17.4 C
Yerevan

Ժողովրդի Կամքն Աներկբա Է

Հետեւո­ղա­կա­նո­րեն շարունա­կե­լու ենք համա­րել, որ ստեղծված աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նությունը, անվտանգությունը, ժողովրդա­վա­րության զարգա­ցումը ու մարդու իրա­վունքնե­րի եւ ազա­տություննե­րի ապա­հո­վումը, տնտե­սա­կան զարգա­ցումը եւ մշա­կութա­յին ինքնության պահպա­նումը հնա­րա­վոր են միայն եվրատլանտյան քաղա­քակրթության ռազմա­քա­ղա­քա­կան դաշինքի շրջա­նակնե­րում, որի առանցքա­յին բաղադրիչն է մնում անդա­մակցությունը Եվրա­միությա­նը։

ՀՀ ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթակ Նոյեմբե­րի

8, 2024թ․, ք․ Երեւան

Նոյեմբե­րի 7‑ին Անի Գրանդ հյուրա­նո­ցի մեծ դահլի­ճում տեղի ունե­ցավ Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթա­կի համա­ժո­ղո­վը, որը ամփո­փեց Եվրաքվեի ստո­րագրա­հա­վա­քի արդյունքնե­րը։ Մասնա­կիցնե­րը նշե­ցին, որ նախա­ձեռնության հեղի­նակնե­րը՝ քաղա­քա­կան եւ քաղա­քա­ցիա­կան ուժե­րը իրենց անե­լի­քը արել են եւ այժմ քայլ անե­լու հերթն է հայաստա­նի իշխա­նություննե­րինն է, ով պետք է Ազգա­յին ժողո­վում քննարկի եւ ընդունի «Եվրա­միությա­նը Հայաստա­նի անդա­մակցության գործընթաց սկսե­լու մասին» օրենքը։
Եվրաքվեի շտա­բի ղեկա­վար, «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը մասնա­կիցնե­րին տեղե­կացրեց, որ նույն օրը շտա­բը ԿԸՀ է հանձնել 60․000 ստո­րագրություննե­րը։
Ելույթ ունե­ցողնե­րը ընդգծե­ցին Եվրա­միությա­նը Հայաստա­նի անդա­մակցության կարեւո­րության քաղա­քակրթա­կան, անվտանգա­յին, տնտե­սա­կան եւ մի շարք այլ ասպեկտներ։ Վերջում համա­ժո­ղո­վի մասնա­կիցնե­րը ընդունե­ցին հայտա­րա­րություն, որով կոչ արե­ցին իշխա­նություննե­րին առանց հապա­ղե­լու հետա­մուտ լինել Ազգա­յին ժողո­վում Եվրաքվեի նախա­ձեռնող խմբի ներկա­յացրած օրենքի նախա­գի­ծը քննարկե­լուն եւ ընդունե­լուն։

Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի համա­ժո­ղո­վի հայտա­րա­րությունը Եվրաքվեի արդյունքնե­րի եւ Հայաստա­նի եվրո­պա­կան ապա­գա­յի վերա­բերյալ
Նոյեմբե­րի 7, 2024թ․, ք․ Երեւան
Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթա­կը, որն իր ձեւա­վո­րած եւ 51 հոգուց բաղկա­ցած նախա­ձեռնող խմբի միջո­ցով իրա­կա­նացրեց Հայաստա­նի՝ Եվրա­միությա­նը անդա­մակցե­լու գործընթաց սկսե­լու օրենքի նախագծի հարցով համա­ժո­ղովրդա­կան ստո­րագրա­հա­վա­քը՝ Եվրաքվեն, ազդա­րա­րում է Հայաստա­նի ժողովրդի կամարտա­հայտության այս կարեւոր գործընթա­ցի առա­ջին փուլի ավարտը: Գործընթա­ցին իրենց ստո­րագրություննե­րով աջակցե­ցին Հայաստա­նի Հանրա­պե­տության 60․000 քաղա­քա­ցի նախա­տեսված ժամկե­տից գրե­թե կրկնա­կի անգամ ավե­լի սեղմ ժամկետնե­րում։
Երախտա­գի­տություն ենք հայտնում մեր բոլոր այն համա­քա­ղա­քա­ցի­նե­րին, որոնք իրենց կարեւոր ներդրումն ունե­ցան Հայաստա­նի եվրո­պա­կան ապա­գա­յի կերտման այս ձեռնարկին‘ իրենց ստո­րագրությամբ, թե Եվրաքվեն կազմա­կերպե­լու գործում իրենց մասնակցությամբ։
Թե՛ Եվրաքվեի արդյունքնե­րը եւ թե՛ հեղի­նա­կա­վոր սոցիո­լո­գիա­կան հարցումնե­րը ցույց են տալիս, որ Հայաստա­նի ժողովրդի կամքն աներկբա է․ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պետք է լինի Եվրո­պա­կան Միության անդամ, Եվրո­պան հայ ժողովրդի, ինչպես որ շատ առա­ջա­դեմ ժողո­վուրդնե­րի քաղա­քակրթա­կան հանգրվանն է։
Հետեւո­ղա­կա­նո­րեն շարունա­կե­լու ենք համա­րել, որ ստեղծված աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նությունը, անվտանգությունը, ժողովրդա­վա­րության զարգա­ցումը ու մարդու իրա­վունքնե­րի եւ ազա­տություննե­րի ապա­հո­վումը, տնտե­սա­կան զարգա­ցումը եւ մշա­կութա­յին ինքնության պահպա­նումը հնա­րա­վոր են միայն եվրատլանտյան քաղա­քակրթության ռազմա­քա­ղա­քա­կան դաշինքի շրջա­նակնե­րում, որի առանցքա­յին բաղադրիչն է մնում անդա­մակցությունը Եվրա­միությա­նը։
Եվրաքվեի շտա­բը ստո­րագրա­հա­վա­քին միա­ցած ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի 60․000 ստո­րագրություննե­րը այսօր հանձնել է Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղով եւ մենք կոչ ենք անում իշխա­նություննե­րին առանց հապա­ղե­լու հետա­մուտ լինել Ազգա­յին ժողո­վում Եվրաքվեի նախա­ձեռնող խմբի ներկա­յացրած օրենքի նախա­գի­ծը քննարկե­լուն եւ ընդունե­լուն։
Ստո­րագրություններ՝ Արամ Սարգսյան, «Հանրա­պե­տություն» կուսակցություն
Հովսեփ Խուրշուդյան «Ազատ քաղա­քա­ցի» քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնություննե­րի աջակցման կենտրոն ՀԿ
Տիգրան Խզմալյան, Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություն
Լուսի­նե Հակոբյան, «Իրա­վունքի Եվրո­պա» ՀԿ
Ազատ Արշակյան, նախկին այլա­խոհ, Գերա­գույն Խորհրդի պատգա­մա­վոր
Լեւոն Բարսեղյան, ժուռնա­լիստնե­րի «Ասպա­րեզ» ակումբ
Հարություն Կալայջյան, «ՊրոԱրմե­նիա» ՀԿ
Էդգար Խաչատրյան, «Խաղա­ղության երկխո­սություն» ՀԿ
Ստյո­պա Սաֆարյան, Միջազգա­յին եւ անվտանգա­յին հարցե­րով հայկա­կան ինստի­տուտ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղա­քա­ցիա­կան ասամբլեա­յի Վանա­ձո­րի մասնաճյուղ
Դանիել Իոաննիսյան, «Իրա­զեկ քաղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում»
Նվարդ Մանասյան, հասա­րա­կա­կան գործիչ
Հարություն Մկրտչյան, քաղա­քա­գետ
Հրայր Մանուկյան, հասա­րա­կա­գետ, վերլուծա­բանԺակ
Ժակ Րաֆֆի Փափազյան, Հասա­րա­կա­կան գործիչ, Ֆրանսիա

Առնչվող Հոդվածներ