20 C
Yerevan

Մոսկվան Թուրքա­կան Ուղղությամբ Վերագնա­հա­տում Է Անում

Ավե­լի վաղ Թուրքիան Ուկրաի­նա­յի մի քանի վնասված ռազմա­նա­վեր է վերա­կանգնել եւ երկու նորը կառուցել: Մամուլում տեղե­կություն է տարածվել, որ Թուրքիան Ուկրաի­նա­յին նաեւ 155 միլի­մետր տրա­մա­չա­փի հրե­տա­նա­յին արկեր է տրա­մադրում:

Վահրամ Աթա­նեսյան

Կազա­նում, երեւում է, Պուտին-Էրդո­ղան բանակցություննե­րը բարդ են անցել: Այդ հանդիպմա­նը, որին կողմե­րը եւ փորձա­գետնե­րը երկար էին սպա­սել, նախորդել է Սելջուկ Բայրաքթա­րի հայտա­րա­րությունը, որ Կիեւի մերձա­կայքում ԱԹՍ-երի արտադրության ձեռնարկության կառուցումն ավարտա­կան փուլում է, եկող տարվա օգոստո­սին արդեն պատրաստի արտադրանք կլի­նի:

Որ Թուրքիան Ուկրաի­նա­յին ռազմա­կան աջակցություն ցուցա­բե­րում է, ոչ ոքի համար գաղտնիք չէ. թուրքա­կան «Բայրաքթար» ԱԹՍ-երը Կիեւն օգտա­գործում է պատե­րազմի առա­ջին օրե­րին: Բայց սպա­ռա­զի­նություննե­րի մատա­կա­րա­րումը միշտ հնա­րա­վոր է բացատրել զուտ բիզնես շահե­րով, ինչը հնա­րա­վոր չէ ռազմա-արդյունա­բե­րա­կան համա­լի­րի համա­տեղ ձեռնարկության դեպքում:

Ավե­լի վաղ Թուրքիան Ուկրաի­նա­յի մի քանի վնասված ռազմա­նա­վեր է վերա­կանգնել եւ երկու նորը կառուցել: Մամուլում տեղե­կություն է տարածվել, որ Թուրքիան Ուկրաի­նա­յին նաեւ 155 միլի­մետր տրա­մա­չա­փի հրե­տա­նա­յին արկեր է տրա­մադրում:

Այս տեղե­կություններն, անշուշտ, Ռուսաստա­նի ռազմա­կան հետա­խուզության, հատուկ ծառա­յություննե­րի համար գաղտնիք չէին, նրանք, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, տիրա­պե­տում են այնպի­սի գաղտնիքնե­րի, որ երբեք եւ ոչ մի պայմա­նով չեն հրա­պա­րա­կայնացվում: Բայց, երեւում է, ԲՐԻԿՍ‑ի կազանյան գագա­թա­ժո­ղո­վի նախօ­րե­րին Սելջուկ Բայրաքթա­րի հայտա­րա­րությունն, ինչպես ասում են, լցրել է Մոսկվա­յի համբե­րության բաժա­կը:

«Ցավոք, Անկա­րան շարունա­կում է ռազմա­կան օգնություն ցուցա­բե­րել Կիեւի վարչա­կազմին: Թուրքա­կան զենքից ռուս զինվո­րա­կաններ եւ խաղաղ մարդիկ են սպանվում»- թուրքա­կան «Հյուրիե­թին» հարցազրույցում ասել է Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Լավրո­վը եւ հավե­լել, որ այդ համա­տեքստում ուկրաի­նա­կան կարգա­վորմա­նը միջնորդե­լու Թուրքիա­յի ջանքերն «արտա­ռոց են»:

ՌԴ արտգործնա­խա­րա­րը շատ պարզ եւ հանրա­մատչե­լի ասել է, որ Թուրքիան պատե­րազմում Ռուսաստա­նի թշնա­մի երկրին սպա­ռա­զի­նություններ է մատա­կա­րա­րում, մեծացնում է նրա դիմադրո­ղա­կա­նությունը, ուստի կարգա­վորման բանակցություննե­րում միջնորդ լինել չի կարող: Համե­նայն դեպս, պաշտո­նա­կան Մոսկվան Անկա­րա­յին չի դիտում որպես չեզոք կողմ:

