17.4 C
Yerevan

Արևմուտքն Օգնում Է Մեզ, Բաքուն Ու Մոսկվան՝ Բողո­քում

Հարցը Փաշինյա­նին պաշտպա­նել կամ չպաշտպա­նե­լու մասին չէ, այլ օրի­նակ այն փոփո­խություննե­րի, որ կոռուպցիա­յի դեմ պայքար է տարվում, պետա­կան բյուջեն գումար է մտնում, այդ գումա­րով հնա­րա­վոր է լինում հզո­րացնել երկրի պաշտպա­նությունը։ 

Կայծ Մինասյան

Factor TV‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նության որոշ դրվագներ և ներքին իրադրությա­նը վերա­բե­րող տարբեր երև­ույթներ։

Կայծ Մինասյա­նը, արձա­գանքե­լով այն դիտարկմա­նը, որ հնդկա­կան մամուլը գրում է, որ Հայաստա­նը, Ֆրանսիան և ԱՄՆ‑ը հանդի­սա­նում են հնդկա­կան զենքի խոշոր գնորդներ, ասաց, որ լավ է, որ հնդիկնե­րը խոսում են այդ մասին, բայց, թերևս լավ կլի­նի, որ հայ պաշտոնյա­նե­րը առանձնա­պես շատ չծա­վալվեն այդ հարցով և դրա համար բազում պատճառներ կան։ Այո՛, Հայաստա­նը Հնդկաստա­նից զենք գնում է, դա գաղտնիք չէ և դա լավ է։ Հայաստա­նը պիտի հզո­րացնի իր բանա­կը։ Ադրբե­ջա­նը պիտի տեսնի, որ այլևս հնա­րա­վո­րություն չի ունե­նա­լու զենքով ճնշե­լու Հայաստա­նը, որովհետև հայե­րը մարտունակ և լավ զինված բանակ են կառուցում։ Եվ բնա­կա­նա­բար այդ ամե­նը դուր չի գալիս Ադրբե­ջա­նին ու Ռուսաստա­նին։

Ադրբե­ջա­նը լրիվ հասկա­նա­լի պատճառնե­րով չի ցանկա­նում, որ Հայաստա­նը ունակ լինի ինքն իրեն պաշտպա­նե­լու, դա պարզ է, իսկ Ռուսաստա­նը չի ցանկա­նում, որովհետև, երբ Հայաստա­նը ռազմա­պես հզոր լինի, դա կնշա­նա­կի դուրս գալ ռուսա­կան ազդե­ցությունից գոնե այդ առումով։ Մենք արդեն տեսել ենք, թե ռուսա­կան «դաշնակցությունը» ինչպես է արտա­հայտվել։ 2020թ․ պատե­րազմի օրե­րին, երբ Ադրբե­ջա­նը տեխնի­կա­պես շատ ավե­լի հզոր էր, ուներ տիե­զե­րա­կան արբանյակներ, ռուսնե­րը գոնե մեկ անգամ իրենց արբանյակնե­րով մեզ չօգնե­ցին, որևէ  նկար չտրա­մադրե­ցին։ Իսկ հիմա Հայաստանն ունի իր արբանյա­կը, որը մեզ հավա­սար դիրքե­րի է դնում Ադրբե­ջա­նի հետ։ 

Հայաստա­նին Արևմուտքը նաև օգնում է, որովհետև խաղա­ղության պայմա­նագրի կնքման առումով Բաքուն անընդհատ ձգձգում է, ինչ որ պատճառներ է բերում։ Արևմուտքը Բաքվին չի պատժում այնպես ինչպես կարող է, քանի որ Արևմուտքի ձեռքե­րը շատ երկար են, բայց նաև Արևմուտքը օգնում է Հայաստա­նին՝ հակակշռե­լու դիրքե­րը Բաքվի հետ, ինչը դուր չի գալիս Ռուսաստա­նին։ Ռուսնե­րը փորձում են Հայաստա­նում կիրա­ռել իրենց պրոքսի ուժե­րը՝ ընդդի­մություն, Բագրատ արքե­պիսկո­պոս, ՀՅԴ, նախկին նախա­գահնե­րին և այլն։ Բայց այդ ուժե­րը որևէ հաջո­ղության չեն հասնում։ Մարդիկ տեսնում են, որ փոփո­խություններ կան։ Այստեղ հարցը Փաշինյա­նին պաշտպա­նել կամ չպաշտպա­նե­լու մասին չէ, այլ օրի­նակ այն փոփո­խություննե­րի, որ կոռուպցիա­յի դեմ պայքար է տարվում, պետա­կան բյուջեն գումար է մտնում, այդ գումա­րով հնա­րա­վոր է լինում հզո­րացնել երկրի պաշտպա­նությունը։ 

