16.5 C
Yerevan

Կիևը Եւ Մոսկվան Շտա­պում Են, Քանի Դեռ Թրամփը Չի Վերա­դարձել

Կուրսկի կորստի դեպքում Զելենսկին կարող է կորցնել կարև­որ խաղա­քարտը Մոսկվա­յի հետ հնա­րա­վոր բանակցություննե­րում, որոնց, ըստ նրա, ինքը կգնա միայն, եթե Ռուսաստա­նը ամբողջությամբ դուրս գա Ուկրաի­նա­յից։

The Financial Times

Ուկրաի­նան և Ռուսաստա­նը պայքա­րում են առա­վե­լության համար՝ Թրամփի վերա­դարձի նախօ­րեին
Ուկրաի­նա­յի զինվո­րա­կաննե­րը բուժաշխա­տողնե­րին շտապ կերպով առաջնա­գիծ են ուղարկում‘ ռուսա­կան հարձակման ուժե­ղացման ակնկա­լի­քով, քանի որ երկու կողմերն էլ պայքա­րում են տարածքա­յին առա­վե­լության համար՝ Դոնալդ Թրամփի Վաշինգտոն վերա­դառնա­լուց առաջ։
Զինվո­րա­կան պաշտոնյա­նե­րը, զինվորնե­րը և վերլուծա­բաննե­րը առա­ջի­կա ամիսնե­րը դիտարկում են որպես դիմա­կա­յության կարև­որ փուլ։ Ուկրաի­նան փորձում է կայունացնել պաշտպա­նությունը և ամրապնդել դիրքե­րը, եթե ապա­գա ԱՄՆ նախա­գա­հը ստի­պի նրան բանակցել Մոսկվա­յի հետ։
Վերջին ամիսնե­րին Մոսկվան ուժե­ղացրել է հարձա­կումնե­րը, և Ուկրաի­նա­յի ԶՈւ‑ը չի կարո­ղա­ցել պահպա­նել ճակա­տա­յին գիծը երկրի արև­ելքում, որտեղ ռուսա­կան զորքե­րը առաջ են շարժվում ավե­լի արագ, քան 2022 թվա­կա­նի ընթացքում։ Ուկրաի­նա­յի պաշտոնյա­նե­րը խոստո­վա­նել են, որ նրանց պաշտպա­նությունը «փլուզվում է» կենդա­նի ուժի պակա­սի պատճա­ռով։
Կիևը սպա­սում է, որ հարձա­կումը կմե­ծա­նա, և ուկրաի­նա­կան բանա­կի ներկա­յա­ցուցի­չը Financial Times-ին հայտնել է, որ ավե­լի շատ բուժանձնա­կազմ է ուղարկվում արև­ելյան ճակատ՝ առա­ջի­կա ծանր մարտե­րի նախօ­րեին՝ «հատկա­պես հարա­վում և արև­ելքում»։
Հիմնա­կան մարտը ծավալվում է նաև Ռուսաստա­նի Կուրսկի շրջա­նում։ Վլա­դի­միր Զելենսկին և արևմտյան հետա­խուզության ներկա­յա­ցուցիչնե­րը հայտնել են, որ Ռուսաստա­նը պատրաստում է մոտ 50,000 զինվոր, այդ թվում՝ Հյուսի­սա­յին Կորեա­յից, նոր փորձի համար՝ ուկրաի­նա­ցի­նե­րին հետ մղե­լու։
Բայց եթե Ուկրաի­նան կարո­ղա­նա կանգնեցնել Ռուսաստա­նի հարձա­կումը և վերահսկո­ղությունը ստանձնի մինչև Թրամփի՝ հունվա­րի 20-ին պաշտո­նը ստանձնե­լը, բարձր մակարդա­կի ուկրաի­նա­ցի պաշտոնյա­նե­րը կարծում են, որ կկա­րո­ղա­նան ցույց տալ, որ իրենք «մարտիկներ» և «հաղթողներ» են, ինչը կօգնի համո­զել ընտրված նախագահին[Թրամփ] աջակցել իրենց։