Ուկրաի­նա­կան պատե­րազմի ավե­լի քան երկուսուկես տարում սա առա­ջին անգամ է, որ Ռուսաստանն արտա­քին գործե­րի նախա­րա­րի մակարդա­կով ուղղա­կի քննա­դա­տություն է հնչեցնում Թուրքիա­յի հասցեին, այն էլ՝ Կազա­նում երկու երկրնե­րի առաջնորդնե­րի հանդի­պումից ընդա­մե­նը մեկ շաբաթ անց:

Մոտ մեկ տասնամյակ է, ինչ Ռուսաստա­նը սկզբունքո­րեն խուսա­փում է Թուրքիա­յի հետ որեւէ տարա­ձայնություն հարպա­րա­կայնացնե­լուց: Միակ բացա­ռությունն ընթա­ցիկ տարեսկզբին թույլ է տվել Վլա­դի­միր Պուտի­նը, երբ բավա­կան կոշտ ասել է, որ առեւտրա­յին եւ բանկա­յին կապե­րի սահմա­նա­փա­կումնե­րից ավե­լի տուժե­լու է Թուրքիա­յի տնտե­սությունը:

Այդ խնդի­րը, կարծես, որո­շա­կիո­րեն կարգա­վորվել կամ կարգա­վորման ընթացքի մեջ է: Կազա­նում Պուտին-Էրդո­ղան բանակցություննե­րից հետո մամուլը գրել է, որ նախնա­կան համա­ձայնություն է ձեռք բերվել, որ Ռուսաստա­նը Սինո­պում երկրորդ ատո­մա­կա­յան կկա­ռուցի, Թուրքիան նույնիսկ Ռուսաստա­նում կարա­գի դեֆի­ցի­տը հաղթա­հա­րե­լու օգնության ձեռք է մեկնել, բայց արտգործնա­խա­րար Լավրո­վի քննա­դա­տությունը վկա­յում է, որ Մոսկվա-Անկա­րա հարա­բե­րություննե­րը չեն հաղթա­հա­րում այն նշա­ձո­ղը, որ փորձում է սահմա­նել Ռուսաստա­նը:

Նույնիսկ ռուսաստանցի փորձա­գետներն են անուղղա­կի քննա­դա­տում Թուրքիա­յի նկատմամբ Պուտի­նի հանդուրժո­ղա­կա­նությա­նը եւ արդա­րա­ցիո­րեն հարցնում, թե ի՞նչ է դրա­նից շահում Ռուսաստա­նը: Իրա­զեկ աղբյուրնե­րի գնա­հատմամբ՝ Վլա­դի­միր Պուտի­նի համար «չափա­զանց սկզբունքա­յին է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ընդհա­նուրից առանձնա­ցող մոտե­ցում ունի»:

Որոշ հարցե­րում դա, իրոք, այդպես է: Բայց հարց է, թե այդ «ընդհա­նուրից առանձնա­ցող մոտե­ցումը»Թուրքիան ինչու՞ է որդեգրել եւ ինչի՞ է ծառա­յեցնում: «Հյուրիե­թին» հարցազրույցում Սերգեյ Լավրո­վի հնչեցրած քննա­դա­տությունից կարե­լի է ենթադրել, որ Մոսկվա­յում թուրքա­կան ուղղությամբ արտա­քին քաղա­քա­կա­նության վերագնա­հա­տում է տեղի ունե­նում: Իսկ Անկա­րա­յում սպա­սում են Վլա­դի­միր Պուտի­նի այցին, որ գրե­թե մեկ տարի է՝ անոնսա­վորվում, ապա հետաձգվում կամ չեղյալ է հայտա­րարվում:

Առնչվող Հոդվածներ