Միջազգային

Հարվածել Ռուսաստանին՝ Ռուսաստանում

Ջո Բայդենը վերջապես համաձայնել է Վլադիմիր Զելենսկու խնդրանքին՝ օգտագործել 300 կմ հեռահարությամբ ամերիկյան ATACMS հրթիռներ Ռուսաստանի դեմ, հայտնում է «New York Times»-ը։ Միացյալ Նահանգները «կանաչ լույս է տվել երկար հեռահարության հրթիռների օգտագործմանը», հաստատել է AFP-ին ամերիկյան պաշտոնյան։

Le Figaro—ն գրում է՝
Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային խոր հարված հասցնել Ռուսաստանին ամերիկյան զենքով

Այս որոշումը կայացվել է Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև իշխանության փոխանցումից երկու ամիս առաջ։ Վերջինիս կասկածում են Ուկրաինայի աջակցությունը կրճատելու մտադրության մեջ։

Որոշումը սպասելի էր։ Ֆրանսիացիներն ու բրիտանացիները արդեն թույլատրել էին Ուկրաինային հարվածել Ռուսաստանի տարածքի խորքը SCALP/Storm Shadow հրթիռների օգնությամբ։ Մի քանի ամսվա անդադար խնդրանքներից հետո Ջո Բայդենը վերջապես համաձայնել է Վլադիմիր Զելենսկու խնդրանքին՝ օգտագործել 300 կմ հեռահարությամբ ամերիկյան ATACMS հրթիռներ Ռուսաստանի դեմ, հայտնում է «New York Times»-ը։ Միացյալ Նահանգները «կանաչ լույս է տվել երկար հեռահարության հրթիռների օգտագործմանը», հաստատել է AFP-ին ամերիկյան պաշտոնյան։

Այս որոշումը կարևոր փոփոխություն է ուկրաինական գործողություններում, որտեղ ամերիկյան հրթիռների քանակը գերազանցելու է ֆրանս-բրիտանականներին։ Սա տեղի է ունենում Բայդենի և Թրամփի միջև իշխանության փոխանցումից երկու ամիս առաջ, մինչ Թրամփին կասկածում են Ուկրաինայի աջակցությունը նվազեցնելու ցանկության մեջ։

Ըստ ամերիկյան թերթի, Սպիտակ տունը հանել է արգելքը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից 10,000 հյուսիսկորեացի զինվորների տեղակայմանը։ Կոնֆլիկտի սրացումը պայմանավորված է երկու կողմերի մեծ կորուստներով։ Անցած տարվա մայիսի վերջին Ջո Բայդենը արդեն թույլատրել էր Ուկրաինային օգտագործել HIMARS համակարգը Ռուսաստանի տարածքի վրա՝ միայն Խարկովը պաշտպանելու նպատակով։ Խարկովը Ուկրաինայի երկրորդ քաղաքն է, որը լուրջ ներխուժման սպառնալիքի տակ էր ռուսական բանակի կողմից։

Որոշ դիտորդներ ամերիկյան զգուշավորության մեջ տեսնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումից վախ։ Սակայն դա նաև վերաբերում է նավթային գոտիներին հասցվող հարվածներին, որոնք կարող են ապակայունացնել համաշխարհային շուկան։ ATACMS հրթիռները կարող են օգտագործվել կանխելու համար առաջիկա հարձակումը, որտեղ ներգրավված են առնվազն 50,000 զինվորականներ, այդ թվում՝ հյուսիսկորեացիներ, ուղղված Կուրսկի շրջանում, որը մասամբ վերահսկվում է ուկրաինական բանակի կողմից։

Աղբյուրը՝ lefigaro

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *