25.3 C
Yerevan

ԱՄՆ‑ը Փորձության Ժամին Կամ Դեմոկրա­տիան Ընդդեմ Ավտոկրա­տիա­յի

Հարի­սի հաղթա­նա­կը նշա­նա­կում է նախ և առաջ դեմոկրա­տա­կան, այսինքն ամեն մեկի իրա­վուքննե­րի պահպանման հաղթա­նա­կը, նշա­նա­կում է ամե­րիկյան այն քաղա­քա­կա­նության շարունա­կությունը, որ սկսել ու շարունա­կել են Վաշինգտո­նը, Ֆրանկլի­նը, Ադամսը, Լինքոլնը և այլն։ Իսկ Թրամփը կարծես թե որո­շել է հրա­ժարվել այդ ամե­նից։ Ու այստեղ ոչ միայն այն հարցն է, թե ինչ կլի­նի աշխարհում ու աշխարհի հետ, կամ ինչ կլի­նի Ամե­րի­կա­յի հետ, այլ, նախ և առաջ գաղա­փա­րա­կան-սկզբունքա­յին հարց՝ ի՞նչ կլի­նի այն փիլի­սո­փա­յության և արժեքնե­րի հետ, որի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ‑ը։ Եթե նահանգնե­րը հրա­ժարվեն այդ ամե­նից, ապա ի՞նչ կմնա Ամե­րի­կա­յից։ Այն պարզա­պես կդառնա հարուստ և ուժեղ պետություն, որին գուցե արդեն խորթ չլի­նի ավտո­րի­տա­րիզմը։

Մեր Ուղին

Հաշված ժամեր անց բոլորս կիմա­նանք, թե ով է լինե­լու ԱՄՆ նոր նախա­գա­հը։ ԱՄՆ նոր նախա­գահ՝ նշա­նա­կում է ԱՄՆ ներքին ու արտա­քին քաղա­քա­կան հսկա­յա­կան տարբե­րություններ։ Ավանդա­բար ԱՄՆ նախա­գահնե­րը համե­մա­տա­բար սինքրոն են աշխա­տել միմյանց հաջորդե­լով՝ շարունա­կե­լով ամե­րիկյան գլո­բալ քաղա­քա­կա­նությունը, բայց, հաշվի առնե­լով, որ աշխարհը անզսպե­լիո­րեն փոխվում է, բոլորս ակա­նա­տես ենք լինում մի իրա­վի­ճա­կի, երբ ԱՄՆ-ում դեմոկրատներն ու հանրա­պե­տա­կաննե­րը կարող են կտրուկ տարբերվող կարծիքներ ունե­նալ միևնույն բանի մասին։ Դա հենց ինքը՝ վերա­հաս փոփո­խություննե­րի շարունա­նա­կա­նությունն է։
ԱՄՆ նախա­գա­հի ընտրություննե­րը կարև­որ են ոչ միայն նահանգնե­րի, այլև ողջ աշխարհի համար։ Երկար ժամա­նակ ողջ աշխարհի անվի­ճե­լիո­րեն առա­ջա­տար ԱՄՆ դիրքե­րը որոշ առումնե­րով թուլա­ցել են, նրա կողմից կառա­վարվող որոշ հարցեր հաջո­ղությամբ լուծվել են, որոշնե­րը՝ տապալվել ու հիմա շատ բան է կախված, թե աշխարհում առա­ջի­կա գոնե մի քանի տարում դեպքերն ու իրա­դարձություններն ինչ միտումով կզարգա­նան։ Իհարկե միամտություն կլի­նի կարծել, որ թեկնա­ծունե­րից մեկը մոլո­րա­կը դրախտ է սարքե­լու, մյուսը՝ դժոխք։ Ինչպես նաև միամտություն կլի­նի կարծել, որ թեկնա­ծունե­րից մեկն անպայմա­նո­րեն հաջո­ղե­լու է, իսկ մյուսը ոչ։ Բայց և այնպես թեկնա­ծունե­րի մեջ կան ռադի­կալ տարբե­րություններ, ինչը ևս նշան է, որ ԱՄՆ-ում մի կողմ է դրվել թվացյալ անխռով հանգստությունը և վրա է հասել կտրուկ փոփո­խություննե­րի ժամա­նա­կը։ Ու հարցը ոչ միայն հանրա­պե­տա­կաննե­րի կամ դեմոկրատնե­րի քաղա­քա­կան իշխա­նությունն է, այլ ԱՄՆ ճակա­տա­գի­րը և դրա հետ մեկտեղ նաև աշխարհի շատ մասե­րի վրա ուղղա­կի և անուղղա­կի ազդե­ցություն թողնող հետև­անքնե­րով։
ԱՄ Նահագնե­րը ֆենո­մե­նալ պետություն է։ Այն ինքն իրե­նով ժառանգա­կան թագա­վո­րություն կամ դքսություն չէ։ ԱՄՆ‑ը ստեղծվել է իրա­վունքի, արդա­րության հետևև­ից գնա­ցող մարդկանց պահանջով ու պայքա­րով։ ԱՄՆ‑ը ոչ միայն պարզա­պես մեկն է գերտե­րություննե­րից, որ աշխարհում եղել են, այլ գերտե­րություն է իր սկզբունքա­յին ու գաղա­փա­րա­կան իմաստով։ ԱՄՆ‑ը աշխարհի փոքր մոդելն է։ Այնտեղ ապրում են աշխարհի գրե­թե բոլոր ազգե­րի ներկա­յա­ցոցւիչնե­րը, բոլոր կրոննե­րը և քաղա­քա­կան-տնտե­սա­կան բոլոր ուղղություննե­րը։ ԱՄՆ‑ը հավա­սա­րության պետություն է իր սկզբուքնե­րով և այդ հավա­սա­րության սկզբունքը ենթադրում է նախ և առաջ այդ հավա­սա­րության և արդա­րամտության հաղթա­նա­կը։ Հակված ենք կարծե­լու, որ այս անգամ այդ դերն իր վրա վերցրել է Քամա­լա Հարի­սը։ Դեմոկրատնե­րի թեզերն այս անգամ ավե­լի մոտ են ամե­րիկյան պետության փիլի­սո­փա­յությա­նը, քան մեծա­հա­րուստ Թրամփի մեկուսացման քաղա­քա­կա­նությունը։ Թրամփը ցանկա­նում է «Ամե­րի­կան միայն ամե­րի­կա­ցի­նե­րի համար», նա ցանկա­նում է մեկուսացման և պարզա­պես հարուստև ուժեղ Ամե­րի­կա, իսկ Հարի­սը, որ այդ ուժեղ և հարուստ Ամե­րի­կան նաև շարունա­կի հավա­տալ ու պահպա­նել այն, ինչի համար ստեղծվել է՝ հավա­սա­րության, հնա­րա­վո­րություննե­րի և իրա­վուքննե­րի առումով։ Ու գերտե­րություն Ամե­րի­կան պաշտպա­նում է այդ ամե­նը ոչ միայն իր տարածքում, այլ աշխարհում։
Հարի­սի հաղթա­նա­կը նշա­նա­կում է նախ և առաջ դեմոկրա­տա­կան, այսինքն ամեն մեկի իրա­վուքննե­րի պահպանման հաղթա­նա­կը, նշա­նա­կում է ամե­րիկյան այն քաղա­քա­կա­նության շարունա­կությունը, որ սկսել ու շարունա­կել են Վաշինգտո­նը, Ֆրանկլի­նը, Ադամսը, Լինքոլնը և այլն։ Իսկ Թրամփը կարծես թե որո­շել է հրա­ժարվել այդ ամե­նից։ Ու այստեղ ոչ միայն այն հարցն է, թե ինչ կլի­նի աշխարհում ու աշխարհի հետ, կամ ինչ կլի­նի Ամե­րի­կա­յի հետ, այլ, նախ և առաջ գաղա­փա­րա­կան-սկզբունքա­յին հարց՝ ի՞նչ կլի­նի այն փիլի­սո­փա­յության և արժեքնե­րի հետ, որի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ‑ը։ Եթե նահանգնե­րը հրա­ժարվեն այդ ամե­նից, ապա ի՞նչ կմնա Ամե­րի­կա­յից։ Այն պարզա­պես կդառնա հարուստ և ուժեղ պետություն, որին գուցե արդեն խորթ չլի­նի ավտո­րի­տա­րիզմը։
Իհարկե այնպես չի լինե­լու, որ Թրամփը հաղթա­նա­կի դեպքում ինքն իրեն թագա­վոր է հռչա­կե­լու, բայց Թրամփն ինքն իրե­նով այդ խորհրդա­նիշն է։ Թրամփի հաղթա­նա­կը ամե­րի­կա­ցի­նե­րին ու աշխարհին հուշե­լու է, որ ավտո­րի­տա­րիզմը ևս ընդունե­լի է, որ հավա­սա­րությունը և իրա­վունքնե­րը այնքան էլ կարև­որ չեն, քանի որ կա հարստություն և իշխա­նություն։ Այլ ազգե­րին ատող, «Բեռլինյան պատի ամե­րիկյան նախագծի» հեղի­նակն ու իրա­գործո­ղը, սեռա­կան սկանդալնե­րի մեջ ապրող բիզնեսմեն Թրամփը ի՞նչ է անե­լու այլոց իրա­վունքնե­րը պաշտպա­նե­լու համար, եթե իր իսկ համա­քա­ղա­քա­ցի­նե­րին չի զլա­նում «շուն ուտողներ անվա­նել»։ Ինչպե՞ս է նա աշխարհում պայքա­րե­լու այն հումա­նիզմի համար, որի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ‑ը, եթե իր ընկերնե­րը Պուտինն ու Կիմ Ջոն Ունգն են։ Եվ մի՞թե Թրամփը պիտի լինի այն երկրի նախա­գա­հը, որտեղ սպի­տա­կա­մորթ նախա­գա­հը սկսել է պայքա­րել սևա­մորթնե­րի իրա­վունքնե­րի համար, երբ նախա­գա­հը պայքա­րել է ստրկության վերացման դեմ ու սպանվել դրա համար։ Թրամփի կերպա­րը ոչ մի կերպ չի համա­պա­տասխա­նում Լինքոլնի կամ Սեմյուել Ադամսի կերպա­րին և ոչ էլ Քենե­դու կամ, առա­վել ևս Վաշինգտո­նի։ Թրամփը նման չէ նրանց, Թրամփը նման է ինքն իրեն ու դա է ամե­նա­սարսա­փե­լին, որովհետև ԱՄՆ նախա­գա­հը ուղղա­կի քաղա­քա­կան պաշտոն չէ, այլ նաև՝ առա­քե­լություն։
Ամե­րի­կա­ցի­նե­րը, հավա­նա­բար վերջին տարի­նե­րին փոքր ինչ թուլա­ցել են։ Նրանք մոռա­ցել են, որ մի ժամա­նակ իրենց պետությունը կարո­ղա­ցել է դիմադրել ու ապրել հենց ամեն մարդու իրա­վունքը հարգե­լու, մարդուն որպես մարդ ընդունե­լու սկզբունքնե­րը հարգե­լու շնորհիվ։ Ամե­րի­կա­ցի­նե­րի մի մասը երևի մոռա­ցել է, որ Ամե­րի­կան Ամե­րի­կա է նախ և առաջ դրա