Կիևի Պաշտպա­նա­կան ռազմա­վա­րություննե­րի կենտրո­նի (ՊՌԿ) տվյալնե­րի համա­ձայն՝ Ռուսաստա­նը շտա­պում է վերա­դարձնել նվա­զա­գույնը Սուջա քաղա­քը, որտեղ Ուկրաի­նան ստեղծել է ռազմա­կան հրա­մա­նա­տա­րություն, կամ նույնիսկ այն ամբողջ տարածքը, որը Կիևը պահում է, մինչև Թրամփը ստանձնի պաշտո­նը հունվա­րին։
10,000 հյուսիսկո­րեա­ցի զինծա­ռա­յողներ, որոնք վերջերս տեղա­փոխվել են ռուս զինվորնե­րի հետ մարտե­րին մասնակցե­լու համար, կարող են Կուրսկի շրջա­նում օգնել մոսկովյան կողմին։ «Դա հսկա­յա­կան թիվ է։ Չի կարե­լի անտե­սել այն», — ասել է արևմտյան հատուկ ծառա­յություննե­րի բարձրաստի­ճան ներկա­յա­ցուցի­չը։
Կուրսկի կորստի դեպքում Զելենսկին կարող է կորցնել կարև­որ խաղա­քարտը Մոսկվա­յի հետ հնա­րա­վոր բանակցություննե­րում, որոնց, ըստ նրա, ինքը կգնա միայն, եթե Ռուսաստա­նը ամբողջությամբ դուրս գա Ուկրաի­նա­յից։
Պուտի­նը, ում բանա­կը վերջին ամիսնե­րին կայուն հաջո­ղություննե­րի է հասել, պատրաստ է բանակցել միայն այն դեպքում, եթե Կիևը ընդունի իր բոլոր պահանջնե­րը։ Deep State‑ի տվյալնե­րով՝ օգոստո­սից ի վեր Ռուսաստա­նը գրա­վել է ավե­լի քան 1200 քառ. կմ Ուկրաի­նա­յի տարածքից՝ կրկնա­կի ավե­լի, քան այն, ինչ Կիևը պահում է Կուրսկի շրջա­նում։
Առաջնագծի 1000 կմ տարածքում ուկրաի­նա­կան զորքե­րը դիմադրում են ռուսա­կան օդա­յին և ցամա­քա­յին հարձա­կումնե­րին։ Կուրա­խո­վո­յի մոտ գտնվող հրե­տա­նա­յին ստո­րա­բա­ժանման հրա­մա­նա­տա­րը, որտեղ բախումնե­րը ամե­նա­սուրն են, երկուշաբթի հայտնել է FT-ին, որ ռուսա­կան զորքե­րը «հարձա­կում են գործում երեք ուղղություննե­րով»։ Նա և իր զորքե­րը «պատրաստ են նահանջել», ասաց հրա­մա­նա­տա­րը, «բայց դեռևս վերև­ից հրա­ման չունենք»։
Կուրա­խո­վոն և 40 կմ հյուսի­սում գտնվող Պոկրովսկը ուկրաի­նա­կան բանա­կի կարև­ո­րա­գույն լոգիստիկ կենտրոններ են, որոնք ներկա­յումս զգա­լիո­րեն ավերված են։ Պոկրովսկի ծայրա­մա­սում գտնվող կոքսա­քի­միա­կան գործա­րա­նը, որն նույնպես ենթարկվել է հարձակման, Ուկրաի­նա­յի ամե­նա­խո­շորն է և կարև­որ նշա­նա­կություն ունի պողպա­տի արդյունա­բե­րության համար։
Պաշտպա­նա­կան ռազմա­վա­րություննե­րի կենտրո­նի (ՊՌԿ) գնա­հա­տա­կաննե­րի համա­ձայն՝ դեկտեմբե­րին «ճակա­տա­յին գիծը, հավա­նա­բար, կտե­ղա­փոխվի ներկա­յիս դիրքից 30–35 կմ դեպի արևմուտք»։ Գենե­րալ-մայոր Դմիտրի Մարչենկոն անցած ամիս հայտա­րա­րեց, որ արև­ելյան ճակա­տը «քանդվում է» զինամթերքի և կենդա­նի ուժի պակա­սի պատճա­ռով։ «Մարդիկ չափա­զանց հոգնած են։ Նրանք պարզա­պես չեն կարո­ղա­նում պահել ճակա­տը», — ասաց նա։
Հրա­մա­նա­տարնե­րի և վերլուծա­բաննե­րի կարծի­քով Ուկրաի­նա­յի ամե­նա­մեծ խնդի­րը շարունա­կում է մնալ անձնա­կազմի, հատկա­պես հետև­ա­կի համալրումը։ «Տարբեր բրի­գադնե­րում միջին տարի­քը արդեն անցնում է 40 տարե­կա­նը, և, կարծես, ճակա­տին բավա­րար համալրումներ չեն ուղարկվում», — ասում է Ֆրանց-Ստեֆան Գադին, Միջազգա­յին ռազմա­վա­րա­կան հետա­զո­տություննե­րի ինստի­տուտի ռազմա­կան վերլուծա­բանն ու գիտաշխա­տո­ղը, որը վերջերս այցե­լել է Ուկրաի­նա։
 Ուկրաի­նան պլա­նա­վո­րում է նոյեմբե­րից փետրվար ամիսնե­րին զորա­կո­չել ևս 160,000 զինծա­ռա­յող, ինչը, ըստ Ազգա­յին անվտանգության և պաշտպա­նության խորհրդի, թույլ կտա լրացնել զինվո­րա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը պահանջվո­ղի մոտ 85%-ով։
Սակայն ռազմա­կան փորձա­գետներն ու Կիևի բարձր մակարդա­կի պաշտոնյա­նե­րից մեկը սեպտիկ են այդ նպա­տա­կի հասնե­լու հարցում՝ հայտնե­լով, որ ավե­լի իրա­տե­սա­կան է սպա­սել մինչև 100,000 զորա­կոչ։
Նրանց կարծի­քով՝ դա կլրացնի անձնա­կազմի պակա­սի մոտ կեսը, ինչը, միևնույն է, բարե­լա­վում կլի­նի, քանի որ որոշ ստո­րա­բա­ժա­նումներ ներկա­յումս համալրված են պահանջվո­ղի միայն մեկ երրորդով։
Մի քանի ուկրաի­նա­ցի հրա­մա­նա­տարներ և զինվորներ հայտնել են, որ բանա­կում ավե­լի շատ տղա­մարդկանց ներգրավման ջանքե­րին խանգա­րում է անժամկետ զինվո­րա­կան ծառա­յությունը։ «Շատ տղա­ներ այժմ ընդունում են մոբի­լի­զա­ցիան որպես մահա­պատժի դատավճիռ», — ասում է մի հին ծառա­յող, որը զորա­կոչվել է 2022‑ի գարնա­նը և դրա­նից հետո ընդմի­ջումներ չի ունե­ցել։
 Հայտնի ուկրաի­նա­ցի լրագրող, զինվոր դարձած Ստա­նիսլավ Ասեևը կարծում է, որ «առանց ծառա­յության ժամկետնե­րի և պատրաստվա­ծության որա­կի վերա­բերյալ հստակ պատասխա­նի, նորա­կո­չիկներն այնքան հուսա­հատված և անարդյունա­վետ կլի­նեն, որքան ներկա­յիս պատե­րազմից հոգնած հետև­ա­կը»։
Աղբյուրը‘
https://www.ft.com/content/adbef9e8-43a5-4da6-b9fd-a193bd5cb10c

Թարգմա­նեց‘
Արա­յիկ Մկրտումյա­նը 

Առնչվող Հոդվածներ