26.4 C
Yerevan

Հս․ Կորեա­ցի Ավե­լի Շատ Զինվորներ Ռուսաստա­նում

Հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րը դեռևս ուղղա­կիո­րեն չեն ներգրավվել Ուկրաի­նա­յի ուժե­րի հետ մարտե­րում, սակայն պատրաստվում են տեղա­կայման։ Նա նշել է, որ կարծում է, թե Պուտի­նը ցանկա­նում է օգտա­գործել արտա­սահմանյան զորքեր՝ նվա­զեցնե­լու ռուսա­կան ուժե­րի կորուստնե­րը՝ տեղա­կա­յե­լով հյուսիսկո­րեա­ցի զորքե­րը առաջնագծում և ավե­լի շատ զոհա­բե­րե­լով նրանց, քան ռուս զինվորնե­րին:

The Guardian

ԱՄՆ պետքարտուղա­րը հայտա­րա­րել է, որ Ռուսաստա­նում Ուկրաի­նա­յի սահմա­նին մոտա­կայքում տեղա­կայված են մոտ 8,000 հյուսիսկո­րեա­ցի զինվորներ՝ նախազգուշացնե­լով, որ Մոսկվան պատրաստվում է այդ զինվորնե­րին մոբի­լի­զացնել մարտա­կան գործո­ղություննե­րի «առա­ջի­կա օրե­րի ընթացքում»։
Էնթո­նի Բլինքե­նը նշել է, որ ԱՄՆ‑ը կարծում է, որ Հյուսի­սա­յին Կորեան ընդհա­նուր առմամբ 10,000 զինվոր է ուղարկել Ռուսաստան, նախ տեղա­կա­յե­լով նրանց հեռա­վոր արև­ելքում գտնվող ուսումնա­կան բազա­նե­րում, ապա մեծա­մասնությունը ուղարկե­լով Ուկրաի­նա­յի սահմա­նի մոտ գտնվող Կուրսկի մարզ։ Բլինքե­նը մամուլի ասուլի­սում ասել է, որ հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րը Ռուսաստա­նում ստա­ցել են հրե­տա­նա­յին, անօ­դա­չու թռչող սարքե­րի (ԱԹՍ), և հիմնա­կան հետև­ա­կա­յին գործո­ղություննե­րի ուսուցում, ներառյալ խրա­մատնե­րի մաքրման դասեր՝ ցույց տալով, որ նպա­տակ ունեն օգտա­գործել այս ուժե­րը առաջնագծում։ Այս հայտա­րա­րությունը ԱՄՆ‑ի կողմից մինչ օրս ամե­նահստակ ազդանշանն էր այն մասին, որ առա­ջին խոշոր ծավա­լի արտա­սահմանյան զորքե­րի ներգրա­վումն է սպասվում Ռուսաստան-Ուկրաի­նա պատե­րազմի մեջ՝ սկսած 2022‑ի փետրվա­րի Մոսկվա­յի լայնա­մասշտաբ ներխուժումից։
Զորքե­րի տեղա­կա­յումն ավե­լի լայնա­ծա­վալ կարող է դարձնել Եվրո­պա­յի խոշո­րա­գույն ցամա­քա­յին պատե­րազմը՝ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից ի վեր՝ կապե­լով Կորեա­կան թերակղզում Հյուսի­սա­յին և Հարա­վա­յին Կորեա­նե­րի միջև լարվա­ծության բարձրա­ցումը։
Բլինքե­նը նշել է, որ Ռուսաստա­նը դիմել է հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րի օգնությա­նը, քանի որ «հուսա­հատ վիճա­կում է»: «Պուտի­նը ավե­լի ու ավե­լի շատ ռուս զինվորնե­րի է ուղարկում իր իսկ կողմից ստեղծված ճնշման կաթսան՝ Ուկրաի­նա­յում։ Հիմա նա դիմել է Հյուսի­սա­յին Կորեա­յի զորքե­րին, ինչը հստակ նշան է նրա թուլության», – ասել է նա: Բլինքե­նը նշեց նաև, որ Չինաստա­նը նույնպես կարող է դերա­կա­տա­րում ունե­նալ այս հարցում, ընդգծե­լով, որ ԱՄՆ‑ը և Չինաստա­նի դիվա­նա­գետնե­րը հենց այս շաբաթ «ծավա­լուն զրույց են ունե­ցել», և Չինաստա­նը գիտի ԱՄՆ‑ի ակնկա­լի­քը, որ «կկի­րա­ռի իր ազդե­ցությունը՝ զսպե­լու այս գործո­ղություննե­րը»:
Չինաստա­նը ձևա­վո­րել է «անսահման» համա­գործակցություն Մոսկվա­յի հետ, սակայն, ըստ փորձա­գետնե­րի, Չինաստա­նը կարող է չհա­մա­ձայնել Ռուսաստա­նի և Հյուսի­սա­յին Կորեա­յի միջև ռազմա­կան համա­գործակցության ամրապնդմա­նը, քանի որ դա կարող է ապա­կա­յունացնող լինել Արև­ելյան Ասիա­յում։
Բլինքե­նի այս հայտա­րա­րություննե­րը հնչե­ցին այն բանից հետո, երբ Հյուսի­սա­յին Կորեան թեստա­յին արձա­կում կատա­րեց միջմայրցա­մա­քա­յին բալիստիկ հրթի­ռով, ինչը մատնանշում է հնա­րա­վոր տեխնո­լո­գիա­կան առա­ջընթաց՝ հնա­րա­վոր համա­ձայնության հարցե­րի շուրջ, ըստ որի Հյուսի­սա­յին Կորեան կարող է աջակցություն ցուցա­բե­րել Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմի համար, փոխա­րե­նը ստա­նա­լով ռազմա­կան կամ տիե­զե­րա­կան տեխնո­լո­գիա Ռուսաստա­նից։
Հյուսի­սա­յին Կորեան վերջին անգամ բալիստիկ հրթիռ էր արձա­կել 2023‑ի դեկտեմբե­րին։ Այս հրթի­ռի թռիչքը տևել է 86 րոպե՝ գրանցե­լով ամե­նաերկար թռիչքի ժամա­նա­կը, և կարող է մատնանշել, որ երկի­րը նպա­տակ ունի մշա­կե­լու ավե­լի մեծ բեռներ կրող հրթիռներ՝ իր թշնա­մի­նե­րին հարվա­ծե­լու համար։ ԱՄՆ պաշտոնյա­նե­րը նախազգուշացրել են Ռուսաստա­նին և Հյուսի­սա­յին Կորեա­յին՝ խուսա­փե­լու հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րին մարտի դաշտում օգտա­գործե­լուց։ Բլինքե­նը շեշտել է, որ, եթե նրանք դա անեն, կդառնան «օրի­նա­կան ռազմա­կան թիրախներ»։ ԱՄՆ դեսպա­նը ՄԱԿ-ում այս շաբաթվա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից առաջ ասել էր, որ եթե Հյուսի­սա­յին Կորեա­յի ուժե­րը ներգրավվեն Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի աջակցության շրջա­նակնե­րում, ապա «թող վստահ լինեն են, որ հետ կվե­րա­դառնան դիակնե­րի պարկե­րով»։
Ուկրաի­նա­յի նախա­գա­հը նախազգուշացրել էր, որ հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րը կարող են միա­նալ Ուկրաի­նա­յի դեմ պայքա­րին «առա­ջի­կա օրե­րի ընթացքում» և որ այս տեղա­կա­յումն ԱՄՆ‑ի և Հարա­վա­յին Կորեա­յի արձա­գանքը ստուգե­լու նպա­տակ ունի։

Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին Հարա­վա­յին Կորեա­յի KBS ռադիո­կա­յա­նին տված հարցազրույցում նշել էր, որ հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րը դեռևս ուղղա­կիո­րեն չեն ներգրավվել Ուկրաի­նա­յի ուժե­րի հետ մարտե­րում, սակայն պատրաստվում են տեղա­կայման։ Նա նշել է, որ կարծում է, թե Պուտի­նը ցանկա­նում է օգտա­գործել արտա­սահմանյան զորքեր՝ նվա­զեցնե­լու ռուսա­կան ուժե­րի կորուստնե­րը՝ տեղա­կա­յե­լով հյուսիսկո­րեա­ցի զորքե­րը առաջնագծում և ավե­լի շատ զոհա­բե­րե­լով նրանց, քան ռուս զինվորնե­րին: Հարցին, թե երբ դա կարող է տեղի ունե­նալ, նա պատասխա­նել է. «Կարծում եմ՝ դա տեղի կունե­նա ոչ թե ամիսնե­րի, այլ օրե­րի ընթացքում»։
Նա նաև ենթադրել է, որ Հյուսի­սա­յին Կորեան կարող է ավե­լի շատ զորքեր ուղարկել Ռուսաստան՝ հիմնվե­լով ԱՄՆ‑ի և Հարա­վա­յին Կորեա­յի արձա­գանքի վրա։ «Այս զորքե­րի տեղա­կայմամբ Պուտի­նը փորձում է փորձարկել Հարա­վա­յին Կորեա­յի և ՆԱՏՕ‑ի անդամ պետություննե­րի արձա­գանքը», – ասել է Զելենսկին։ «Նրանց արձա­գանքը գնա­հա­տե­լուց հետո նա կկա­յացնի որո­շում՝ ընդլայնել տեղա­կա­յումը, թե ոչ»:
Պենտա­գո­նը և Հարա­վա­յին Կորեա­յի պաշտպա­նության նախա­րա­րը հինգշաբթի օրը նախազգուշա­ցում էին հղել Փհենյա­նին՝ դուրս բերել իրենց զորքե­րը Ռուսաստա­նից՝ նշե­լով, որ հյուսիսկո­րեա­ցի զորքե­րը կդառնան «օրի­նա­կան ռազմա­կան թիրախներ», եթե ուղղա­կիո­րեն մարտնչեն Ուկրաի­նա­յի դեմ։
ԱՄՆ պաշտպա­նության նախա­րար Լլոյդ Օսթի­նը նշել է, որ հյուսիսկո­րեա­ցի զինվորնե­րը համարվում են «հակա­մարտության համա­տեղ մասնա­կիցներ», և դուք պետք է ակնկա­լեք, որ նրանք «կզոհվեն և վիրա­վորվեն մարտա­կան գործո­ղություննե­րի հետև­անքով»։

Աղբյուրը՝ the Guadian

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