության տեխնո­լո­գիա­նե­րում մենք տարա­ծաշրջա­նում աչքի ենք ընկել։ Հավա­նա­բար պետք է մի կողմ թողնել գիտությունն ու տեխնի­կան և շարունա­կել զարգացնել քաղա­քա­կան տեխնո­լո­գիա­նե­րը։ Ժամա­նակն է բրենդա­վո­րել և միջազգա­յին հանրությա­նը առա­ջարկել նաև «հայկա­կան բացա­ռիկ սահմա­նադրությունը», «փախստա­կաննե­րի բնա­կա­պա­հովման հայկա­կան մոդե­լը», «Եվրո­պա գնա­լու հայկա­կան տարբե­րա­կը» և հատուկ առա­ջարկ՝ «ցտե­սություն հայկա­կան ձևով»՝ ինչպե՞ս դուրս գալ ՀԱՊԿ-ից առանց ոտքդ քաշե­լու։

Նման առա­ջարկություննե­րի փաթե­թը պիտի որ հետաքրքրի ամեն գնով իշխա­նությունը պահել ցանկա­ցող սկսնակ ավտոկրա­տիա­նե­րին կամ հիբրի­դա­յին վարչախմբե­րին, որոնք ձգտում են մաքսի­մալ ձևա­կան պահել իրենց ժողովրդա­վա­րա­կան բաղադրի­չը։

Իսկ եթե կատա­կը մի կողմ թողնենք և հարցին լուրջ նայենք, իհարկե կարե­լի է հստակ ասել, որ ընտրա­կեղծա­րա­րությունը հայե­րից չի սկսվել և հայե­րով էլ չի ավարտվե­լու։ Բազմա­թիվ երկրնե­րում այնպի­սի հնարքնե­րի են գնում, որոնց մասին մենք անգամ երա­զել չենք կարող։ Բայց մյուս կողմից տխուր է, որ նման տեխնո­լո­գիա­ներն այնպես հետև­ո­ղա­կա­նո­րեն ենք կիրա­ռել, որ ինչ-որ մարդիկ դրանց «հայկա­կան» անունն են տվել։

Առանձին հարց էր, թե ինչու Զուրա­բիշվի­լին հնչեցրեց հայե­րի անունը ռուսնե­րի տեխնո­լո­գիա­նե­րի մասին խոսե­լիս։

Կարծում եմ, սա հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի հակա­ռակ կողմն է, որը մենք երկար տարի­ներ չէինք նկա­տում։ Այն է՝ տարա­ծաշրջա­նում մեզ դիտարկում են որպես «ռուսնե­րի­նը», բայց սա արդեն լրիվ ուրիշ հարց է, միջազգայնա­գետնե­րի հետաքրքրության առարկան։ Իսկ այժմ մեզ մնում է միայն հետև­ություններ անել, որ դեռ երկար պիտի աշխա­տենք մեր անվան վրա­յից թե՛ «այլ պետության խամա­ճիկ», թե՛ «վարպե­տո­րեն ինչ-որ բան կեղծո­ղի» համբա­վը հեռացնե­լու համար։ Եթե իհարկե ուզում ենք։ Գուցե չենք էլ ուզում․․․

Լիա­նա Խաչատրյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