26.4 C
Yerevan

Ադրբե­ջա­նի Բռնություննե­րը Աչք Են Ծակում

Էներգա­ռե­սուրսնե­րով հարուստ այս երկի­րը, ըստ փորձա­գետնե­րի, իրա­կա­նացնում է ավե­լի մռայլ գործունեություն՝ բանտարկե­լով տասնյակ ակտի­վիստնե­րի և լրագրողնե­րի վերջին տարի­նե­րի ամե­նաագրե­սիվ ճնշումնե­րի արշա­վի շրջա­նա­կում։

The New York Times.
Երկրում, որը հյուրընկա­լում է մեծ կլի­մա­յա­կան հանդի­պում, ուժե­ղա­նում են ճնշումնե­րը։

Իրա­վա­պաշտպաննե­րի կարծի­քով՝ Ադրբե­ջա­նում սաստկա­նում է դաժան ճնշումնե­րի արշա­վը։ Սակայն գլո­բալ գեո­պո­լի­տի­կա­յում այս էներգա­ռե­սուրսնե­րով հարուստ Կովկասյան երկիրն այժմ ունի շատ ազդե­ցության լծակներ։ Մի քանի ամիսնե­րի ընթացքում, որոնք նախորդում են նոյեմբե­րին կայա­նա­լիք գլո­բալ կլի­մա­յա­կան գագաթնա­ժո­ղո­վին, Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը ակտի­վո­րեն պատրաստվում է հյուրընկա­լո­ղի դերին՝ վերա­նո­րո­գե­լով շենքե­րի ճակատնե­րը, պատրաստե­լով կամա­վորնե­րին և վերա­կա­հա­վո­րե­լով մարզա­դաշտը՝ տասնյակ հազա­րա­վոր պատվի­րակնե­րի համար։ Էներգա­ռե­սուրսնե­րով հարուստ այս երկի­րը, ըստ փորձա­գետնե­րի, իրա­կա­նացնում է ավե­լի մռայլ գործունեություն՝ բանտարկե­լով տասնյակ ակտի­վիստնե­րի և լրագրողնե­րի վերջին տարի­նե­րի ամե­նաագրե­սիվ ճնշումնե­րի արշա­վի շրջա­նա­կում։
Անցյալ տարի սկսված ձերբա­կա­լություննե­րի շարքը զարմացրեց որոշ դիտորդնե­րի, ովքեր սպա­սում էին, որ Ադրբե­ջա­նի ավտո­րի­տար առաջնորդը, նախա­գահ Իլհամ Ալիևը, կզգա միջազգա­յին ճնշումը և գագաթնա­ժո­ղո­վի նախօ­րեին, որը հրա­վի­րում է ՄԱԿ‑ը, կփորձի քաղա­քա­կան բացության պատրանք ստեղծել։ Փոխա­րե­նը, մարդու իրա­վունքնե­րի մոնի­տո­րինգով զբաղվողնե­րի և քաղա­քա­կան վերլուծա­բաննե­րի կարծի­քով, Ադրբե­ջա­նի նախա­գա­հը, կարծես, նպա­տակ ունի ոչնչացնել անկախ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության և ազատ մամուլի վերջին մնա­ցորդնե­րը իր երկրում։
«Այդպի­սի ճնշումներ երկրում վաղուց չէինք տեսել», — ասաց Շտեֆան Մայստե­րը, որը ուսումնա­սի­րում է Ադրբե­ջանն ու նախկին Խորհրդա­յին միության այլ երկրներ Գերմա­նիա­յի Միջազգա­յին հարա­բե­րություննե­րի խորհրդի համար։ Նրա խոսքով՝ որոշ ձերբա­կա­լություններ դիտվում են որպես փորձ՝ «վերացնել այն ամե­նը, ինչը կարող է հանգեցնել գագաթնա­ժո­ղո­վի շուրջ քննա­դա­տության»։
Իրա­վա­պաշտպաննե­րը նշում են, որ ձերբա­կալվածնե­րի թվում առնվազն 12 լրագրողներ են երեք հայտնի անկախ լրատվա­մի­ջոցնե­րից։ Ալիևը միջազգա­յին քննա­դա­տությունը ձերբա­կա­լություննե­րի վերա­բերյալ որա­կել է որպես «զրպարտչա­կան արշավ», որը նպա­տակ ունի շեղել ուշադրությունը «մեր վեհ առա­քե­լությունից՝ կլի­մա­յա­կան փոփո­խություննե­րի բացա­սա­կան հետև­անքնե­րի դեմ պայքա­րե­լու»։
Իշխա­նություննե­րը ձերբա­կա­լություննե­րի պատճառներ են նշել ենթադրյալ ֆինանսա­կան հանցա­գործություննե­րը և խիստ օրենսդրա­կան ակտե­րի խախտումը՝ ուղղված ոչ կառա­վա­րա­կան կազմա­կերպություննե­րին։
Միջազգա­յին իրա­վա­պաշտպան կազմա­կերպություննե­րը ձերբա­կա­լություննե­րը որա­կում են որպես քաղա­քա­կա­նո­րեն մոտի­վացված, իսկ մեղադրանքնե­րը՝ անհիմն։ Human Rights Watch‑ը անցյալ ամիս հրա­պա­րա­կած զեկույցում, որը ներկա­յացնում էր ձերբա­կա­լություննե­րի մանրա­մասնե­րը, կոչ է արել կլի­մա­յա­կան հանդիպման մասնա­կից երկրնե­րին՝ «բարձրա­ձայն արտա­հայտվել» քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության համար վատթա­րա­ցող պայմաննե­րի մասին։ Սակայն միջազգա­յին արձա­գանքը թույլ է եղել։ Կովկա­սում, որտեղ հանդի­պում են Եվրո­պան և Ասիան, 21 տարի իշխա­նության եկած Ալիևը դարձել է գերիշխող գործիչ։ Նավթի և գազի վաճառքից ստացված եկա­մուտնե­րով ֆինանսա­վորվող ժամա­նա­կա­կից զինամթերքով նրա բանա­կը 2020 թվա­կա­նին հաղթա­նակ տարավ հարև­ան Հայաստա­նի նկատմամբ, իսկ անցյալ տարի նոր հաղթա­նակ արձա­նագրեց երկա­րատև հակա­մարտության մեջ(հավանաբար նկա­տի ունեն 120 հազար արցախցի­նե­րի բռնի տեղա­հա­նությունը․ խմբ․)։ Միևնույն ժամա­նակ Ուկրաի­նա­յի և Մերձա­վոր Արև­ելքի հակա­մարտություննե­րը բարձրացրել են Բաքվի դերը որպես Արևմուտքի հիմնա­կան գործընկեր։ Եվրա­միությունը դիտարկում է Ադրբե­ջա­նը որպես Ռուսաստա­նին փոխա­րի­նող՝ հանա­ծո վառե­լի­քի մատա­կա­րարման հարցում։ Ադրբե­ջա­նը նաև կարև­որ գործընկեր է Իսրա­յե­լի համար՝ ներմուծե­լով իսրա­յե­լա­կան զենք և վաճա­ռե­լով նրան նավթ։
ԱՄՆ Պետդե­պարտա­մենտի տվյալնե­րով՝ այս տարի ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նը առնվազն հինգ անգամ զրուցել է Իլհամ Ալիևի հետ՝ ողջունե­լով ԱՄՆ‑ի և Ադրբե­ջա­նի միջև «աճող գործընկե­րության նախա­ձեռնություննե­րը»։ Բարձր կարգի մի եվրո­պա­ցի դիվա­նա­գետ, որը ցանկա­ցել է անա­նուն մնալ, նշել է, որ Ալիևի վերջին ճնշումնե­րը պայմա­նա­վորված են այն հաշվարկով, որ, ըստ Ադրբե­ջա­նի, Արևմուտքը «մեզ ավե­լի շատ է պետք, քան մենք նրանց»։
ՄԱԿ‑ի կլի­մա­յա­կան գագաթնա­ժո­ղո­վը, որը նախա­տեսված է նոյեմբե­րի 11–22‑ը և որին կմասնակցեն տասնյակ համաշխարհա­յին առաջնորդներ, հավա­նա­բար էլ ավե­լի կբարձրացնի Ալիևի հեղի­նա­կությունը աշխարհում։ Նա հայտա­րա­րել է, որ այս տարվա հանդի­պումը կանցնի «Միասնությամբ՝ կանաչ աշխարհի համար» կարգա­խո­սի ներքո՝ չնա­յած այն հանգա­մանքին, որ հանդի­պումը տեղի կունե­նա հանա­ծո վառե­լի­քով հարուստ ավտո­րի­տար երկրում, ինչպես անցած տարի Դուբա­յում։ Ալիևը նշել է, որ անցյալ ամիս պատվի­րակնե­րին դիմե­լիս ասաց, որ գագաթնա­ժո­ղո­վի կազմա­կերպչա­կան կոմի­տեում ընդգրկված են կանայք, խորհրդա­րա­նա­կաններ և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչներ։

Աղբյուրը՝ New York Times

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյան

Առնչվող Հոդվածներ