20 C
Yerevan

COP 29‑ը Բաքվի Համար «Համեստ» Կլի­նի

Բաքու չի այցե­լի Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա ֆոն դեր Լյա­յե­նը: Դա քաղա­քա­կան լուրջ հարված է ոչ այքան ՄԱԿ‑ի խորհրդա­ժո­ղո­վին, որքան՝ Իլհամ Ալիեւի հեղի­նա­կությա­նը եւ նրա էներգե­տիկ ծրագրե­րին:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվի COP‑ի միջազգա­յին նոմենկլա­տուրան Ադրբե­ջա­նի կառա­վա­րության՝ Կլի­մա­յի հարցե­րով խորհրդա­ժո­ղո­վի կազմա­կերպչա­կան աշխա­տանքնե­րին քաջա­տեղյակ աղբյուրը BBC‑ի ադրբե­ջա­նա­կան ծառա­յությա­նը հայտնել է, որ արդեն ստույգ է՝ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը Բաքու չի մեկնի: Խորհրդա­ժո­ղո­վին, սակայն, Ռուսաստա­նը կմասնակցի բարձր ներկա­յա­ցուցչա­կան պատվի­րա­կությամբ, որ կգլխա­վոր վարչա­պետ Միշուստի­նը:
Ավե­լի վաղ Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին արեւմտյան գործընկերնե­րին կոչ էր արել ամբողջո­վին բոյկո­տել Բաքվի խորհրդա­ժո­ղո­վը, եթե դրան մասնակցի Վլա­դի­միր Պուտի­նը: Նոյեմբե­րի 6‑ի դրությամբ, սակայն, դեռեւս պարզ չի եղել՝ Ուկրաի­նա­յի նախա­գահն ինքը կմեկնի՞ Բաքու, թե՞ նախա­րա­րա­կան մակարդա­կի պատվի­րա­կությամբ կհարգի ՄԱԿ‑ի ամե­նամյա միջո­ցա­ռումը, թեեւ նա Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության Գլխա­վոր քարտուղա­րին խիստ քննա­դա­տության է ենթարկել ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին մասնակցության համար:
Ադրբե­ջա­նի կառա­վա­րության աղբյուրի հայտնած տեղե­կության համա­ձայն՝ առայժմ ստույգ է, որ համա­ժո­ղո­վի բացմա­նը ներկա կգտնվի Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը, ինչպես նաեւ Իրա­նի նախա­գահ Փեզեշքիա­նը, Բաքվում կգտնվի նաեւ Պակիստա­նի վարչա­պետ Շարիֆը, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հետ վերջերս է Իսլա­մա­բա­դում բանակցություններ վարել եւ թուրքա­կան աշխարհի հետ չափա­զանց սերտ հարա­բե­րություններ ունի: Սպասվում է Բրա­զիա­լիա­յի նախա­գա­հի ներկա­յությունը, ինչն, ի դեպ, բավա­կան արտա­ռոց է, որովհե­տեւ ընդա­մե­նը երկու առաջ նա ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին ներկա չէր այն պատճա­ռա­բա­նությամբ, որ գլխապտույտներ ունի եւ բժիշկնե­րը խորհուրդ են տվել հեռա­վոր ճամփորդություննե­րից ձեռնպահ մնալ:
Եվրո­պա­կան երկրնե­րի առաջնորդնե­րից Բաքու իրենց այցե­լությունը հաստա­տել են Իտա­լիա­յի վարչա­պետ Մելո­նին եւ Իսպա­նիա­յի վարչա­պետ Սանչե­սը: Իտա­լիա­յի հետ Ադրբե­ջա­նը ոչ միայն կայուն տնտե­սա­կան հարա­բե­րություններ, այլեւ ռազմա-տեխնո­լո­գիա­կան բնա­գա­վա­ռում համա­գործակցության լուրջ փորձ եւ ավանդույթներ ունի: Իլհամ Ալիեւը հաջո­ղությամբ համա­գործակցում է նաեւ Սուրբ Աթո­ռի եւ Վատի­կա­նի կառա­վա­րության հետ: Ո՞րն է Իսպա­նիա­յի վարչա­պե­տի Բաքու այցի մոտի­վա­ցիան՝ առայժմ դժվար է ասել: Բաքու կայցե­լի նաեւ Ալբա­նիա­յի վարչա­պե­տը:
Կլի­մա­յի հարցե­րով Բաքվի համա­ժո­ղո­վին, ինչ խոսք, կմասնակցեն տանյակ երկրնե­րի առաջնորդներ, կառա­վա­րության ղեկա­վարներ՝ տարբեր աշխարհա­մա­սե­րից: Ալիեւին իրենց աջակցությունը կհայտնեն հետխորհրդա­յին Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րը: Կարծես թե կասկած չի հարուցում, որ Բաքու կուղեւորվի նաեւ Հունգա­րիա­յի վարչա­պետ Օրբա­նը: ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րում Դոնալդ Թրամփի հաղթա­նա­կը միջազգա­յին քաղա­քա­կան «եղա­նակ» է փոխել, բայց ստույգ է, որ Բաքու չի այցե­լի Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա ֆոն դեր Լյա­յե­նը: Դա քաղա­քա­կան լուրջ հարված է ոչ այքան ՄԱԿ‑ի խորհրդա­ժո­ղո­վին, որքան՝ Իլհամ Ալիեւի հեղի­նա­կությա­նը եւ նրա էներգե­տիկ ծրագրե­րին: Չպետք է անտե­սել, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Ալիեւի միջազգա­յին լեգի­տի­մացմա­նը չափա­զանց մեծ աջակցություն հենց Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ ֆոն դեր Լյա­յենն է ցուցա­բե­րել՝ այցե­լե­լով Բաքու եւ ստո­րագրե­լով էներգե­տիկ համա­գործակցության համա­ձայնա­գիր, մի փաստա­թուղթ, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ձեռքին Հայաստա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ ճնշումնե­րի, ագրե­սիա­յի ինդուլգենցիա(մեղքերի քավության թերթիկ խմբ․) էր:
Բաքվում քննարկվե­լու են նաեւ էներգե­տիկ նախագծեր, Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի բացա­կա­յությունը հուշում է, որ ԵՄ‑ն ոգեւորված չէ Ադրբե­ջա­նի հետ համա­գործակցությունից՝ մեղմ ասած: COP29-ին չի մասնակցի Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը, Բաքու չի մեկնի Գերմա­նիա­յի կանցլեր Շոլցը, Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Սթարմե­րը, Կարլ 3‑րդ թագա­վո­րը:
BBC‑ի ադրբե­ջա­նա­կան ծառա­յությունը համե­մա­տել է անցյալ տարի Դուբա­յի խորհրդա­ժո­ղո­վի մասնա­կիցնե­րի եւ Բաքու այցը հաստա­տած դեմքե­րի, այսպես ասած՝ նոմենկլատուրան(անվանակարգ, հաշվե­ցուցակ․ խմբ) եւ արձա­նագրել Ադրբե­ջա­նի համար իմի­ջա­յին բազմա­թիվ կորուստներ, ներառյալ համաշխարհա­յին շոու-բիզնե­սի աստղե­րին, որ Դուբա­յում ապա­հո­վել են «համաշխարհա­յին ակումբի» առա­ջին դեմքե­րի հանգիստը, իսկ Բաքվում չեն լինի: Ալիեւը, երեւի, կդի­մի նախկին փեսա­յի՝ ռուսաստանցի շոումեն եւ գործա­րար Էմին Աղա­լա­րո­վի օգնությա­նը:

Առնչվող Հոդվածներ