շնորհիվ։ Ամե­րի­կան հարուստ է դարձել, որովհետև ազա­տությունը ու իրա­վունքնե­րի պաշտպա­նությունը թույլ է տվել մարդուն աշխա­տել, հարստա­նալ, ուժե­ղա­նալ և ուժե­ղացնել։ Իսկ հիմա Ամե­րի­կա­յում Թրամփը եկել ու ամե­րիկյան ժողովրդի պաշտպա­նություն է քարո­զում այն դեպքում, երբ ինքը արհա­մարհա­կան վերա­բերմունք ունի հենց նույն ամե­րի­կա­ցի­նե­րից շատե­րի հանդեպ։
Հարց է ծագում, թե ի՞նչ կպա­տա­հի Ամե­րի­կա­յի հետ, եթե Թրամփը հաղթի ու մեկուսացնի իր քաղա­քա­կա­նությունը։ Ավտոկրատնե­րը կշա­րունա­կեն ավե­լի լկտիա­նալ և ուժե­ղա­նալ։ Նրանք կշա­րունա­կեն խեղդել և՛ իրենց, և այլ ժողո­վուրդնե­րի և մի օր էլ հերթը կհասնի հենց Ամե­րի­կա­յին, որն իր թուլության մի պահի, թույլ տվեց, որ միջնա­դա­րը նորից վերա­դառնա մեր ժամա­նակներ։ Այդ միջնա­դա­րը կշրջա­պա­տի հենց Ամե­րի­կա­յին, որը կընկնի դրա հարվածնե­րից։ Երեք հարյուր տարի ամե­րի­կա­ցի­նե­րի պահա­պա­նը եղել են ամե­րիկյան հավա­սա­րությունը և ամեն մարդու իրա­վունքնե­րը ու նաև դա է նպաստել, որ այնտեղ զարգա­նա հնա­րա­վոր ամեն ինչ, որ մարդիկ ցանկա­նան ապրել Ամե­րի­կա­յում ու հարստա­նալ՝ հարստացնե­լով Ամե­րի­կան։
Թրամփ, թե Հարիս ընտրությունը մի բան է նշա­նա­կում՝ ընտրություն այսօրվա կարճ հաջո­ղության թե երկա­րատև ու հաստա­տուն ապա­գա­յի համար։
Իհարկե, ինչպես նշե­ցինք, այս ամե­նը չի նշա­նա­կում, որ Թրամփը դժոխք է սարքե­լու, իսկ Հարի­սը՝ դրախտ, բայց երբ նայում ես թեկնա­ծունե­րին, նրանց ապրած կյանքին ու արժեքնե­րին, շատ ավե­լի հեշտ կլի­նի պայքա­րելն ու ապրե­լը Հարի­սի Ամե­րի­կա­յում, քան թե Թրամփի, ուր առաջնա­հերթ խոշոր բիզնեսմենն է կարև­որ, ոչ թե անհատ մարդը։
Եվ վերջում, գալով ամե­րի­կա­հա­յե­րին։ Արցա­խը մասնատվեց ու ծվատվեց նաև Թրամփի թույլտվությամբ։ Թրամփը, ով Պուտի­նին իրեն ընկեր է համա­րում, գուցե թույլ տա նաև Հայաստա­նը գզել ու մաս-մաս կուլ տալ։ Հարի­սը, իր ուշադրության ներքո է պահում գլո­բալ աշխարհը։ Հայե­րը այժմ պիտի որո­շեն, թե ո՞ւմ են նախա­պատվությունը տալու՝ Թրամփի՞ն, ով փակե­լու է Հայաստա­նի առջև դռնե­րը, թե՞ Հարի­սի, ով ավե­լի բարյացկամ է Հայաստա­նի հանդեպ, ինչպես և մյուս բոլո­րի։
Ընտրություն անե­լը հեշտ է, հետև­անքնե­րի պատասխա­նատվությունն է բարդ։

Առնչվող Հոդվածներ