Կայծ Մինասյա­նը նաև բարձր գնա­հա­տեց ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նության որոշ դրվագներ։ Նա նշեց, որ վարչա­պետ Փաշինյա­նը ճիշտ կերպով կարո­ղա­նում է դիվերսիֆի­կացնել ՀՀ արտա­քին դաշտը։ Պետք չէ ասել այստեղ գնա, այնտեղ մի գնա, Հայաստա­նը պետք է ամեն տեղ գնա, ամեն ինչին մասնակցի, չի կարող մեկուսա­նալ և միայն մի կողմի հետ աշխա­տել։ Մենք դրա անհա­ջող փորձն ունենք։Այս պահին ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նությունը ճիշտ է վարվում, իսկ քննա­դատնե­րը հենց ռուսա­կան պրոքսի ուժերն են, որոնք ռուսա­կան  շահեր են առաջ տանում։ Ի՞նչ են ասում նախկիննե­րը և ընդդի­մա­դիրնե­րը Փաշինյա­նին որպես մեղադրանք։ Իրենց հիմնա­կան թեզն այն է, որ իրենց ժամա­նա­կով ամեն ինչ լավ չէր, բայց գոնե Արցա­խը պահում էին։ բայց ի՞նչ եղավ այդ Արցա­խը նման կերպ պահե­լով։ Նրանք ծախե­ցին Հայաստա­նի ինքնուրույնությունը, ամբողջա­պես թալա­նե­ցին երկրի ռազմատնտե­սա­կան պոտենցիա­լը, աղքա­տացրին Հայաստա­նը, դարձրին մի երկիր, որն ունակ չէ պաշտպա­նե­լու ինքն իրենց։ Ձախո­ղե­ցին արտա­քին քաղա­քա­կա­նությունն  ամբողջո­վին ու Հայաստա­նը դարձրին մի կետից կախված երկիր։ Հետև­անքը մենք տեսնում ենք։ Իսկ հիմա, պատե­րազմից ընդա­մե­նը չորս տարի է անցել, ու Ադրբե­ջա­նը տեսնում է, որ Արևմուտքը աջակցում է Հայաստա­նին, օգնում է զենքով, դիվա­նա­գի­տությամբ, ճանա­պարհ է հարթում, որ Հայաստա­նը կարո­ղա­նա հնդկա­կան զենք գնել։

Քաղա­քա­գե­տը խոսեց նաև Հայաստան-Ֆրանսիա հարա­բե­րություննե­րից։ Անդրա­դառնա­լով այն հարցին, որ նախա­գահ Էմա­նուել Մաքրո­նի այցն էր սպասվում Հայաստան, նշեց, որ այդ այցի չեղարկումը կարող է պայմա­նա­վորված լինել Ֆրանսիա­յի ներքին հարցե­րով, հատկա­պես, որ Ֆրանսիան մոտ երեք ամիս կառա­վա­րություն չուներ, ընտրություննե­րից հետո ձևա­վորման բարդ գործընթաց տեղի ունե­ցավ։ Բայց նույնիսկ հիմա էլ, երբ Ֆրանսիա­յում ըստ էության ոչ մի կողմը լիարժեք հաղթա­նա­կի չի հասել, ֆրանսիա­կան կառա­վա­րության մեջ բազմա­թիվ հայա­մետ մարդիկ կան։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