20 C
Yerevan

Իսրա­յե­լի Մասին Միֆն Ու Իրա­կա­նությունը

Անցյալ տարվա հոկտեմբե­րի 7‑ի զոհե­րի ոգե­կոչման միջո­ցառմա­նը պատանդնե­րի հարա­զատնե­րի եւ հազա­րա­վոր այլ քաղա­քա­ցի­ներ ընդհա­տել են վարչա­պետ Նաթանյա­հուի ելույթը եւ նրան հարցրել. «Դուք չեք ամաչո՞ւմ»:

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յե­լում եւս բանա­կից խուսա­փողներ կան
Իսրա­յե­լի մասին պատկե­րա­ցումներն այնպի­սին են, որ այդ երկրում բանա­կա­յին ծառա­յությունը բոլո­րի սուրբ պարտա­կա­նությունն է, զորա­կոչվում են նույնիսկ աղջիկնե­րը, իսկ հասա­րա­կությունը չի ընդունում նրանց, ովքեր չեն մասնակցում հայրե­նի­քի պաշտպա­նությա­նը:

Ընդհա­նուր առմամբ, իհարկե, հրեա­կան պետության պաշտպա­նա­կան համա­կարգը կատա­րե­լա­գործա­ված է, հաշված ժամե­րի ընթացքում հարկ եղած պահեստա­զո­րա­յիննե­րը համալրում են ամրագրված զորա­մա­սե­րը, սահմա­նա­փակ կարո­ղություննե­րով անձինք անցնում են թիկունքա­յին ծառա­յության:

Բայց վերջին շրջա­նում Իսրա­յե­լի կառա­վա­րությունը բախվում է լուրջ խնդրի: Երկրում կան օրթո­դոքս կրո­նա­կան համայնքներ, որ դեմ են զինվո­րա­կան ծառա­յությա­նը: Նրանց նկատմամբ տարի­ներ շարունակ կիրառվել են արտո­նություններ:
Անցյալ տարի Գազա­յի հատվա­ծից ՀԱՄԱՍ‑ի լայնա­ծա­վալ հարձա­կումից հետո, սակայն, կառա­վա­րությունը զորա­կո­չի եւ պահեստա­զո­րա­յիննե­րի ներգրավման հետ լուրջ խնդիրներ ունի: Պաշտպա­նության նախա­րար Գալանտը, ինչպես իսրա­յե­լա­կան մամուլն է հայտնում, հանդի­պումներ է ունե­ցել օրթո­դոքս կրո­նա­կան համայնքնե­րի առաջնորդնե­րի հետ, բացատրել պահի կարեւո­րությունը:

Թե ինչ արդյունք են ունե­ցել այդ քննարկումնե­րը, մանրա­մասնություններ հայտնի չեն: Մամուլը փոխանցում է, որ Գալանտը ստո­րագրել 3000 օրթո­դոքս հավա­տացյա­լի ծանուցա­գիր, մեկ օր անց՝ եւս 800‑ը:

Չկան տեղե­կություններ, թե հավա­տացյալ երի­տա­սարդնե­րը ենթարկվե՞լ են զորա­կո­չի հրա­մա­նին, բայց հայտնի է դարձել, որ ԶՈՒ ԳՇ‑ն դիմել է երկրի գլխա­վոր դատա­խա­զությա­նը: Դա նշա­նա­կում է, որ զորա­կո­չից զանգվա­ծա­բար խուսա­փողներ կան, կառա­վա­րությունը մտա­դիր է նրան նկատմամբ քրեա­կան գործեր հարուցել:
„Մեր տուն Իսրա­յել„ կուսակցության առաջնորդ Լիբերմա­նը խստո­րեն քննա­դա­տել է կրո­նա­կան համայնքնե­րի առաջնորդնե­րին, որ երի­տա­սարդնե­րին ետ են պահում հայրե­նի­քի պաշտպա­նության գործից: Կարե­լի է „Թորա„ ուսումնա­սի­րել, լինել ծայրա­հեղ հավա­տացյալ, բայց միա­ժա­մա­նակ՝ հայրե­նի­քի օրի­նա­կե­լի զինվոր, եթե դրա անհրա­ժեշտությունը կա„-ասել է Լիբերմա­նը:

Որոշ աղբյուրներ համա­րում են, որ օրթո­դոքս հավա­տացյալնե­րի համայնքնե­րը „հայտնվել են Իսրա­յե­լի թշնա­մի­նե­րի ազդե­ցության տակ„ եւ կասկա­ծում են, որ կրո­նա­կան քարոզչությունն ուղղված է հրեա­կան պետության պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րի դեմ:
Գազա­յում եւ Լիբա­նա­նի հարա­վում պատե­րազմը մոտ հազար զինվո­րա­կա­նի կյանք է խլել, վիրա­վորնե­րի թիվն անցնում է հինգ հազա­րից: Իր գոյության ողջ ընթացքում Իսրա­յե­լը մարդկա­յին նման ծանր կորուստներ առա­ջին անգամ է կրում:
Դրան ավե­լա­նում է նաեւ ավե­լի քան հարյուր պատանդի ճակա­տագրի շուրջ անո­րո­շությունը, չխո­սած այն մասին, որ ՀԱՄԱՍ‑ի առա­ջին օրվա հարձակման ժամա­նակ մոտ հազար քաղա­քա­ցիա­կան անձ է զոհվել: Աղբյուրնե­րը հայտնում են, որ Իսրա­յե­լի հյուսի­սա­յին՝ Լիբա­նա­նի սահմաանկից, շրջաննե­րից քաղա­քա­ցիա­կան բնակչությունը գրե­թե լիո­վին տարհանվել է:

Լիբա­նանյան „Հեզբոլլան„ շարունա­կում է ամե­նօրյա հրթի­ռա­կո­ծումնե­րը, զոհվում եւ վիրա­վորվում են ոչ միայն զինվո­րա­կաններ, այլեւ քաղա­քա­ցիա­կան անձինք: „Հեզբոլլա­յի„ հրթիռնե­րը եւ ԱԹՍ-երը հասնում են մինչեւ Հայֆա: Այս իրա­վի­ճա­կը, որ տեւում է մեկ տարուց ավե­լի, անշուշտ, հոգե­բա­նա­կան ծանր ազդե­ցություն է թողնում բնակչության շրջա­նում: Անցյալ տարվա հոկտեմբե­րի 7‑ի զոհե­րի ոգե­կոչման միջո­ցառմա­նը պատանդնե­րի հարա­զատնե­րի եւ հազա­րա­վոր այլ քաղա­քա­ցի­ներ ընդհա­տել են վարչա­պետ Նաթանյա­հուի ելույթը եւ նրան հարցրել. „Դուք չեք ամաչո՞ւմ„:
Նաթանյա­հուն մի քանի րոպե սպա­սել է, մինչեւ կրքե­րը հանդարտվել են, ապա ամփո­փել է ելույթը՝ խոստա­նա­լով պատանդնե­րին վերա­դարձնել եւ շտապ հեռա­ցել միջո­ցառման վայրից: Վերջին սոցիո­լո­գիա­կան հարցման արդյունքնե­րով նրա „Լիկուդ„ կուսակցության վարկա­նի­շը տատանվում է 20 տոկո­սի սահմաննե­րում:

Միջազգա­յին փորձա­գի­տա­կան որոշ շրջա­նակներ պնդում են, որ Նաթանյա­հուն պատե­րազմը չի դադա­րեցնում, որպեսզի արտա­հերթ ընտրություններ տեղի չունե­նան, իր իշխա­նությունը պահպանվի:

Առնչվող Հոդվածներ